Գլխավոր տեղեկություն
Համար
N 553-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2007.11.27/218(4314)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2013 թվականի N 553-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1054-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 921-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1054-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ա. Ալեյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Բունիաթյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով.

2) «Ա. Ոսկանյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Ազատյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.

3) «Ա. Քեթցյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ս. Արամյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով.

4) «Ն. Մինասյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Մինասյան-Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 11

Երևան