Գլխավոր տեղեկություն
Համար
N 485-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 485-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Մշակութային ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված` պետական սեփականություն հանդիսացող տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել նշված տարածքների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Մշակութային ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունն իրականացնող մարմիններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով համապատասխան կազմակերպություններին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների մասին ամփոփ տեղեկատվությունը` տարածքների օգտագործման վերաբերյալ ծրագրի հետ միասին ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովին:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` աջակցել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան 

 

 

 

 

Հավելված 

 ՀՀ վարչապետի 2013 թ.

հունիսի 20-ի N 485-Ա

որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Լպուտյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Պ. Քարամյան

-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետի տեղակալ

Գ. Սարգսյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ

Ա. Սարգսյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի պետական բաժնեմասի կառավարման վարչության տնօրինման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ

Հ. Մարտիրոսյան

-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ

Ա. Ադամյան

-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ

Գ. Սարգսյան

-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ս. Նալբանդյան

-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության շինարարության գնագոյացման բաժնի առաջատար մասնագետ

Ջ. Հակոբյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի օտարման բաժնի գլխավոր մասնագետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան