Գլխավոր տեղեկություն
Համար
N 768-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.02/26(470) Հոդ.737
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 768-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ և 121-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետերը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1110-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային և (կամ) առանց ջրօգտագործման թույլտվության և (կամ) ջրօգտագործման թույլտվությունից ավելի ջրային ռեսուրսների ջրառի իրականացման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատման հաշվարկներում 1 խոր. մետր ստորերկրյա ջրի արժեքն է 15 դրամ, իսկ 1 խոր. մետր մակերևութային ջրի արժեքը` 5 դրամ:

 Սույն կարգի իմաստով ջրի անտնտեսվար օգտագործում է համարվում ջրային ռեսուրսների հյուծում, ջրապահպան ռեժիմի խախտում առաջացնող, ջրերի ստանդարտների և (կամ) ջրօգտագործման թույլտվության այլ պայմանների խախտմամբ (կատարումը չապահովող) ջրառի իրականացումը».

2) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Սույն կարգը կիրառվում է`

ա) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսդրության իրավախախտումների հետևանքով ջրային ռեսուրսներին պատճառված վնասները հաշվարկելու համար.

բ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծերի տեխնիկատնտեսական հաշվարկների նպատակով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 23

Երևան