Գլխավոր տեղեկություն
Համար
N 625-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.26/33(973).1 Հոդ.612
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 625-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 532 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման և որոշման 1-ին կետով հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) վերնագրերում, որոշման 1-ին կետում «հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում» բառերը փոխարինել «հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական)» բառերով.

2) կարգի 1-ին կետը «հանրակրթական դպրոցներում» բառերից հետո լրացնել «նախնական (արհեստագործական)» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

 «2.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2013/2014 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 11-րդ դասարաններում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համապատասխան կուրսերում սովորողների՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսումնառության արդյունքները փորձնական ամփոփել ստուգողական աշխատանքների միջոցով:».

4) կարգի 5-րդ կետի`

ա. «ժա» ենթակետում «հանրակրթական (հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան, կրթահամալիր ուսումնական հաստատություններում)» բառերը փոխարինել «հանրակրթական ուսումնական հաստատություններում» բառերով,

բ. «ժբ» ենթակետը «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական (արհեստագործական) և» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան