Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 հունվարի 2016 թվականի N 3
16. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել NN 1 և 2 հավելվածներով նախատեսված ծրագրի և միջոցառումների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 4 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի նիստի N 3 |
2 0 1 6 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ
I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոն-ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը և խնդիրներն են`
1) սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը,
2) Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը,
3) Հայաստանի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը,
4) ժամանակակից հայ արվեստի զարգացմանը և հանրաճանաչմանն օժանդակելը,
5) մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը,
6) սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարելը,
7) ազգային մշակույթի պահպանության գործին սփյուռքի ստեղծագործող երիտասարդությանը ներգրավելը,
8) համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման մեխանիզմներ ստեղծելը,
9) Հայաստանում սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը` ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարանի ստեղծման միջոցով:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
2. Ծրագրի մշակման և իրականացման համար հիմք են հանդիսացել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշումը:
III. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
3. Ծրագիրն անցկացվելու է տարվա ընթացքում` հետևյալ հիմնական բաղադրիչներով`
1) ծրագրի նախապատրաստական աշխատանքներ` գովազդային նյութերի նախագծում և պատրաստում, իրազեկում:
2) Միջոցառումների կազմակերպում և անցկացում՝ հետևյալ ուղղություններով՝
- պարարվեստի օրեր,
- երգչախմբային արվեստի օրեր,
- «Ասմունքի համահայկական փառատոն»,
- «Դուդուկի համահայկական փառատոն»,
- «Հայ երգի օր»,
- Ռուսաստանի հայ համայնքի օրերը Հայաստանում:
Վարպետության դասընթացների անցկացում:
Փառատոնի անցկացման վայրը`
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքների համերգային սրահներ, մարզամշակութային դահլիճներ, այլ մշակութային օջախներ, բեմահարթակներ և բաց հրապարակներ,
3) տարբեր ոլորտների հիմնախնդիրների մասնագիտական քննարկումներ, կլոր սեղաններ, ոլորտային այլ նախագծեր և միջոցառումներ (տարվա ընթացքում` համաձայն N 2 հավելվածի):
Մասնակիցներն են` ստեղծագործական խմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մշակութային միությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ` ըստ ներկայացված հայտերի:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
4. Ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է`
1) ծրագրի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հանրային իրազեկման և գովազդի կազմակերպում` զանգվածային լրատվության միջոցներով, հոլովակների, գովազդային պաստառների և վահանակների պատրաստում և ներկայացում.
2) փառատոնի անցկացման վերաբերյալ հայտարարության տեքստի և մասնակցության պայմանների մշակում, հրապարակում և տարածում սփյուռքի համայնքներում` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, եկեղեցական, համահայկական և համայնքային կառույցների միջոցով.
3) մասնակիցների հայտերի ընդունում, ամփոփում և վերջնական ցանկի կազմում` Հայաստանի ստեղծագործական միությունների հետ համատեղ.
4) հայտերի հիման վրա առավել շահավետ պայմաններով մասնակիցների համար կեցության և սննդի ապահովման աջակցություն.
5) ծրագրի մասնակիցներին պարզեցված ընթացակարգով և անվճար Հայաստան մուտքի արտոնագրերի սահմանված կարգով տրամադրում` բնակության երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանակետերում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ նախապես ներկայացված ցուցակների հիման վրա: Սույն կետով սահմանված ընթացակարգը կիրառելիս անշեղորեն պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման պահանջները.
6) մասնակիցների դիմավորում, տեղավորում համապատասխան կեցության վայրերում, ծրագրի շրջանակներում իրականացվող մշակութային, ճանաչողական, ժամանցային և այլ միջոցառումների կազմակերպում, տրանսպորտով և սնունդով ապահովում, ընթացիկ վերահսկողություն և ճանապարհում.
7) փառատոնի տարբերանշանով հուշափաթեթների պատրաստում` ներառյալ շապիկներ, գլխարկներ, կրծքանշաններ, անվանակներ, այլ անհրաժեշտ պարագաներ և հուշանվերներ, փառատոնին մասնակցության հավաստագրեր, ինչպես նաև մասնակիցների համար ծաղիկների ապահովում.
8) ծրագրի շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումների և համաժողովների անցկացման համար դահլիճների, բեմահարթակների և այլ անհրաժեշտ տարածքների ապահովում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Հայաստանի ստեղծագործական միությունների (համաձայնությամբ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության (համաձայնությամբ) աջակցությամբ.
9) նախատեսվող հանդիսավոր արարողություններին Հայաստանի պետական համույթների, մարզային ստեղծագործարական խմբերի և անհատ կատարողների մասնակցության ապահովում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աջակցությամբ.
10) փառատոնի անցկացման ամբողջ ընթացքում մասնակիցների առաջին և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
11) ծրագրի շրջանակներում մշակութային միջոցառումների անցկացման համար Մարզահամերգային համալիրի դահլիճը մեկ օր անհատույց տրամադրելու ապահովում` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշման 8-րդ կետի «զ» ենթակետի պահանջներին համաձայն:
V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
5. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, սփյուռքյան կառույցների, Հայաստանի և օտարերկրյա պետություններում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների սերտ համագործակցությունը: Այդ նպատակով ստեղծել համակարգող հանձնաժողով` շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:
VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
6. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`
1) Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության խթանումը և զարգացումը.
2) ազգային ինքնության պահպանմանը նպաստելը.
3) զբոսաշրջության խթանումը.
4) Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցելը.
5) Հայաստան-սփյուռք, ներսփյուռքյան մշակութային կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը նպաստելը.
6) ինքնագործ խմբերի կատարողական մակարդակի բարձրացմանն օժանդակելը:
VII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
7. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի նիստի N 3 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ժամկետը(ամիս) |
Պատասխանատու կառույցը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Պարարվեստի օրեր Համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողություն |
հուլիս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1 հանդիսավոր արարողություն` |
2. |
Պարային համույթների ելույթներ Հայաստանի և Արցախի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում և բաց հրապարակներում |
հուլիս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
10 համերգային ծրագիր` |
3. |
Վարպետության դասընթացներ սփյուռքից և Արցախից ժամանած մասնակիցների համար |
հուլիս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Վարպետության դասընթացներ շուրջ 600 մասնակցի համար |
4. |
Շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պետական պաշտոնյաների, հասարակական և մշակութային գործիչների հետ |
հուլիս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
այցելություն մինչև 10 պատմամշակութային վայր, |
5. |
Պարարվեստի օրերի փակման հանդիսավոր արարողություն |
հուլիս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1 հանդիսավոր արարողություն` |
6. |
Երգչախմբային արվեստի օրեր Երգչախմբային արվեստի օրերի բացման հանդիսավոր արարողություն |
օգոստոս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1 հանդիսավոր արարողություն` |
7. |
Երգչախմբերի ելույթներ Հայաստանի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում և բաց հրապարակներում |
օգոստոս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
5 համերգային ծրագիր` |
8. |
Շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ պետական պաշտոնյաների, հասարակական և մշակութային գործիչների հետ |
օգոստոս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
այցելություն մինչև 5 պատմամշակութային վայր, |
9. |
Երգչախմբային արվեստի օրերի փակման հանդիսավոր արարողություն |
օգոստոս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1 հանդիսավոր արարողություն` |
10. |
Վարպետության դասընթացներ սփյուռքից և Արցախից ժամանած մասնակիցների համար |
օգոստոս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Վարպետության դասընթացներ՝ շուրջ 100 մասնակցի համար |
11. |
Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում |
օգոստոս |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Շուրջ 100 մասնակից Սփյուռքից |
12. |
Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն |
սեպտեմբեր |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Շուրջ 20 մասնակից Սփյուռքից և Արցախից |
13. |
Հայ երգի օր |
սեպտեմբեր |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Շուրջ 20 մասնակից Սփյուռքից |
14. |
Հայկական նվագարաններին նվիրված գիտագործնական հանդիպում |
սեպտեմբեր |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Շուրջ 50 մասնակից |
15. |
Ռուսաստանի հայ համայնքի օրերը Հայաստանում |
հոկտեմբեր |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Շուրջ 50 մասնակից |