Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՈ-009-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/41(981) Հոդ.730
Ընդունող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՆՈ-005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` որոշում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի՝

1) 46.3-րդ և 46.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«46.3 Փորձաքննության վարչությունը՝

1) իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող օրենքների և Ազգային ժողովի որոշումների նախագծերի իրավաբանական և տնտեսագիտական մասնագիտական փորձաքննությունը և համապատասխան եզրակացությունների պատրաստումը.

2) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է իր եզրակացությունները և փորձաքննության ենթարկված նախագծերի հետ կապված պատգամավորներին տրամադրում է համապատասխան խորհրդատվություն.

3) Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին և պատգամավորներին ապահովում է իրավական խորհրդատվությամբ.

4) համագործակցում է այլ երկրների խորհրդարանների համապատասխան կառույցների, գիտական և այլ կազմակերպությունների հետ.

5) ՀՀ օրենքները և Ազգային ժողովի որոշումները ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկվելիս Ազգային ժողովի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է վեճի առնչությամբ պատասխանների, բացատրությունների, հայտարարությունների և իրավական բնույթի այլ փաստաթղթերի նախագծեր.

6) Ազգային ժողովի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է ՀՀ դատարաններում Ազգային ժողովի և Աշխատակազմի շահերի պաշտպանությանն առնչվող իրավական բնույթի փաստաթղթերի նախագծեր.

7) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում և նախապատրաստում է Ազգային ժողովի նախագահին և Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված գրությունների, նամակների, բողոքների, առաջարկությունների պատասխանների նախագծեր.

8) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնում դրանց իրավական փորձաքննությունը, ինչպես նաև առաջադրված հարցերի վերաբերյալ տրամադրում է իրավական խորհրդատվություն.

9) պետական համապատասխան մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրական կարգավորում պահանջող ոլորտների և հարցերի վերաբերյալ.

10) իրականացնում է Ազգային ժողովի նախագահին ներկայացվող տնտեսական, ֆինանսավարկային, բյուջետային, սոցիալական, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության, ընդերքի օգտագործման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող հայեցակարգերի և այլ ծրագրային փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը.

11) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում և սահմանված կարգով ընթացք տալիս Ազգային ժողովի նախագահին և Աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին, անհրաժեշտության դեպքում հետևում է բարձրացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին.

12) իրականացնում է գործառութային անկախությամբ օժտված ՀՀ պետական մարմինների գործունեության ծրագրերի և հաշվետվությունների վերլուծություններ և ներկայացնում տեղեկանքներ:

46.4 Հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնը՝

1) սահմանված կարգով Ազգային ժողովի մարմիններին տրամադրում է իրավական բնույթի վերլուծական և տեղեկատվական անհրաժեշտ նյութեր.

2) ըստ առանձին ոլորտների` ՀՀ օրենսդրության մեջ հակասությունների (այդ թվում` ներքին հակասությունների), տարընթերցումների ու տարածական մեկնաբանությունների տեղիք տվող դրույթների վերհանման և դրանց հիման վրա օրենսդրական փոփոխությունների կատարման համար առաջարկությունների մշակման, ինչպես նաև Եվրամիության և ՀՀ օրենսդրությունների ներդաշնակեցման նպատակով կատարում է ՀՀ օրենքների և արտասահմանյան երկրների փորձի վերլուծություններ.

3) համագործակցում է այլ երկրների խորհրդարանների համապատասխան կառույցների, գիտական և այլ կազմակերպությունների հետ.

4) պետական համապատասխան մարմիններից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն օրենսդրական կարգավորում պահանջող ոլորտների և հարցերի վերաբերյալ.

5) կատարում է սոցիալ-տնտեսական (անհրաժեշտության դեպքում` նաև այլ ոլորտների) հրատապ հիմնախնդիրների ուսումնասիրություններ և վերլուծություններ, բացահայտում է դրանց օրենսդրական լուծման հնարավորությունները.

6) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերլուծում է առանձին բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ, իրականացնում է վերլուծություններ, ինչպես նաև որոշակի գործընթացների վերաբերյալ առանձին ոլորտներում փորձի ուսումնասիրություն.

7) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերլուծություններ և ներկայացնում զեկուցագրեր Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում որոշակի գործընթացների, երևույթների և իրավիճակների վերաբերյալ.

8) վերլուծում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող օրենքների նախագծերի մշակման համար հիմք հանդիսացած ընդհանուր քաղաքականությունը և ընդունվելիք օրենքի հնարավոր ազդեցությունը այդ քաղաքականության վրա.

9) մշակում է կամ օժանդակում է մշակել որոշակի հիմնախնդրի լուծմանն ուղղված գործնական կիրառում ունեցող քաղաքականություն: Բացահայտում է առկա խնդրի լուծման հնարավոր տարբերակները և այդ տարբերակներից ընտրություն կատարելու չափորոշիչները.

10) նոր հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացի բարելավման նպատակով իրականացնում է այդ նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում.

11) ըստ անհրաժեշտության իրականացնում է Ազգային ժողովի քննարկմանը կամ Ազգային ժողովի նախագահին ներկայացվող հայեցակարգերի, ծրագրերի, հաշվետվությունների, քաղաքականությունների և այլ փաստաթղթերի փորձաքննություն.

12) Ազգային ժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ միջխորհրդարանական հանդիպումների, պատգամավորների պաշտոնական գործուղումների, միջազգային կառույցներում պաշտոնական, աշխատանքային հանդիպումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում տրամադրում է տեղեկատվական և վերլուծական նյութեր:»:

2) 46.10-րդ կետը լրացնել 13-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով.

«13) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների գործընթացը.

14) իրականացնում է գնումների պլանավորումը, նախապատրաստումը, պայմանագրերի կնքումը և կատարումը.

15) կազմում է գնումների գործընթացի վերաբերյալ ընթացիկ և տարեկան հաշվետվությունները:»:

2. Որոշման 2-րդ կետով հաստատված 2-րդ հավելվածի 12-րդ, 13-րդ և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Փորձաքննության վարչություն (իրավական փորձաքննության բաժին, իրավախորհրդատվական բաժին, սոցիալական և տնտեսական փորձաքննության բաժին)

13. Հետազոտությունների և վերլուծությունների կենտրոն

19. Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն (հաշվապահական հաշվառման բաժին, տնտեսագիտական բաժին և գնումների բաժին)»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան


22 հուլիսի 2013 թվականի,
քաղ. Երևան

ՆՈ-009-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան