ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2013 թվականի N 748-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորական որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետը.
2) 1.1-ին կետից հանել «մինչև նրանց հավատարմագրումը» բառերը.
3) 1.3-րդ կետում «1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգով» բառերը փոխարինել «1.4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դրույթներով» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.4-րդ կետով.
«1.4 Սահմանել, որ`
ա) աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցը (այսուհետ` մասնագիտացված կառույց): Քննությունների արդյունքների համաձայն աուդիտորի որակավորման վկայականները շնորհում է լիազորված մարմինը` քննությունների արդյունքների մասին տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
բ) աուդիտորների որակավորման քննություններն անցկացվում են Հաշվապահների միջազգային դաշնության (այսուհետ` ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրով (այսուհետ` որակավորման քննությունների ծրագիր), որը պետք է ներառի հետևյալ բաժինները`
Ֆինանսական հաշվառման հիմունքներ
Ֆինանսական տեղեկատվություն կառավարման համար
Իրավագիտության հիմունքներ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրություն
Ֆինանսական կառավարում և վերահսկողություն
Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
Աուդիտ և ներքին վերահսկողություն:»:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու համար լիազորված մարմին դիմած դիմողների քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշմամբ հաստատված` լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգին համապատասխան:
3. Սույն որոշումն աուդիտորի որակավորման վկայական ունեցող և վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի որևէ աուդիտորական ընկերությունում որպես աուդիտոր աշխատած անձանց վրա տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 ամիս հետո: Գործող վկայականների ժամկետը լրանալու դեպքում դրանց գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև սույն կետում նշված երեսունամսյա ժամանակահատվածը լրանալը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 22 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|