«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հուլիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013282
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 256-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
801-811 ՄՀՑ ԵՎ 842-852 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման փաստաթղթերի փաթեթը՝ համաձայն NN 1-3-րդ հավելվածների:
2. Սահմանել, որ 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով մրցույթի հրապարակման օր է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1
Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
801-811 ՄՀՑ ԵՎ 842-852 ՄՀՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման համար մրցույթ։
2. Մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող երեք թերթերում:
3. Մրցույթը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի «801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 257-Ա որոշմամբ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)։
4. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող երեսուն (30) օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող ընկերությունը հանձնաժողով է ներկայացնում մրցույթին մասնակցելու հայտ: Հայտը պետք է պարունակի՝
1) սույն կանոնների 16-րդ կետի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն կանոնների 8-րդ կետում նշված գումարի հինգ տոկոսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին պարտավորագիր՝ համաձայն սույն կանոնների հավելվածի.
2) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ ունի թույլտվությամբ սահմանված պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ.
3) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա և առնվազն երեք տարվա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման փորձ.
4) տեղեկություններ շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիայի և սարքավորումների որակի վերաբերյալ.
5) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ տիրապետում և շահագործում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում.
6) հիմնավորող հայտարարություններ և գրավոր ապացույցներ այն մասին, որ 2012 թվականի տարեկան գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ (1) միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը և 2012 թվականի տարվա վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ (1) միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը:
5. Սույն կանոնների 4-րդ կետի 3-6-րդ ենթակետերի պահանջներին բավարարող ընկերությունը կարող է մասնակցել մրցույթին՝ կոնսորցիում ստեղծելու միջոցով: Կոնսորցիումը սույն կանոնների 4-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միաժամանակ պարտավոր է ներկայացնել կոնսորցիումի կազմի մեջ մտնող ընկերությունների սեփականատերերի, փոխկապակցված անձանց մասին ամբողջական տեղեկություններ և գրավոր ապացույց այն մասին, որ այլ իրավազորության ներքո գոյություն չունի իրենց պարտավորությունների էական խախտման վերաբերյալ որևէ պահանջ: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու դեպքում կոնսորցիումը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իրավաբանական անձ, որին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա:
6. Մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող հիսուն (50) օրվա ընթացքում հանձնաժողովը իրականացնում է նախաորակավորում և առաջարկում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հրապարակել նախաորակավորված ընկերությունների ցանկը: Նախաորակավորված ընկերությունների ընտրությունը կատարվում է հանձնաժողովի հայեցողությամբ: Հանձնաժողովը կարող է որակազրկել մասնակցին առանց որևէ պատասխանատվության: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակում է նախաորակավորված ընկերությունների ցանկը՝ մրցույթի վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող վաթսուն (60) օրվա ընթացքում:
7. Միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հրապարակված ցանկում ներառված ընկերությունները կարող են ներկայացնել հայտ-առաջարկ։ Հայտ-առաջարկները պետք է ներկայացվեն հանձնաժողովին նախաորակավորված ընկերությունների ցանկի հրապարակումից հետո երեսուն (30) օրվա ընթացքում` սույն կանոնների 19-րդ կետում նշված հասցեով:
8. Նվազագույն հայտ-առաջարկը պետք է կազմի վեց միլիարդ երկու հարյուր քսանհինգ միլիոն (6 225 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ:
9. Հայտ-առաջարկը պետք է կազմված լինի մեկ թերթից, որտեղ նշված է միայն նախաորակավորված ընկերության անվանումը և առաջարկվող գումարը, որը պետք է նշված լինի Հայաստանի Հանրապետության դրամով: Հայտ-առաջարկը հանձնաժողովին է հանձնվում նախաորակավորված ընկերության անվանումը կրող փակ ծրարով:
10. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն նախաորակավորված ընկերությունը, որը ներկայացրել է առավելագույն հայտ-առաջարկ:
11. Հանձնաժողովը հրապարակում է մրցույթում հաղթող ճանաչված ընկերության անվանումը և հայտ-առաջարկը` սույն կանոնների 7-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
12. Նախաորակավորված ընկերությունները իրավունք կունենան ներկա գտնվելու հանձնաժողովի կողմից հաղթողի հրապարակման ընթացքին: Հանձնաժողովը, ըստ իր հայեցողության, իրավասու է ուղարկելու հրավերներ այլ անձանց:
13. Սույն կանոնների 7-րդ կետում նշված ժամկետը լրանալու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է տրամադրել նախնական թույլտվություն` հաղթող ընկերության անունով:
14. Նախաորակավորված այլ ընկերությունները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախնական թույլտվություն տրամադրելու օրվանից հետո 4 (չորս) շաբաթվա ընթացքում ներկայացնելու բողոքներ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
15. Բողոքների բացակայության կամ ներկայացված բողոքները մերժվելու դեպքում սույն կանոնների 14-րդ կետում նշված ժամկետը լրանալուց հետո 2 (երկու) շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կտրամադրի վերջնական թույլտվություն հաղթողին, որն ըստ ձևի կլինի էապես նույնը, ինչ մրցութային փաստաթղթերում ներառված նմուշը:
16. Վերջնական թույլտվության տրամադրումից հետո 3 բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթում առաջարկված գումարը պարտավոր է փոխանցել 900008080013 հաշվեհամարին:
17. Ընտրված հաղթողի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրավունք ունի անվիճելի և անառարկելի կարգով գանձման պահանջ ներկայացնել հաղթողին՝ սույն կանոնների 8-րդ կետում նշված գումարի հինգ տոկոսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին:
18. Ընտրված հաղթողի կողմից իր հայտ-առաջարկում նշված գումարը չվճարվելու դեպքում հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկի նախնական թույլտվություն տրամադրել հաջորդ առավելագույն հայտ-առաջարկ ներկայացրած նախաորակավորված ընկերությանը:
19. Հանձնաժողովի հետ բոլոր փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունենում հետևյալ հասցեով` քաղաք Երևան, 0002, Սարյան 22, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովի էլեկտրոնային հասցեն է` psrc@psrc.am:
20. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավասու է իր հայեցողությամբ հրաժարվելու մրցույթն անցկացնելուց:
Հավելված
801-811 ՄՀց ԵՎ 842-852 ՄՀց |
ՊԱՐՏԱՎՈՐԱԳԻՐ
______________________________________________-ն (այսուհետ՝ Ընկերություն),
(ընկերության անվանումը)
ի դեմս_______________________________________________________________,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, սույն պարտավորագրով պարտավորվում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կազմակերպված 801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթում հաղթող ճանաչվելու, սակայն հայտ-առաջարկում նշած գումարը սահմանված ժամկետում չվճարելու կամ մասամբ վճարելու դեպքում անվիճելի և անառարկելի կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուժանք՝ 311250000 (երեք հարյուր տասնմեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2. Սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել Հանձնաժողովի առաջին իսկ գրավոր պահանջով և Հանձնաժողովի սահմանած ժամկետում:
3. Հանձնաժողովի սահմանած ժամկետում վճարումը չկատարելու դեպքում, իրավունք վերապահել Հանձնաժողովին, անվիճելի և անառարկելի կարգով գանձել սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը, Ընկերությանը սպասարկող _________________________ բանկում կամ Ընկերությանը սպասարկող ցանկացած այլ բանկում բացված՝ Ընկերության ցանկացած հաշվից: Սույն պարտավորագրով Ընկերությունը հանձնարարում է _____________________ բանկին, ինչպես նաև իրեն սպասարկող բոլոր բանկերին, սույն պարտավորագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում Հանձնաժողովի առաջին իսկ գրավոր պահանջով Ընկերության բանկային հաշիվներից անվիճելի կարգով փոխանցել սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը՝ Հանձնաժողովի կողմից նշված հաշվեհամարին:
4. Սույն պարտավորագիրը գործում է մինչև սույն պարտավորագրի 1-ին կետում նշված գումարը Հանձնաժողովի կողմից նշված հաշվեհամարին մուտքագրելու
պահը:
_____________________________________________________________________,
Մրցույթի մասնակից ընկերության անվանումը
_____________________________________________________________________,
Գտնվելու վայրը
_____________________________________________________________________,
Բանկի անվանումը
Բանկային հաշվեհամարը________________________________,
ՀՎՀՀ____________________________,
______________________________________________________,
Ընկերության ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը
______________________________________________________,
Ստորագրություն
Կ.Տ. (առկայության դեպքում)
|
ՆԱԽԱԳԻԾ
Հավելված N 2
Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի N 256-Ն որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------2013 թվականի N–Ա
քաղ. Երևան
« » ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՀԱՏՎԱԾԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈԻՅԼՏՎՈԻԹՅՈԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժդ) ենթակետը, 3-րդ կետը, 10-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. « » ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար տրամադրել 801– 811ՄՀց/842–852ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 20—թվականի -------- --- N --- որոշմամբ տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի գործողության ժամկետով։
2. Հաստատել « » ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 801– 811ՄՀց/842–852ՄՀց ռադիոհաճախականութունների հատվածի օգտագործման թույլտվության պայմանները (հավելված)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
ք. Երևան
-----2013 թ.
ժամը 16.00
ՆԱԽԱԳԻԾ
Հավելված N 3
Հաստատված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի N 256-Ն որոշմամբ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- --------- 2013 թվականի №---Ա
քաղ. Երևան
« » ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 15-րդ հոդվածները և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. « » ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիա` տասը տարի գործողության ժամկետով:
2. Հաստատել « » ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի պայմանները (հավելված):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
ք. Երևան
-----2013 թ.
ժամը 16.00