Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2000
Ստորագրման ամսաթիվ
20.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2001

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Փոխմատակարարվող արտադրանքի անվտանգության և աշխատանքի պահպանության բնագավառի ստանդարտների մշակման 2000-2005 թվականների միջպետական ծրագրի մասին

 

1994 թվականի ապրիլի 15-ի` «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրի և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի` Արձանագրության մի շարք դրույթների կատարումն ապահովելու, ինչպես նաև 1992 թվականի մարտի 13-ի՝ «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» Համաձայնագրի դրույթներն իրագործելու նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհուրդը որոշեց՝

1. Հաստատել փոխմատակարարվող արտադրանքի անվտանգության և աշխատանքի պահպանության բնագավառի ստանդարտների մշակման 2000-2005 թվականների միջպետական ծրագիրը (կցվում է):

2. Խնդրել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարություններին ձեռնարկել միջոցներ միջպետական ծրագրի իրականացման ուղղությամբ:

3. Հանձնարարել Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդին՝ մշակել միջպետական ծրագրի իրագործման միջոցառումներ:

 

Սույն Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը Որոշման ուժի մեջ մտնելու համար պահանջում է անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում՝ նշված ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի հունիսի 20-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Որոշումը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

 

Հաստատված է

Անկախ Պետությունների Համագործակցության

Կառավարությունների ղեկավարների խորհրդի

2000 թվականի հունիսի 20-ի որոշմամբ

 

ՓՈԽՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ 2000-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Փոխմատակարարվող արտադրանքի անվտանգության և աշխատանքի պահպանության բնագավառում ստանդարտների մշակման 2000-2005 թվականների միջպետական ծրագիրը /այսուհետև՝ Ծրագիր/ մշակել է Ռուսաստանի պետստանդարտը՝ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի /ՄՊԽ/ առաջարկությամբ: Ծրագիրը հավանության է արժանացել ՄՊԽ 1997թ. ապրիլի 24-ի 11-րդ նիստում, Ծրագրի միջոցառումները արդիականացվել են 1999թ. հոկտեմբերի 6-8-ը կայացած ՄՊԽ 16-րդ նիստում:

Սույն Ծրագրի մասնակից պետություններն են՝ Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան:

Սույն Ծրագիրն իրենից ներկայացնում է արտադրանքի անվտանգության և աշխատանքի պահպանության, սարքավորումների, արտադրական գործընթացների և աշխատողների պաշտպանության միջոցների բնագավառում պահանջները սահմանվող Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի /ԱԱՍՀ/ միջպետական ստանդարտների /ԳՈՍՏ/ մշակման և գործող ստանդարտների վերանայման աշխատանքների համալիր:

Սույն Ծրագրի առաջադրանքների կատարումը նախատեսում է Ծրագրի մասնակից պետությունների առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների և ձեռնարկությունների մասնակցություն:

 

2. ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1 ԱՊՀ մասնակից պետություններում տնտեսական բարեփոխումների, արտադրության ապակենտրոնացման և կոմերցիայի պայմաններում վատացել է իրավիճակը աշխատանքի պահպանության բնագավառում: Երկրներում դիտվում է աշխատանքի պայմանների անվտանգության ապահովման համար հատկացվող միջոցների նվազեցում, սեփականաշնորհված ձեռնարկությունների տարերային ստեղծում, փոքր և միջին ձեռնարկությունների բացում, այդ թվում՝ մասնավոր, կադրերի պատահական ընտրություն, ինչը վթարների և պայթյունների առաջացման պատճառներից մեկն է, նկատվում է արտադրական վնասվածքների աճ. հատկապես տեխնիկական առաջընթացը որոշող ճուղերում:

Համաշխարհային էկոնոմիկայի մեջ ներգրավվելու անհրաժեշտությունը պահանջում է ԱԱՍՀ կատարելագործման աշխատանքների համապատասխան ակտիվացում՝ դրա պահանջները ներդաշնակեցնելով միջազգային և տարածաշրջանային ստանդարտների ու աշխատանքի պահպանության և արտադրանքի անվտանգության բնագավառում միջազգային կազմակերպությունների հանձնարարականների պահանջներին: ԱԱՍՀ շրջանակներում մշակվող ստանդարտները կիրառ-վում են նաև աշխատողների անհատական պաշտպանության միջոցների, մեքենաշինության, բժշկության, արդյունաբերության, էլեկտրամեխանիկական և սարքաշինական ճյուղերի ապրանքների պարտադիր սերտիֆիկացում կատարելիս:

ԱԱՍՀ մշակումը հնարավորություն կտա ապահովել 1994 թվականի ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրի և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի արձանագրության մի շարք դրույթների զարգացումը, կնպաստի ազատ առևտրի գոտում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, պայմաններ կստեղծի արտադրության, աշխատանքի անվտանգության և աշխատողների առողջության, աշ-խատանքային իրավունքների պահպանության համար, ինչը ևս երկրի ազգային անվտանգության խնդրի բաղադրիչ մասն է:

2.2 ԱԱՍՀ ստանդարտների զարգացման խնդրի արդիականությունը պայմանավորված է հետևյալ անհրաժեշտությամբ.

աշխատանքի պահպանության, սանիտարահիգիենիկ և նորմավորման այլ տեսակների զարգացման և խստացման հետ փոխկապված ստանդարտների պահանջների արդիականացման ապահովման,

ստանդարտների պահանջների ներդաշնակեցում Եվրոպական միության /ԵՄ/ ղեկավար հրահանգների, միջազգային և եվրոպական ստանդարտների պահանջներին,

ԱՊՀ մասնակից պետությունների փոխմատակարարվող արտադրանքի, այդ թվում՝ դրա անվտանգության մասով, գնահատման, փորձարկման և հսկման, ինչպես նաև հետագա սերտիֆիկացման մեթոդների և պահանջների միասնականության ապահովման,

ստանդարտացման, չափումների միասնականության և արտադրանքի, արտադրական սարքավորումների, աշխատողների պաշտպանության միջոցների և արտադրատեխնոլոգիական գործընթացների սերտիֆիկացման բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված քաղաքականության վարման:

2.3 Տվյալ բնագավառում թվարկված խնդիրների իրագործման համար առաջարկվում է մշակման և կիրառման Ծրագրում տեղ գտած 71 միջպետական ստանդարտ: Ծրագրում տրված ազգային ստանդարտների ինքնուրույն մշակման դեպքում Համագործակցության մասնակից յուրաքանչյուր պետությանը առանձին կպահանջվեր ֆինանսական միջոցներ 5750,0 հազ. ռուսական ռուբլի գումարի չափով /«Տեղեկություններ ֆինանսավորման մոտավոր ծավալների մասին» աղյուսակ, էջ 6/, իսկ հաշվի առնելով այն, որ ԱՊՀ մասնակից մի շարք պետություններում բացակայում են գիտահետազոտական կազմակերպություններ, որոնք կարող են անհրաժեշտ մակարդակով ապահովել նշված աշխատանքների կատարումը, ծախսերի ծավալը կարող է ավելի մեծանալ:

 

3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

3.1 Սույն Ծրագրի հիմնական նպատակն է աշխատանքի անվտանգության ստանդարտների դրույթների կատարելագործումն ու արդիականացումը՝ ուղղված արտադրանքի, արտադրական գործընթացների սերտիֆիկացման ապահովմանը, աշխատանքի անվտանգ պայմանների և աշխատանքի գործընթացում առողջության պահպանումը, արտադրական վնասվածքների, պրոֆեսիոնալ և ընդհանուր հիվանդությունների և դրա հիման վրա պետական ծախսերի նվազեցումն ու աշխատողների սոցիալական վիճակի բարելավումն ապահովող սարքավորումների և պաշտպանական միջոցների ստեղծումը:

Ծրագրի հիմնական խնդիրն է աշխատանքի անվտանգության և պահպանության բնագավառում ստանդարտների գիտատեխնիկական մակարդակի բարձրացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին ու պահանջներին, Համագործակցության պետությունների փոխմատակարարվող արտադրանքի ինչպես արտադրողների, այնպես էլ սպառողների շահերի պաշտպանությունը: Ծրագրի իրագործումը բարենպաստ նախապայմաններ կստեղծի ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու ձևավորման ժամանակ:

Ծրագրի իրագործման շրջանակներում անցկացվող միջոցառումները սերտորեն կապված են Առևտրի համաշխարային կազմակերպության /ԱՀԿ/ պահանջներին:

3.2 ԱԱՍՀ ստանդարտների կատարելագործումը, ԵՄ ղեկավար հրահանգների, միջազգային և եվրոպական ստանդարտների պահանջներին համապատասխան արտադրական սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների և աշխատողների պաշտպանության միջոցների սերտիֆիկացման անցկացումը՝

կնպաստի արտադրական վնասվածքների և պրոֆեսիոնալ հիվանդությունների նվազեցմանը, աշխատողների կյանքի և առողջության համար վտանգավոր արտադրանքի առաքման կանխմանը կամ նվազագույն ռիսկի հասցնելուն,

հնարավորություն կտա պետությանը և գործատուներին զգալիորեն նվազեցնել վթարների հետևանքների վերացման, քաղաքացիներին հասցված վնասների փոխհատուցման, անաշխատունակության վճարման հետ կապված ծախսերը և այլն:

3.3 Սույն Ծրագրի իրագործմանը մասնակցելու են Համաձայնագրի մասնակից պետությունների ստանդարտացման առաջատար ազգային մարմիններն ու առավել որակյալ մասնագետները: Ծրագրի միջպետական ստանդարտների մշակման հարցում շահագրգռվածություն են հայտնել Համաձայնագրի մասնակից բոլոր պետությունները:

 

4. ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1 Սույն Ծրագրի խնդիրները կատարելու համար Ծրագրի մասնակից յուրաքանչյուր պետության կողմից որպես պետական պատվիրատու, որը կատարում է Ծրագրի աշխատանքների ղեկավարումը և դրանց ֆինանսավորումը, հանդես են գալիս ստանդարտացման ազգային մարմինները:

Ծրագրի պետական պատվիրատուներն են՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝ Բելառուսի պետստանդարտը,

Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանի պետստանդարտը,

Ուկրաինայի կողմից՝ Ուկրաինայի պետստանդարտը:

4.2 Սույն Ծրագրի իրագործման աշխատանքների օպերատիվ համակարգումը, միջպետական համագործակցության վերադաս կազմակերպությունների հետ կապը և Ծրագրի կատարման տեխնիկաֆինանսական հաշվետվությունն իրականացնում է ՄՊԽ տեղեկատվական կենտրոնը:

ՄՊԽ տեղեկատվական կենտրոնը կենտրոնացնում է Ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկությունը և ամենամյա հաշվետվություն է ներկայացնում ՄՊԽ և ԱՊՀ գործադիր կոմիտե:

4.3 Սույն Ծրագրի իրագործման աշխատանքների գիտամեթոդական համակարգումն իրականացնում է ՄՊԽ-ն:

4.4 Սույն Ծրագրում ընդգրկված ստանդարտների մշակման և վերանայման վերաբերյալ առաջադրանքներն իրականացվում են կատարող կազմակերպությունների և պետական պատվիրատուների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա՝ Ծրագրի մասնակից յուրաքանչյուր պետության սահմանած կարգով:

 

5. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Սույն Ծրագրի առաջադրանքների ֆինանսավորումը հիմնականում կատարվում է Ծրագրի մասնակից պետությունների պետական պատվիրատուների կողմից հատկացվող բյուջեի միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային ֆինանսավորման աղբյուրների ներգրավման հաշվին:

Ծրագրի մասնակից յուրաքանչյուր պետություն ֆինանսավորում է առաջադրանքների կատարման աշխատանքների իր մասը:

 

Տեղեկություններ ֆինանսավորման մոտավոր ծավալների մասին

 

Աղյուսակ

/01.10.99թ. դրությամբ՝ գներով/

 

Ծրագրի մասնակից պետությունները

Ֆինանսավորման ծավալը, ՌԴ հազ. ռուբլի

2000 թ.

2001 թ.

2000-2005 թ.թ.

Բելառուսի Հանրապետություն

60,0

50,0

560,0

Ռուսաստանի Դաշնություն *

320,0

640,0

4900,0

Ուկրաինա

90,0

110,0

290,0

Ընդամենը

470,0

800,0

5750,0

 

*2001-2005 թթ. ժամանակահատվածի Ծրագրի միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է դաշնային բյուջեի միջոցների հաշվին, որը հատկացվում է Ռուսաստանի պետստանդարտին «Հիմնարար հետազոտություններ և աջակցություն գիտատեխնիկական առաջընթացին» 06 բաժնի համաձայն: 2000թ. Ծրագրի միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է Ռուսաստանի պետստանդարտի կողմից՝ արտաբյուջետային ֆինանսավորման աղբյուրների հաշվին:

Յուրաքանչյուր տարվա ֆինանսավորման ծավալները ենթակա են ճշտման, կախված Ծրագրի մասնակից պետությունների ֆինանսատնտեսական վիճակից, և իրագործվում են ստանդարտացման համապատասխան մարմիններին բյուջեից հատկացվող միջոցների սահմաններում:

 

6. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

6.1 Տվյալ Ծրագրում 1992թ. մարտի 13-ի «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» Համաձայնագրի /այսուհետև՝ Համաձայնագիր/ մասնակից պետությունները, լուծելով խնդիրը ծրագրային մեթոդով /Ծրագրի մասնակից երեք պետություն/, միաժամանակ լուծում են վերը նշված խնդիրները և կկարողանան տնտեսել ֆինանսական միջոցներ, ինչը պակաս կարևոր չէ ծանր տնտեսական իրավիճակում. ըստ որում, Համաձայնագրի մասնակից բոլոր 12 պետություններն էլ օգտվում են տվյալ Ծրագրի աշխատանքների արդյունքներից՝ սահմանված կարգով:

6.2 Որպես առաջնահերթ՝ Ծրագրում ընդգրկված 71 ստանդարտի վերանայման աշխատանքները հիմք կծառայեն ապրանքների կոնկրետ տեսակների անվտանգության պահանջների մշակման համար նորմատիվ բազայի ստեղծման և, հետևաբար, ազգային արտադրության արտադրանքի մրցունակության բարձրացման:

6.3 Որպես Ծրագրի տնտեսական արդյունավետություն կարելի է դիտել ժամանակավոր անաշխատունակության վճարման և կերակրողին կորցնելու կապակցությամբ տուժածներին /կամ նրանց ազգականներին/ միանվագ վճարումների հետ կապված ծախսերի, ինչպես նաև բժշկական, պրոֆեսիոնալ և սոցիալական վերականգնման /հատուկ բժշկական և կենցաղային խնամք, սանատորակուրորտային բուժում, պրոտեզավորում և աշխատանքային գործունեության համար հարմարանքներով ապահովում/ համար ծախսերի նվազեցումը:

Ծրագրի առաջադրանքների իրագործման սոցիալ-տնտեսական հետևանքները կարելի է բնութագրել, մասնավորապես, արտադրական վնասվածքների նվազման ցուցանիշով, որը, փորձագետների գնահատմամբ, հնարավորություն կտա պակասեցնել 20-25%-ով:

 

7. ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

7.1 Տեղեկությունները այն ստանդարտների մասին, որոնք Ծրագրի աշխատանքների կատարման հետ կընդունվեն որպես միջպետական ստանդարտներ և կգրանցվեն ՄՊԽ-ում, ՄՊԽ տեղեկատվական կենտրոնը կուղարկի ստանդարտացման ազգային մարմիններին /նշելով միջպետական ստանդարտների նշագրերը և ստանդարտներին միացած ստանդարտացման ազգային մարմինները/:

7.2 Տվյալ Ծրագրի աշխատանքների արդյունքներից օգտվում են Համաձայնագրի բոլոր մասնակիցները՝ սահմանված կարգով:

 

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

8.1 Սույն Ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ՝ ստանդարտացման ազգային մարմինների ընդհանուր համաձայնությամբ և ՄՊԽ ներկայացմամբ:

8.2 Սույն Ծրագիրը բաց է ԱՊՀ մասնակից մյուս պետությունների մասնակցության համար, այդ թվում՝ Ծրագրի առանձին բաժինների /առաջադրանքների/ ֆինանսավորման:

 

9. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

 

/01.10.99թ. դրությամբ գներով/

 

N

հ/հ

Ստանդարտի նշագիրը,

անվանումը

Աշխատանքների կատարման նպատակահարմարության հիմնավորումը

Կատարող

պետությունը

Մշակման արժեքը,

ՌԴ հազ. ռուբլի

Կատարման ժամկետը

Առաջարկություն

մտցնող պետությունը

1

2

3

4

5

6

7

1.

ԳՕՍՏ 12.0.001-82

ԱԱՍՀ. Հիմնական դրույթներ

Ներդաշնակեցում միջազգային և եվրոպական ստանդարտների, 98/37/ԵՄ հետ

Ռուսաստան,

Բելառուս

30,0

40,0

2000-2001

Ռուսաստան

2.

ԳՕՍՏ 12.0.004-82

ԱԱՍՀ. Աշխատանքի անվտանգության

ուսուցման կազմակերպում

Աշխատանքի անվտանգության ապահովում

Ռուսաստան

80,0

2000-2002

Ռուսաստան

3.

ԳՕՍՏ 12.0.005-84

ԱԱՍՀ. Աշխատանքի անվտանգության

բնագավառում չափագիտական ապա-

հովում. Հիմնական դրույթներ

Աշխատանքի անվտանգության և աշխա-տատեղում չափագիտական բնութագրերի հսկողության միասնականության ապահովում

Ռուսաստան

60,0

2000-2002

Ռուսաստան

4.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Տերմիններ և սահմանումներ

Տերմինաբանական միասնականության ապահովում

Ռուսաստան,

Բելառուս

30,0

50,0

2000-2002

Ռուսաստան

5.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Կազմակերպությունում աշխատանքի պահպանության աշխատանքների կազմակերպման և կարգի ընդանուր պահանջներ

Արտադրական օբյեկտներում մշտական աշխատատեղերի սերտիֆիկացման կազմակերպում

Ռուսաստան

90,0

2000-2002

Ռուսաստան

6.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Ստանդարտների և ՏՊ գնահատու-

մը ըստ աշխատանքի անվտանգությունը և

առողջության պահպանումը ապահովող նորմերի և պահանջների պարունակության ամբողջականության

Ներդաշնակեցում 98/37/ԵՄ հետ:

Անվտանգության պահանջների միասնա-կանության և ամբողջականության սահմանման ապահովում

Ռուսաստան, Բելառուս

50,0

50,0

2003-2005

Ռուսաստան

7.

ԳՀԱ

Տեղեկատվական համակարգի ստեղծում՝ աշխատանքի ապահովման տվյալների բանկով

Հաշվողական, բազմացնող և տեսողական տեխնիկայով զինված խորհրդատու-տեղեկատվական ծառայության ստեղծում

Ռուսաստան, Բելառուս

130,0

120,0

2002-2005

Ռուսաստան

8.

ԳՀԱ

2006-2010թ.թ. ԱԱՍՀ ստանդարտների կա-

տարելագործման աշխատանքների ծրա-

գիր

ԱԱՍՀ կատարելագործման աշխատանքների կազմակերպում:

Միջազգային և եվրոպական ստանդարտների վերլուծությունը և դրանց կիրառման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում: 2006-2010թթ. ԱԱՍՀ կատարելագործման աշխատանքների Ծրագրի մշակումը և դրա համաձայնեցումը համակատարողների հետ

Ռուսաստան, Բելառուս

50,0

40,0

2003-2005

Ռուսաստան

9.

ԳՀԱ

ԱԱՍՀ ստանդարտների կատարելագործման և վերանայման աշխատանքների կոորդինացում և գիտամեթոդական ղեկավարում: «Անվտանգություն» 251 ՄՏԿ քարտուղարության վարումը:

ԱԱՍՀ փաստաթղթերի նախագծերի փորձաքննություն և դրանց նախապատրաստումը ընդունման

Ստանդարտների մշակման և վերանայման գիտամեթոդական ղեկավարում, համակարգում և աշխատանքների տարեկան պլանավորում:

«Անվտանգություն» 251ՄՏԿ քարտուղարության վարում:

«Անվտանգություն» 251ՄՏԿ կազմի վերանայում և դրա աշխատանքի ակտիվացում:

ԱԱՍՀ փաստաթղթերի նախագծերի փորձաքննություն և նախապատրաստում ընդունման: Ծրագրի իրագործման հաշվետու նյութերի նախապատրաստում

Ռուսաստան, Բելառուս

90,0

60,0

20002005

Ռուսաստան

10.

ԳՀԱ

Մասնակցություն ստանդարտացման միջազգային կազմակերպությունների աշխատանքներին:

ԻՍՕ/ՏԿ 43 «Ակուստիկա», ԻՍՕ/ՏԿ 94

«Անհատական պաշտպանության միջոցներ, պաշտպանիչ հագուստ և սարքավորումներ», ԻՍՕ/ՏԿ 108 «Մեխանիկական վիբրացիա և հարված», ԻՍՕ/ՏԿ 145 «Գրաֆիկական նշաններ», ԻՍՕ/ՏԿ 146 «Օդի որակ», ԻՍՕ/ՏԿ 159 «Էրգոնոմիկա», ԻՍՕ/ՏԿ 199 «Մեքենաների անվտանգությունը» մշակած միջազգային ստանդարտների նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստում:

Մասնակցություն աշխատանքային խմբերի աշխատանքներին, ինչպես նաև ԻՍՕ/ՏԿ 159 հանձնաժողովի նիստին

ԻՍՕ/ՏԿ 43, ԻՍՕ/ՏԿ 94, ԻՍՕ/ՏԿ 108, ԻՍՕ/ՏԿ 145, ԻՍՕ/ՏԿ 196, ԻՍՕ/ՏԿ 159, ԻՍՕ/ՏԿ 199 աշխատանքային պլաններ

Ռուսաստան

200,0

20002005

Ռուսաստան

11.

ԳՕՍՏ 12.1.00383

ԱԱՍՀ. Աղմուկ. Անվտանգության ընդհանուր պահանջներ

Ներդաշնակեցում ԵՏԽ 86/188 հետ:

Մշտական աշխատանքային տեղերին ներկայացվող միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան սերտիֆիկացում ապահովող բանվորական տեղերում աղմուկի թույլատրելի մակարդակների և բնութագրերի սահմանում

Ռուսաստան

70,0

20002002

Ռուսաստան

12.

ԳՕՍՏ 12.1.00588

ԱԱՍՀ. Ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ աշխատանքային գոտու օդին

Ներդաշնակեցում ԵՏԽ 91/322 հետ:
Աշխատանքային տեղերին ներկայացվող միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան սերտիֆիկացում ապահովող աշխատանքային գոտու օդի բաղադրությանը ներկայացվող աշխատողների առողջության համար անվտանգության պահանջների սահմանում

Ռուսաստան

70,0

20002002

Ռուսաստան

13.

ԳՕՍՏ 12.1.01290

ԱԱՍՀ. Վիբրացիոն անվտանգություն. Ընդհանուր պահանջներ

Ներդաշնակեցում ԻՍՕ2631, ԻՍՕ 5349, ԻՍՕ 13090 հետ:
Միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան աշխատանքային տեղերի սերտիֆիկացման ապահովում ըստ վիբրացիոն անվտանգության

Ռուսաստան

100,0

20012003

Ռուսաստան

14.

ԳՕՍՏ 12.1.02481

ԱԱՍՀ. Աղմուկ. Աղմուկի աղբյուրների ձայնային հզորության մակարդակների որոշում: Ճշգրիտ մեթոդներ խլացված և

կիսախլացված խցերում

Ներդաշնակեցում ԻՍՕ3745, ԵՆ 23745 հետ:
Աղմուկաանվտանգություն, չափումների միասնականություն

Ռուսաստան

70,0

20002002

Ռուսաստան

15.

ԳՕՍՏ 12.1.02581

ԱԱՍՀ. Աղմուկ. Աղմուկի աղբյուրների ձայնային հզորության մակարդակների որոշում: Ճշգրիտ մեթոդներ ռեվերբերացիոն խցերում աղմուկի լայնաշերտ աղբյուրների համար

Ներդաշնակեցում ԻՍՕ3741, ԵՆ 23741 հետ:
Աղմուկաանվտանգություն, չափումների միասնականություն

Ռուսաստան

70,0

20002002

Ռուսաստան

16.

ԳՕՍՏ 12.1.05086

ԱԱՍՀ. Բանվորական տեղերում աղմուկի չափման մեթոդներ

Ներդաշնակեցում 79/113/ԵՏԽ, 84/534/ԵՏԽ, 86/662/ԵՏԽ հետ:
Մշտական աշխատանքային տեղերին ներկայացվող միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան սերտիֆիկացում ապահովող աշխատանքային տեղերում աղմուկի թույլատրելի մակարդակների և բնութագրերի սահմանում

Ռուսաստան

70,0

20002002

Ռուսաստան

17.

 ԳՕՍՏ 2394179

ԱԱՍՀ. Աղմուկ. Աղմուկի աղբյուրների ձայնային հզորության մակարդակների որոշում: Ուղեցույց բազային ստանդարտների կիրառման և աղմուկի փորձարկման համար կոդերի մշակման վերաբերյալ

Ներդաշնակեցում ԻՍՕ3740, ԵՆ 23740 հետ:
Աղմուկաանվտանգություն, չափումների միասնականություն

Ռուսաստան

60,0

20012003

Ռուսաստան

18.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Մեքենաների և սարքավորումների կողմից արտածվող աղմուկ:

Աշխատանքային տեղերում և այլ տրված կետերում ճառագայթման ձայնային ճնշման մակարդակների որոշում ըստ ձայնային հզորության մակարդակների

Ներդաշնակեցում ԻՍՕ 11203, ԵՆ 31203 հետ:
Աղմուկաանվտանգություն, չափումների միասնականություն

Ռուսաստան

60,0

20002002

Ռուսաստան

19.

ԳՕՍՏ 12.4.026

ԱԱՍՀ. Գույներ ազդանշանային և անվտանգության նշաններ.

ԱԱՍՀ. Վտանգավորության նշաններ աշխատանքային տեղում. Գնահատման մեթոդներ

Ներդաշնակեցում ԻՍՕ 7731, ինչպես նաև ԵՏԽ 92/58, ԻՍՕ 3864 հետ:
Աշխատանքային տեղի սերտիֆիկացում ըստ անվտանգության

Ռուսաստան

130,0

20002002

Ռուսաստան

20.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Մարդակազմաբանական չափումների մեթոդիկա

Անվտանգ աշխատանքային տեղերի մշակում

Ռուսաստան, Բելառուս

35,0

35,0

20032005

Ռուսաստան

21.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Մարդակազմաբանական չափումների օգտագործման մեթոդներ

Անվտանգ աշխատանքային տեղերի մշակում

Ռուսաստան, Բելառուս

30,0

40,0

20032005

Ռուսաստան

22.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Մարդ-օպերատորի մարդակազմաբանական տվյալներ

Անվտանգ աշխատանքային տեղերի մշակում

Ռուսաստան,

Բելառուս

70,0

80,0

20032005

Ռուսաստան

23.

ԳՕՍՏ 12.2.00291

ԱԱՍՀ. Տրակտորներ գյուղատնտեսական և անտառային անիվավոր. Պաշտպանական կոնստրուկցիաների դինամիկ փորձարկումների մեթոդներ

Ստանդարտի կիրառման ոլորտի ընդլայնում /ստանդարտը անհրաժեշտ է սերտիֆիկացման համար/

Ուկրաինա

50,0

20012003

Ուկրաինա

24.

ԳՕՍՏ 12.2.002.291

ԱԱՍՀ. Տրակտորներ գյուղատնտեսական և անտառային անիվավոր. Պաշտպանական կոնստրուկցիաների ստատիկ փորձարկումների մեթոդներ

Ստանդարտի կիրառման ոլորտի ընդլայնում /ստանդարտը անհրաժեշտ է սերտիֆիկացման համար/

Ուկրաինա

50,0

20002002

Ուկրաինա

25.

ԳՕՍՏ 12.2.00391

ԱԱՍՀ. Սարքավորում արտադրական. Անվտանգության ընդհանուր պահանջներ

Աշխատանքի պահպանության բնագավառում սարքավորումների նկատմամբ պահանջների սահմանում, սերտիֆիկացման ապահովում արտադրական սարքավորումներին ներկայացվող միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան

Ռուսաստան

50,0

20012003

Ռուսաստան

26.

ԳՕՍՏ 12.2.007.1288

ԱԱՍՀ. Հոսանքի աղբյուրներ քիմիական. Անվտանգության պահանջներ

Հոսանքի քիմիական աղբյուրների փորձարկումների անցկացման միջպետական պրակտիկայի միասնականացում՝ արտադրատեսակների մշակման, դրանց արտադրության մեջ ներդրման և սերտիֆիկացման ժամանակ

Ուկրաինա

50,0

20002002

Ուկրաինա

27.

ԳՕՍՏ 12.2.00875

Մետաղների գազապլազմային մշակման և ջերմային փոշենստեցման սարքավորումներ ու ապարատուրա. Անվտանգության պահանջներ և փորձարկման մեթոդներ

Անվտանգության պահանջների, փորձարկման մեթոդների արդիականացում և դրանց համապատասխանեցումը սերտիֆիկացման պահանջներին

Ռուսաստան

70,0

20012003

Ռուսաստան

28.

ԳՕՍՏ 12.2.007.1388

ԱԱՍՀ. Լամպեր էլեկտրական. Անվտանգության պահանջներ

Անվտանգության պահանջների, փորձարկման մեթոդների արդիականացում և դրանց համապատասխանեցումը սերտիֆիկացման պահանջներին

Ռուսաստան

60,0

20012003

Ռուսաստան

29.

ԳՕՍՏ 12.2.03278

ԱԱՍՀ. Բանվորական տեղը նստած վիճակում աշխատանքներ կատարելու ժամանակ. Ընդհանուր էրգոնոմիկական պահանջներ

Ներդաշնակեցում ԻՍՕ 92415 հետ:
Աշխատանքի պահպանության բնագավառում պահանջների սահմանում, սերտիֆիկացման ապահովում աշխատանքային տեղերին ներկայացվող միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան

Ռուսաստան

80,0

20022004

Ռուսաստան

30.

ԳՕՍՏ 12.2.03378

ԱԱՍՀ. Աշխատանքային տեղում կանգնած վիճակում աշխատանքներ կատարելու ժամանակ. Ընդհանուր էրգոնոմիկական պահանջներ

Ներդաշնակեցում ԻՍՕ 92415 հետ:
Աշխատանքի պահպանության բնագավառում պահանջների սահմանում, աշխատանքային տեղերի պարտադիր սերտիֆիկացման ապահովում

Ռուսաստան

80,0

20022004

Ռուսաստան

31.

ԳՕՍՏ 12.2.04991

ԱԱՍՀ. Սարքավորում արտադրական. Ընդհանուր էրգոնոմիկական պահանջներ

Աշխատանքի պահպանության բնագավառում սարքավորումների նկատմամբ պահանջների սահմանում, սերտիֆիկացման ապահովում արտադրական սարքավորումներին ներկայացվող միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան

Ռուսաստան, Բելառուս

35,0

35,0

20032005

Ռուսաստան

32.

 ԳՕՍՏ 12.2.06181

ԱԱՍՀ. Սարքավորում արտադրական. Աշխատանքային տեղերին ներկայացվող անվտանգության ընդհանուր պահանջներ

Ներդաշնակեցում 89/391/ԵՏԽ, 89/654/ԵՏԽ, 89/655/ԵՏԽ /հաշվի առնելով 95/63/ԵՄ մտցրած փոփոխությունները/ և 98/37/ԵՄ հետ: Աշխատանքի պահպանության բնագավառում սարքավորումների նկատմամբ պահանջների սահմանում, սերտիֆիկացման ապահովում արտադրական սարքավորումներին և աշխատանքային տեղերին ներկայացվող միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան

Ռուսաստան

50,0

20032005

Ռուսաստան

33.

ԳՕՍՏ 12.2.06481

ԱԱՍՀ. Արտադրական սարքավորումների կառավարման մարմիններ. Անվտանգության ընդհանուր պահանջներ

Ներդաշնակեցում ԻՍՕ 1503 և ՄԷԿ 60447 հետ:
Օպերատորի սխալ գործողությունների կանխումը, որոնք կարող են ստեղծել վթարային իրավիճակներ

Ռուսաստան

60,0

20032005

Ռուսաստան

34.

ԳՕՍՏ 2813989

ԱԱՍՀ. Սարքավորում դպրոցական. Անվտանգության պահանջներ

Դպրոցականների անվտանգ ուսուցում ապահովող դպրոցական սարքավորումներին ներկայացվող պահանջների սահմանում

Ռուսաստան

80,0

20012003

Ռուսաստան

35.

ԳՕՍՏ 12.1.11286

ԱԱՍՀ. Տրանսպորտ հանքարանային էլեկտրաքարշային. Շարժակազմին ներկայացվող անվտանգության ընդհանուր պահանջներ

Աշխատանքի պահպանության բնագավառում պահանջների սահմանում

Ուկրաինա

60,0

20002002

Ուկրաինա

36.

ԳՕՍՏ 12.2.10685

ԱԱՍՀ. Մեքենաներ և մեխանիզմներ, օգտակար հանածոների հանքային, ոչ հանքային և ցրոնային հանքավայրերի մշակման ժամանակ օգտագործվող

Աշխատանքի պահպանության բնագավառում պահանջների սահմանում

Ուկրայինա

80,0

20002002

Ուկրաինա

37.

ԳՕՍՏ 2610489

Միջոցներ չափիչ էլեկտրոնային. Անվտանգության պահանջներ. Փորձարկման մեթոդներ

Անվտանգության պահանջներ և փորձարկման մոթոդներ

Ռուսաստան

70,0

20012003

Ռուսաստան

38.

ԳՕՍՏ 2743587

ԱԱՍՀ. Ավտոտրանսպորտային միջոցների ներքին աղմուկ. Թույլատրելի մակարդակներ և չափման մեթոդներ

Ներդաշնակեցում ԵՏԽ 77/311 հետ:
Աղմուկաանվտանգություն, չափումների միասնականություն

Ռուսաստան

70,0

20012003

Ռուսաստան

39.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Մեքենաների աղմուկ. Հայտագրում և ճառագայթման պարամետրերի հսկում

Ներդաշնակեցում ԻՍՕ 4871, ԵՆ 24841, 79/113/ԵՏԽ և 84/534/ԵՏԽ հետ:
Աղմուկաանվտանգություն, տեղեկատվական համատեղելիություն

Ռուսաստան

60,0

20012003

Ռուսաստան

40.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Մեքենաներից և սարքավորումներից արտակվող աղմուկ. Արձակման ձայնային ճնշման չափում աշխատանքային տեղերում և այլ տրված կետերում. Կողմնորոշիչ մեթոդ բնական պայմաններում

Ներդաշնակեցում ԻՍՕ 11202, ԵՆ 31202 հետ:
Աղմուկաանվտանգություն, չափումների միասնականություն

Ռուսաստան

60,0

20012003

Ռուսաստան

41.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Լուսավորություն բանվորական. Ընդհանուր էրգոնոմիկական պահանջներ և չափման մեթոդներ

Ներդաշնակեցում ԻՍՕ 8995 հետ:
Տերմինների և սահմանումների կանոնակարգում, պահանջներ լուսավորությանը և բանվորական տեղերին ներկայացվող միջազգային և եվրոպական պահանջներին համապատասխան սերտիֆիկացում ապահովող չափման մեթոդներ

Ռուսաստան

90,0

20012003

Ռուսաստան

42.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Մեքենաներից և սարքավորումներից արտակվող աղմուկ. Արձակման ձայնային ճնշման չափում աշխատանքային տեղերում և այլ տրված կետերում. Արտաքին պայմանների համար ուղղումների հաշվառման մեթոդ

Ներդաշնակեցում ԻՍՕ 11204, ԵՆ 31204 հետ:
Աղմուկաանվտանգություն, չափումների միասնականություն

Ռուսաստան

60,0

20012003

Ռուսաստան

43.

ԳՕՍՏ

Լազերային անվտանգություն. Մասնավոր պահանջներ լազերային տեխնոլոգիական սարքավորումներին

Անվտանգության պահանջներ և հատուկ պահանջներ

Ռուսաստան

80,0

20022004

Ռուսաստան

44.

ԳՕՍՏ

Լազերային անվտանգություն. Մասնավոր պահանջներ լազերային բժշկական սարքավորումներին

Անվտանգության պահանջներ և հատուկ պահանջներ

Ռուսաստան

80,0

20002004

Ռուսաստան

45.

ԳՕՍՏ

Տրակտորներ փոքր չափերի, մոտոբլոկներ և դիզելներ. Բանեցված գազերի ծխայնությանը ներկայացվող պահանջներ. Չափման մեթոդներ

Պարտադիր սերտիֆիկացումն ապահովող անվտանգության պահանջների սահմանում

Ռուսաստան

100,0

20012003

Ռուսաստան

46.

ԳՕՍՏ

Տրակտորներ փոքր չափերի, մոտոբլոկներ և շարժիչներ. Բանեցված գազերի հետ արտանետված վնասակար նյութերին ներկայացվող պահանջներ. Չափման մեթոդներ

Պարտադիր սերտիֆիկացումն ապահովող անվտանգության պահանջների և չափման մեթոդների սահմանում

Ռուսաստան

100,0

20012003

Ռուսաստան

47.

ԳՕՍՏ

Մեքենաներ քաղաքների հավաքման և սանիտարական մաքրման համար. Անվտանգության գնահատման մեթոդներ

Պարտադիր սերտիֆիկացումն ապահովող անվտանգության պահանջների գնահատման մեթոդների սահմանում

Ռուսաստան

90,0

20032005

Ռուսաստան

48.

ԳՕՍՏ

Մեքենաներ և սարքավորումներ կերի պատրաստման համար. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ

Պարտադիր սերտիֆիկացումն ապահովող անվտանգության պահանջների և փորձարկման մեթոդների սահմանում

Ռուսաստան

100,0

20012003

Ռուսաստան

49.

ԳՕՍՏ

Մեքենաներ գյուղատնտեսական. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ

Ներդաշնակեցում 74/150 ԵՏԽ, 77/311 ԵՏԽ 98 և 77/37 ԵՏԽ հետ, ինչպես նաև պարտադիր սերտիֆիկացումն ապահովող անվտանգության պահանջների և փորձարկման մեթոդների սահմանում

Ռուսաստան

100,0

20002003

Ռուսաստան

50.

ԳՕՍՏ

Սարքավորում բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների և արտադրատեսակների արտադրության համար. Անվտանգության ընդհանուր պահանջներ

Պարտադիր սերտիֆիկացումն ապահովող անվտանգության պահանջների և փորձարկման մեթոդների սահմանում

Ռուսաստան

80,0

20012003

Ռուսաստան

51.

ԳՕՍՏ

Մեքենաներ անտառահատման. Անվտանգության պահանջներ. Փորձարկման մեթոդներ

Անվտանգության պահանջներ և փորձարկման մեթոդներ

Ռուսաստան

80,0

20012003

Ռուսաստան

52.

ԳՕՍՏ

Էլեկտրասարքավորում պայթյունավտանգ գազային միջավայրերի համար. Մաս 17. Ուղեցույց վտանգավոր տեղամասերում /բացառությամբ հանքահորերի/ էլեկտրասարքավորումների հսկողության և տեխնիկական սպասարկման համար

Անվտանգության պահանջներ

Ռուսաստան

60,0

20032005

Ռուսաստան

53.

ԳՕՍՏ

Էլեկտրասարքավորում պայթյունավտանգ գազային միջավայրերի համար. Մաս 18. Էլեկտրասարքավորում պայթյունապաշտպանության «Մ» կարգով

Ներդաշնակեցում ԵՆ 50028 հետ:
Անվտանգության պահանջներ

Ռուսաստան

60,0

20032005

Ռուսաստան

54.

ԳՕՍՏ

Էլեկտրասարքավորում պայթյունավտանգ գազային միջավայրերի համար. Մաս 14. Էլեկտրական սարքավորումներ պայթյունավտանգ գազային միջավայրերում /բացի հանքահորերից/

Ներդաշնակեցում ԵՆ 50014 հետ:

Անվտանգության պահանջներ

Ռուսաստան

60,0

20032005

Ռուսաստան

55.

ԳՕՍՏ

Ապարատներ գործարկակարգավորիչ խողովակային լյումինեսցենտային լամպերի համար. Ընդհանուր պահանջներ և անվտանգության պահանջներ

Ներդաշնակեցում ՄԷԿ 155, ՄԷԿ 400 /ԵՆ 60400/, ՄԷԿ 458 հետ:
Անվտանգության պահանջներ

Ռուսաստան

60,0

20022004

Ռուսաստան

56.

ԳՈՍՏ

ԱԱՍՀ. Հաշվողական տեխնիկայի միջոցների և գրասենյակային սարքավորումների էլեկտրամագնիսական ճառագայթման նորմեր

Աշխատանքի պահպանության բնագավառում պահանջների սահմանում: Սերտիֆիկացման անցկացման ապահովում

Ռուսաստան

90,0

20012003

Ռուսաստան

57.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Էլեկտրոնային ճառագայթման սարքերի էլեկտրամագնիսական ճառագայթման նորմեր. Չափման մեթոդներ

Աշխատանքի պահպանության բնագավառում պահանջների սահմանում: Սերտիֆիկացման անցկացման ապահովում

Ռուսաստան

80,0

20012003

Ռուսաստան

58.

ԳՕՍՏ 12.3.00275

ԱԱՍՀ. Գործընթացներ արտադրական. Անվտանգության ընդհանուր պահանջներ

Աշխատանքի պահպանության բնագավառում արտադրական գործընթացների նկատմամբ պահանջների սահմանում, արտադրական գործընթացների պարտադիր սերտիֆիկացման ապահովում

Ռուսաստան

50,0

20002002

Ռուսաստան

59.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. ՖՄ և ԳՄ հետ ԲՀ, ԳԲՀ ընդգրկույթի ռադիոկապի համակարգի անվտանգություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

Աշխատանքի պահպանության բնագավառում պահանջների սահմանում: Սերտիֆիկացման անցկացման ապահովում

Ռուսաստան

90,0

20012003

Ռուսաստան

60.

ԳՕՍՏ 12.3.04078

ԱԱՍՀ. Արտադրական սարքավորումների կառավարման մարմիններ. Նշագրեր

Օպերատորի սխալ գործողությունների կանխում, որոնք կարող են ստեղծել վթարային իրավիճակներ

Ռուսաստան

50,0

20022004

Ռուսաստան

61.

ԳՕՍՏ 12.4.02384

ԱԱՍՀ. Վահանակներ պաշտպանիչ դիմային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկաման մեթոդներ

Ստանդարտի կիրառման ոլորտի ընդլայնում: Ստանդարտը անհրաժեշտ է սերտիֆիկացման համար

Ռուսաստան

50,0

20012003

Ռուսաստան

62.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Անվտանգության ֆոտոլյումինեսցենտային նշաններ. Տեխնիկական պահանջներ

Արտակարգ իրավիճակներում մարդկանց փրկությունը և աշխատանքի անվտանգությունը ապահովող մթության մեջ լավ տարբերակվող անվտանգության նշանների և կողմնորոշիչնշանային խորհրդանիշերի նորմատիվ բազայի ստեղծում

Ռուսաստան

100,0

20002002

Ռուսաստան

63.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Անվտանգության ֆոտոլյումինեսցենտային նշաններ. Հսկողության մեթոդներ

Արտակարգ իրավիճակներում մարդկանց փրկությունը և աշխատանքի անվտանգությունը ապահովող մթության մեջ լավ տարբերակվող անվտանգության նշանների և կողմնորոշիչնշանային խորհրդանիշերի նորմատիվ բազայի ստեղծում

Ռուսաստան

100,0

20002002

Ռուսաստան

64.

ԳՕՍՏ 12.4.03485

ԱԱՍՀ. Շնչողական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ. Դասակարգում և մակնշում

Ներդաշնակեցում ԵՆ 133, 136143, 145147, 149, 269372, 400405, 1061, 1146 հետ: Ստանդարտի կիրառման ոլորտի ընդլայնում հակագազային և գազափոշեպաշտպանիչ միջոցների վրա

Ռուսաստան

40,0

20002002

Ռուսաստան

65.

ԳՕՍՏ 12.4.12183

ԱԱՍՀ. Հակագազեր արդյունաբերական զտիչ. Տեխնիկական պայմաններ

Ներդաշնակեցում ԵՆ 133, 136, 143, 145, 147, 149, 269, 371, 372, 400, 401, 405, 1061, 1146 հետ:
Սերտիֆիկացման համար անհրաժեշտ պահանջների սահմանում

Ռուսաստան

40,0

20012003

Ռուսաստան

66.

ԳՕՍՏ 12.4.12283

ԱԱՍՀ. Տուփեր զտիչ կլանիչ արդյունաբերական հակագազերի համար. Տեխնիկական պայմաններ

Ներդաշնակեցում ԵՆ 141, 371, 372 հետ:
Սերտիֆիկացման ժամանակ անհրաժեշտ ցուցանիշների սահմանում՝ թեսթաերոզոլի ներծծման գործակից, դիմային մասի միջով թեսթաերոզոլի ներթափանցման գործակից, պաշտպանիչ գործողության ժամանակ

Ռուսաստան

50,0

20012003

Ռուսաստան

67.

ԳՕՍՏ 12.4.12885

ԱԱՍՀ. Սաղավարտներ պաշտպանիչ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

Ներդաշնակեցում եվրոպական ստանդարտների հետ:

Մեխանիկական ամրություն, արտաքին գործոնների և ագրեսիվ նյութերի ազդեցության նկատմամբ ամորտիզացիոն հատկություն, իրանի հանդերձանքը սաղավարտին ամրացման ուժեղացում

Ռուսաստան

50,0

20002002

Ռուսաստան

68.

ԳՕՍՏ 12.4.12983

ԱԱՍՀ. Հատուկ կոշիկ, ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ և հատուկ հագուստ. Նավթի և նավթամթերքների ներթափանցման որոշման մեթոդ

Ներդաշնակեցում եվրոպական ստանդարտների հետ:

Ստադրարտի կիրառման ոլորտի ընդլայնում. Ստանդարտը անհրաժեշտ է սերտիֆիկացման համար

Ռուսաստան

40,0

20012003

Ռուսաստան

69.

ԳՕՍՏ

ԱԱՍՀ. Պաշտպանիչ վահանակներ էլեկտրաեռակցողների համար. Տեխնիկական պայմաններ

Ներդաշնակեցում եվրոպական ստանդարտների հետ:

Հալված մետաղի ցայտուկների և կայծերի նկատմամբ վահանակի իրանի կայունության փորձարկման մեթոդներ, էլեկտրադիմադրության որոշման մեթոդ

Ռուսաստան

40,0

20022004

Ռուսաստան

70.

ԳՕՍՏ 12.302792

ԱԱՍՀ. Ձուլման աշխատանքներ. Անվտանգության պահանջներ

Մասնագիտական հիվանդությունների կրճատմանն ուղղված ձուլման աշխատանքների անվտանգության պահանների սահմանում: Պարտադիր սերտիֆիկացում

Ռուսաստան

80,0

20012003

Ռուսատան

71.

ԳՕՍՏ 12.2.04690

ԱԱՍՀ. Տեխնոլոգիական սարքավորում ձուլման արտադրության համար. Անվտանգության պահանջներ

Վնասվածքների կրճատմանն ուղղված ձուլման արտադրության տեխնոլոգիական սարքավորումների անվտանգության պահանջների սահմանում

Ռուսաստան

70,0

20022004

Ռուսաստան

72.

ԳՕՍՏ 12.2.06281

ԱԱՍՀ. Սարքավորում արտադրական. Պաշտպանիչ ցանկապատեր

Վնասվածքների կրճատմանն ուղղված արտադրական սարքավորումների անվտանգության պահանջների սահմանում

Ռուսաստան

60,0

20032005

Ռուսաստան

73.

ԳՕՍՏ 12.2.01075

ԱԱՍՀ. Մեքենաներ ձեռքի օդամուղ. Անվտանգության ընդհանուր պահանջներ

Վնասվածքների կրճատմանն ուղղված ձեռքի օդամուղ մեքենաների անվտանգության պահանջների սահմանում

Ռուսաստան

70,0

20012003

Ռուսաստան

74.

ՕՍՏ 2 Ն891983

ԱԱՍՀ. Ձուլման արտադրություն. Մետաղի լիցքը կաղապարների մեջ

Մասնագիտական հիվանդությունների կրճատմանն ուղղված ձուլման արտադրության անվտանգության պահանջների սահմանում: Պարտադիր սերտիֆիկացում

Ռուսաստան

80,0

20022004

Ռուսաստան

75.

ՕՍՏ 2 Ն892183

ԱԱՍՀ. Ձուլման արտադրություն. Լցակաղապարների մաքրում. Անվտանգության պահանջներ

Մասնագիտական հիվանդությունների կրճատմանն ուղղված ձուլման արտադրության անվտանգության պահանջների սահմանում: Պարտադիր սերտիֆիկացում

Ռուսաստան

80,0

20032005

Ռուսաստան

 

10. ԾՐԱԳՐԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ

 

Ծրագրի անվանումը

Փոխմատակարարվող արտադրանքի անվտանգության և աշխատանքի պահպանության բնագավառում ստանդարտների մշակման 2000-2005 թ.թ. Միջպետական ծրագիր

Ծրագրի մշակման մասին որոշման համարը և ընդունման թվականը

Ծրագիրը քննարկվել է ՄՊԽ 16րդ նիստում 1999թ. հոկտեմբերի 6-8-ը:

Ծրագրի պետական պատվիրատուները

Բելառուսի Հանրապետության կողմից՝ Բելառուսի Պետստանդարտը, Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Ռուսաստանի Պետստանդարտը, Ուկրաինայի կողմից՝ Ուկրաինայի Պետստանդարտը

Շահագրգիռ կողմեր

Ծրագրի միջպետական ստանդարտների մշակման նկատմամբ շահագրգռվածություն են արտահայտել 1992թ. մարտի 13-ի ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին Համաձայնագրի բոլոր մասնակից պետությունները

Ծրագրի նպատակներն ու խնդիրները

Ծրագիրը մշակվել է աշխատանքի անվտանգության ստանդարտների դրույթների կատարելագործման ու արդիականացման նպատակներով, ուղղված արտադրանքի, արտադրական գործընթացների սերտիֆիկացման ապահովմանը, աշխատանքի գործընթացում առողջության պահպանության և աշխատանքի անվտանգ պայամանների ստեղծման նպատակներով սարքավորումների և պաշտպանության միջոցների արտադրությանը, արտադրական վնասվածքների մասնագիտական և ընդհանուր հիվանդությունների նվազեցմանը, այդպիսով կրճատելով պետական ծախսերը և բարելավելով աշխատանքների սոցիալական վիճակը: Արտադրության անվտանգության, աշխատանքային իրավունքների, աշխատանքի պահպանության և աշխատողների առողջության ապահովումը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության հիմնախնդրի բաղկացուցիչ տարրը

Ծրագրի իրականացման ժամկետները

2000 – 2005 թ.թ.

Ծրագրի հիմնական միջոցառումների կատարողները

Սույն Ծրագրի առաջադրանքների կատարման գործընթացում ենթադրվում է Ծրագրի մասնակից պետությունների առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների և ձեռնարկությունների մասնակցությունը

Ծրագրի ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները

Սույն Ծրագրի առաջադրանքների ֆինանսավորումը իրականացվում է հիմնականում բյուջեի միջոցների հաշվին, որը հատկացվում է Ծրագրի մասնակից պետությունների պետական պատվիրատուների կողմից: Ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետություն ֆինանսավորում է Ծրագրի առաջադրանքների կատարման աշխատանքների իր մասը: Ծրագրի առաջադրանքների կատարման համար կարող են նաև օգտագործվել ստանդարտացման ազգային մարմինների միջոցները և այլ արտաբյուջետային ֆինանսավորման աղբյուրներ

Հսկողության համակարգը

ՄՊԽ Տեղեկատվական կենտրոնը կենտրոնացնում է Ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը և ամենամյա հաշվետվություն է ներկայացնում ՄՊԽ և ԱՊՀ Գործադիր կոմիտե

Ծրագրի իրականացումից սպասվելիք վերջնական արդյունքները

Ծրագրի առաջադրանքներին համապատասխան 2000-2005 թվականներին պլանավորվում է մշակել և որպես միջպետական ընդունել 71 ստանդարտ, սերտ կապված Առևտրի համաշխարհային կազմակերպության պահանջների հետ:

Ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել բարենպաստ պայմաններ ազատ առևտրի գոտում աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգի /ԱԱՍՀ/ զարգացման համար

 

*Որոշումը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 12-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան