Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.08.05/43(983).1 Հոդ.713
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2013 թվականի N 727-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ «ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՏԱՄՆԱՊՐՈԹԵԶԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 20-րդ հոդվածների և 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` միացնելով «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) ապահովել «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը.

2) կատարվող փոփոխությունները և գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին, դրան համապատասխան հաստատել «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը և «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ.

3) ապահովել «Եղեգնաձորի ատամնապրոթեզարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարեցման պետական գրանցումը` «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների ցանկին և Հայաստանի Հանրապետության կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունման ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 881-Ն որոշման հավելվածի 322-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան