ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2013 թվականի N 82-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և կազմակերպության վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 8 |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 24-ի N 82-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում աջակցելը, հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպաստելն է:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը՝
1) պայմանագրային հիմունքներով մատակարար կազմակերպությանն է հատկացնում (այսուհետ՝ մատակարար) համապատասխան ֆինանսական միջոցներ՝31298.0 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,4 տոկոս ազոտի պարունակությամբ) ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններին 50 կգ քաշով, 1 պարկը 6000 դրամ արժեքով վաճառելու համար.
2) պայմանագրային հիմունքներով մատակարար կազմակերպությանը հատկացնում է համապատասխան ֆինանսական միջոցներ՝ ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
(2-րդ կետը փոփ. 28.02.13 N 189-Ն)
3. Հայաստանի Հանրապետության մարզերում և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններում պարարտանյութի վաճառքն իրականացվում է` համաձայն աղյուսակի:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետները՝
1) ըստ համայնքների հաստատում, անհրաժեշտության դեպքում փոխում են մարզին հատկացված ազոտական պարարտանյութի բաշխումը՝ համաձայն N 1 ձևի, և ծրագիրը հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ մատակարարին տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութի քանակությունները՝ համաձայն աղյուսակի, Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկատվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարություններ՝ չիրացված պարարտանյութի խմբաքանակի վերաբերյալ՝ վերաբաշխում կատարելու համար.
3) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը` յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը մինչև 1 տոննա (20 պարկ) քանակով և ծրագրով նախատեսված գնով գումարների հավաքագրումը, աջակցում մատակարարին դրա դիմաց ազոտական պարարտանյութը հողօգտագործողներին հատկացնելու գործում: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակները տրամադրում և հավաքագրված գումարները փոխանցում են մատակարարին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և մատակարարի միջև կնքված պայմանագրի.
4) համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են համայնքներում ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութ գնած շահառուների ցուցակների հավաքագրումը՝ համաձայն N 2 ձևի, և այդ ցուցակների պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու համար.
5) ապահովում են ծրագրի շրջանակներում մարզի համայնքների համար նախատեսված, փաստացի վաճառված ազոտական պարարտանյութի քանակի և շահառուների մասին տեղեկատվության հավաքագրումը, հաստատումը՝ համաձայն N 3 ձևի` մեկական օրինակ տրամադրելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և մատակարարին:
5. Մատակարարը պարտավոր է՝
1) սույն ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծել 31298.0 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» 34,4 տոկոս ազոտի պարունակությամբ (այսուհետ` պարարտանյութ).
2) Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի որակը հավաստելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել դրա լաբորատոր փորձաքննության արդյունքները.
3) պարարտանյութի վաճառքն իրականացնել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի.
4) պարարտանյութի վաճառքն իրականացնել 1 կիլոգրամը 120 դրամ արժեքով (50 կգ քաշով 1 պարկը 6000 դրամ).
5) մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում տեղեկացնել համապատասխան մարզպետարան՝ չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ հաստատելու համար.
6) ստուգել և հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից լրացված N 3 ձևերը և պատճենները ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ու համապատասխան մարզպետարաններ.
7) N 3 ձևում ներկայացված տեղեկատվության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում տեղեկատվություն ներկայացնել համապատասխան մարզպետարան՝ ճշտումներ կատարելու համար.
8) Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացված և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ըստ համայնքների հաստատված ազոտական պարարտանյութն ամբողջությամբ չիրացվելու դեպքում չիրացված պարարտանյութի քանակի համար տրամադրված սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու համար տրամադրված գումարը վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծրագրի կատարման մասին հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելու համար, Հայաստանի Հանրապետության մարզերում և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպություններում 31298.0 տոննա պարարտանյութի վաճառքը մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել՝
ա. հաշվետվություն ծրագրի կատարման մասին,
բ. ֆինանսական հաշվետվություն:
(5-րդ կետը փոփ. 28.02.13 N 189-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Աղյուսակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
(աղյուսակը խմբ. 28.02.13 N 189-Ն, 13.06.13 N 668-Ն)
Ձև N 1
Հաստատում եմ
ՀՀ ___________________________ մարզպետ
________________________________________
________________________________________
____ ___________ 20 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ _______________________ ՄԱՐԶԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿԸ՝ ԸՍՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
NN |
Համայնքը |
Հատկացված |
Հատկացված ազոտական |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
4. |
|||
5. |
|||
6. |
|||
7. |
|||
8. |
|||
Ընդամենը |
Գյուղատնտեսության և |
_________________________ |
բնապահպանության վարչության պետ | (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Ձև N 2
Ց Ա Ն Կ
ՀՀ ____________________ մարզի ______________________համայնքում ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում պարարտանյութ գնած շահառուների
NN |
Անունը, ազգանունը, հայրանունը |
Անձնագրի տվյալները |
Գնված պարարտանյութի քանակը |
Ստորագրությունը |
Ընդամենը |
Համայնքի ղեկավար | ____________________________ |
(Կ.Տ.) (անունը, ազգանունը, ստորագրությունը) |
Ձև N 3
Հաստատում եմ
մարզպետ
_______________________
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ _________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ, ՓԱՍՏԱՑԻ ՎԱՃԱՌՎԱԾ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(20 Թ. ______________-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
NN |
Համայնքը |
Համայնքի ղեկավարի |
Համայնքին նախատեսված քանակությունը |
Համայնքում փաստացի վաճառված քանակությունը |
Պարարտանյութ գնած շահառուների թիվը |
Համայնքի ղեկավարի ստորագրությունը |
Ընդամենը |
Մատակարար կազմակերպության անվանումը |
____________________ |
(Կ.Տ.) (ստորագրությունը) |
(հավելվածը փոփ., խմբ. 28.02.13 N 189-Ն, խմբ. 13.06.13 N 668-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.08.2013, N 906-Ն | 05.09.2013, N 82-Ն | |
13.06.2013, N 668-Ն | 20.07.2013, N 82-Ն | |
28.02.2013, N 189-Ն | 21.03.2013, N 82-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|