Գլխավոր տեղեկություն
Համար
N 165-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.03.13/14(954) Հոդ.185
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2013 թվականի N 165-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ թույլատրել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրն իրականացնելու համար, բացի «Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող «Դրամաշնորհային աջակցություն սակավ ապահով ֆերմերներին» ծրագրի շրջանակներում «Տնտեսական կառուցվածքային բարեփոխումներին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի գործընկերային հիմնադրամի 615896900.0 դրամ ֆինանսական միջոցներից, օգտագործել նաև 87500000.0 դրամ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվին 2011 թվականին իրականացված գարնանացան գարու և եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից հետ վերադարձված գումարներից:

3. Թույլատրել «ՍկիֆԱգրոս» կազմակերպության հետ 2013 թվականի փետրվարի 7-ին կնքված Հայաստանի Հանրապետության ԳՆ ՍԳ-ԲԸՀԱՊՁԲ-12/1-1 ծածկագիր ունեցող պայմանագրով նախատեսված մատակարարվող ապրանքների չափաքանակներում կատարել փոփոխություն՝ համաձայն սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 19-րդ կետի չափաքանակների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 5
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 21-ի N 165-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

 I. ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻ ՈՒ  ԲԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1. Գյուղատնտեսությունը երկրի պարենային ապահովության և անվտանգության ապահովման գլխավոր ոլորտն է, ընդհանուր ռազմավարության մեջ այն ունի առանցքային դեր, և նպատակային քաղաքականության իրականացման ու առկա ներուժի լիարժեք օգտագործման շնորհիվ հնարավոր է որոշակիորեն լուծել բնագավառում ծագած մի շարք խնդիրներ:

2. Քաղաքականությունը պետք է նպատակաուղղվի գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրանքի արտադրության ծավալի աճին, ներմուծվող արտադրանքը տեղական արտադրանքով փոխարինելուն, նոր տեխնոլոգիաների կիրառմանը, որը պահանջում է պետական աջակցության տարբեր մեխանիզմների կիրառում:

3. Գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալներն ապահովում են ինքնաբավության ցածր մակարդակ, և առաջնահերթ խնդիրը դրանց ցանքատարածությունների, արտադրության ծավալների ավելացումն ու ինքնաբավության մակարդակի հետագա բարձրացումն է, մասնավորապես, դա վերաբերում է պարենային գարուն, եգիպտացորենին, առվույտին և կորնգանին:

4. Առաջնահերթ խնդիր է սեփական արտադրության հաշվին անասնապահությունն անասնակերով ապահովվածության մակարդակի բարձրացումը, որը բխում է նաև հանրապետության գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունից:

5. Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները 2005-2011 թվականներին գարնանացան գարու ցանքատարածությունների, միջին բերքատվության և համախառն բերքի ծավալների մասին:

 

Տարեթիվը

Ցանքատարածությունը
 (հա)

Միջին բերքը
(ց/հա)

Համախառն բերքը
(տոննա)

2005

62404

16.7

103851

2006

59354

10.1

45792

2007

62253

25.1

154207

2008

63745

22.4

142712

2009

65907

22.0

140553

2010

57503

20,1

114946

2011

65309

26,4

172375

Միջինը

62354

20,0

124919

 

6. 2011 թվականին գարու ցանքատարածությունների ավելացումը և արտադրության ծավալների կտրուկ աճը պայմանավորված էր այդ տարի գարնանն իրականացված գարնանացան գարու արտադրության զարգացման երկու ծրագրով, որոնց շրջանակներում հանրապետություն է ներկրվել 2019 տոննա գարնանացան գարու էլիտային և առաջին վերարտադրության սերմացու: 2012 թվականին գարնանացան գարու ցանքատարածությունները նվազել են 3381 հեկտարով` կազմելով 61928 հեկտար:

7. Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների` հանրապետությունում 2005-2008 թվականներին եգիպտացորենի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են համապատասխանաբար` 3853, 3238, 4086 և 4241 հեկտար: Ցանքատարածությունների ավելացումը կատարվել է ի հաշիվ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված պետական աջակցության և Վրաստանից 41,5 տոննա բարձր վերարտադրության սերմացուների ներկրման, որը բաշխվել է հանրապետության բոլոր մարզերին: 2009, 2010 և 2011 թվականներին ցանքատարածությունները նվազել են` համապատասխանաբար կազմելով 3072, 3102 և 3355 հեկտար: 2009 և 2010 թվականներին ցանքատարածությունների կրճատումը հետևանք էր պետական աջակցության դադարեցման և որակյալ սերմացուների պակասի: Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրի իրականացման շնորհիվ ցանքատարածություններն ավելացել են` կազմելով 3524 հեկտար:

8. 2005-2011 թվականներին՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է բազմամյա խոտաբույսերի 3000-4500 հեկտար ցանք, որը գումարվել է նախորդ տարիներին կատարված ցանքատարածությունների ծավալին: Հանրապետությունում բազմամյա խոտաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները յուրաքանչյուր տարի կազմում են 60-66 հազ. հեկտար: 1990 թվականին այդ ցուցանիշը հատել է 250 հազ. հեկտար սահմանագիծը, սակայն, տարեցտարի նվազելով, 1999 թվականին կազմել է 93,7 հազ. հեկտար, իսկ 2000 թվականին՝ 61,6 հազ. հեկտար: 2012 թվականին կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ծավալը, համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության տվյալների, կազմել է 66912 հեկտար:

9. Արձանագրվել է նաև կերային, միամյա և բազմամյա մշակաբույսերի բերքատվության էական նվազում: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ բազմամյա բակլազգի խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության տարածքների կրճատման հետևանքով հանրապետությունում գրեթե չի իրականացվել ցանքաշրջանառություն, անբարենպաստ պայմաններ են ստեղծվել վարելահողերի բերրիության համար՝ իջել է միավոր տարածքից ստացվող բերքի մակարդակը, նվազել են սպիտակուցների արտադրության ծավալները:

10. Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան երեք տասնյակ մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն ներկայումս հանրապետությունում գործում են հացահատիկի և կերային մշակաբույսերի սերմերի արտադրության գծով 2 պետական սերմնաբուծական տնտեսություն` «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունն ու «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք ապահովված չեն անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, կարիք ունեն հողերի և ոռոգման համակարգի բարելավման, հողատարածքների ընդարձակման:

11. Հանրապետությունում սերմնաբուծությամբ զբաղվում են նաև մասնավոր տնտեսավարողներ և սերմնաբուծական միություններ` «Սյունիքի սերմ արտադրողների միությունը» և «Արմենիան Թեքնոլըջի Գրուփ» հիմնադրամը: Սակայն նշված պետական և մասնավոր տնտեսությունների կողմից արտադրվում է բարձր վերարտադրության սերմացուների պահանջարկի մինչև 3 տոկոսը:

12. Վերջին տարիներին հանրապետությունում կազմակերպվում են ԻԿԱՐԴԱ-ի, ՍԻՄԻՏ-ի (ICARDA, SIMIT), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և այլ երկրների հավաքածուներում ընդգրկված և շրջանացված հացահատիկային մշակաբույսերի սորտերի փորձարկումներ:

13. Բուսաբուծության բնագավառի ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ`

1) առկա է հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերի բարձր վերարտադրություն և բերքատվություն ապահովող սերմացուների մեծ պահանջարկ.

2) անջրդի պայմաններում, միավոր տարածքից, ամենաքիչ եկամուտ է ապահովվում հատկապես հացահատիկային և կերային մշակաբույսերից.

3) գյուղատնտեսական մշակաբույսերի եկամտաբերությունը տարեցտարի նվազում է` մշակության նպատակով կատարվող ծախսերի ավելացման պատճառով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հողօգտագործողներին հատկացվող պետական աջակցության շարունակական ծրագրերը նպաստում են տևականորեն չմշակված վարելահողերի շրջանառության մեջ ներգրավմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի ագրոտեխնիկական միջոցառումների բարելավմանը, ցանքատարածությունների, համախառն բերքի, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը և տնտեսական աճի ապահովմանը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ծրագրի նպատակը հանրապետությունում գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների ավելացումը և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամտաբերության մակարդակի բարձրացումն է:

15. Ծրագրի խնդիրն արտերկրից 700.0 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 9.5 տոննա եգիպտացորենի, 52.1 տոննա առվույտի և 360 տոննա կորնգանի սերմացուների ներկրումը, տեղական սերմ արտադրողներից 150 տոննա գարնանացան գարու էլիտային վերարտադրության և 40 տոննա կորնգանի սերմացուների գնումը և դրանք հանրապետության հողօգտագործողներին հատկացնելն է:

(15-րդ կետը փոփ. 13.06.13 N 667-Ն)

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

16. Նախատեսվում է 2013 թվականի գարնանն արտերկրից ներմուծել Հայաստանի Հանրապետությունում արտադրական ու գիտահետազոտական սորտափորձարկումներ անցած, հանրապետությունում գրանցված, կայուն և բարձր բերքատվություն ապահովող «Վակուլա», «Մամլյուկ», «Ռատնիկ» և «Պրիազովսկայա 9» սորտերի 700 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու, 9.5 տոննա եգիպտացորենի, 52.1 տոննա կապույտ առվույտի և 360 տոննա անդրկովկասյան կամ ավազային կորնգանի սերմացուներ:

(16-րդ կետը փոփ. 13.06.13 N 667-Ն)

17. Տեղական սերմ արտադրողներից պետք է գնել 150.0 տոննա էլիտային վերարտադրության գարնանացան գարու և 40 տոննա կորնգանի սերմացու:

18. Արտերկրից ներկրված և տեղական սերմ արտադրողներից գնված սերմացուների 1 կիլոգրամն հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով՝

 

գարնանացան գարի`

200 դրամով,

եգիպտացորեն`

350 դրամով,

առվույտ`

1500 դրամով,

կորնգան`

370 դրամով։

 

19. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 850 տոննա գարնանացան գարու, 9,5 տոննա եգիպտացորենի, 52,1 տոննա առվույտի և 400 տոննա կորնգանի սերմացուները պետք է հատկացնել հետևյալ չափաքանակներով՝

NN
ը/կ

Մարզի անվանումը

Հատկացվող սերմացուների քանակը
(տոննա)

գարնանացան գարու սերմացու

եգիպտացորենի սերմացու

առվույտի սերմացու

կորնգանի սերմացու

1.

Արագածոտն

100

2

9

59.9

2.

Արարատ

7.99

0.575

4.47

0

3.

Արմավիր

7

0

4.63

0

4.

Գեղարքունիք

84.365

0

6

60

5.

Լոռի

50

4

5

6.5

6.

Կոտայք

44

0

0

2.7

7.

Շիրակ

107

1.025

10.35

144.4

8.

Սյունիք

400

0.75

11

124.5

9.

Վայոց ձոր

40

0.225

0.15

1

10.

Տավուշ

9.645

0.225

1.5

1

 

 Ընդամենը

850

8.8

52.1

400

1) 700 կիլոգրամ եգիպտացորենի սերմացու հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի համայնքին:

(19-րդ կետը խմբ. 13.06.13 N 667-Ն)

20. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին սերմացուները հատկացվում են համապատասխան մարզկենտրոններում` գործակալության և համապատասխան մարզպետարանների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

(20-րդ կետը խմբ. 13.06.13 N 667-Ն)

21. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, համաձայն պայմանագրերի, մարզկենտրոններում սերմացուն կհատկացնի մարզպետարաններին՝ վերջիններիս կողմից մինչև 2013 թվականի մարտի 5-ը ներառյալ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվեհամարին սերմացուների դիմաց գումարների փոխանցումից հետո:

211. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների հետագա պահպանության և դրանց իրացման աշխատանքների պատասխանատվությունը վերապահել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններին` 2014 թվականի գարնանը հողօգտագործողներին սույն ծրագրի դրույթներին համապատասխան հատկացնելու նպատակով:

(211-ին կետը լրաց. 13.06.13 N 667-Ն)

212. Հայաստանի Հանրապետության մարզպետները մինչև 2013 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված, սակայն հողօգտագործողների կողմից պահանջարկի բացակայության պատճառով չիրացված սերմացուների մասին, իսկ 2014 թվականի գարնանը, սույն ծրագրի դրույթներին համապատասխան, հողօգտագործողներին հատկացնելուց հետո՝ սերմացուների այդ խմբաքանակի մասին` սույն ծրագրով նախատեսված ամբողջական տեղեկատվությունը:

(212-րդ կետը լրաց. 13.06.13 N 667-Ն)

22. Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում սերմացուների բեռնաթափման և դրանք համայնքներ տեղափոխելու աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից:

23. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից սերմացուները շահառուներին կտրամադրվեն մարզպետների, համապատասխան համայնքների ղեկավարների և շահառուների միջև կնքված պայմանագրերի հիման վրա:

24. Սերմացուն հատկացվում է 0.3 և ավելի հեկտար հողատարածք ունեցող տնտեսավարողներին:

25. Առվույտի և կորնգանի սերմացուները շահառուներին հատկացնելիս` առավելությունը տրվում է անասնապահությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զարգացման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին:

26. Սերմացուների բաշխումից հետո Հայաստանի Հանրապետության մարզպետները 30-օրյա ժամկետում, յուրաքանչյուր մշակաբույսի համար առանձին, հաստատում և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում դրանց բաշխացուցակները` համաձայն N 1 ձևի:

27. Մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են յուրաքանչյուր մշակաբույսի համար N 2 ձևով նախատեսված տեղեկատվության հավաքագրումը և փաստաթղթերի պահպանությունը՝ տեղեկատվությանը տիրապետելու նպատակով:

28. Մեկ հեկտար ցանքի համար սերմացուների բաշխումն իրականացվում է հետևյալ չափաքանակներով՝

 

գարնանացան գարի

200 կգ,

եգիպտացորեն

25 կգ,

առվույտ

25 կգ,

կորնգան

150 կգ։

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

29. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) պետական նպատակային աջակցության մեխանիզմների կիրառմամբ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծում.

2) ներդրումների մատչելիության միջոցով արտադրության արդյունավետության բարձրացման հնարավորությունների ստեղծում.

3) ագրոպարենային ոլորտում աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում.

4) երկրի ագրոպարենային համակարգի կայուն իրավիճակի ձևավորման հարցում նախադրյալների ստեղծում.

5) ցանքատարածությունների և համախառն բերքի ծավալների ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրացում, տնտեսական աճի ապահովում:

 

V. ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

30. Ծրագրի իրականացման ընթացքում հողօգտագործողներին հատկացված սերմացուների դիմաց վճարված գումարները նպատակաուղղել հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնմանն ու արտադրության ծավալների ավելացմանը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

 Հաստատում եմ՝

ՀՀ _________________________ մարզպետ

________________________________________

________________________________________

____ ___________ 2013 թ.

 

Բ Ա Շ Խ Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՐՈՒ, ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԻ, ԱՌՎՈՒՅՏԻ ԵՎ ԿՈՐՆԳԱՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ________________________ ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ

 

NN
ը/կ

Համայնքը

Համայնքի ղեկավարի
անունը, ազգանունը

Համայնքին փաստացի հատկացված սերմացուի քանակը
(տոննա)

Կատարված փաստացի ցանքը
(հա)

Սերմացու ստացած շահառուների թիվը

Համայնքի ղեկավարի ստորագրու-թյունը

             
             
             
             
             
             

Ընդամենը

         

 

Մարզպետարանի գյուղատնտեսության և

բնապահպանության վարչության պետ

____________ _____________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

   

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

 Հայաստանի Հանրապետության -------------------մարզի ------------------------ տարածաշրջանի ----------------------- համայնքի ---------------------------- սերմացու ստացողների

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը

Անձնագիրը

Տրամադրված սերմացուի քանակը (կգ)

Կատարված փաստացի ցանքը
(հա)

Ստորա-գրությունը

համարը

տրված` օրը,
ում կողմից

1.

           

2.

           

3.

           

4.

           

5.

           

6.

           

7.

           

Ընդամենը

x

x

   

x

 Համայնքի ղեկավար

____________ _____________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 13.06.13 N 667-Ն)