Գլխավոր տեղեկություն
Համար
N 1793-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.04.2013-24.11.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2011 թվականի N 1793-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 5-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. դեկտեմբերի 21
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 15-ի N 1793-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում

 

NN
ը/կ

Միջազգային փաստաթուղթը

Միջազգային պայմանագրի հոդվածը, որի համաձայն պետք է ներկայացվի ազգային զեկույցը

Ազգային զեկույցը ներկայացնելու ժամկետները

Ազգային զեկույցի համար պատասխանատու մարմինը

1

2

3

4

5

1.

Միջազգային կոնվենցիա ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին

կոնվենցիայի 9-րդ հոդված

յուրաքանչյուր երկու տարին մեկ կամ ըստ կոմիտեի կողմից սահմանված ժամկետների

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

2.

Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին

դաշնագրի 40-րդ հոդված

դաշնագիրը վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

3.

Միջազգային դաշնագիր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին

դաշնագրի 16-րդ հոդված

դաշնագիրը վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

4.

Կոնվենցիա կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին

կոնվենցիայի 18-րդ հոդված

յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

5.

Կոնվենցիա խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ

կոնվենցիայի 19-րդ հոդված

յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն

ՀՀ արդարադատության
նախարարություն

6.

Կոնվենցիա երեխայի իրավունքների մասին

կոնվենցիայի 44-րդ հոդված

յուրաքանչյուր հինգ տարին մեկ, այնուհետև
կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

7.

Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին

կոնվենցիայի 35-րդ հոդված

յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

8.

Կամընտիր արձանագրություն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ

արձանագրության
8-րդ հոդված

արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում, այնուհետ յուրաքանչյուր հինգ տարին մեկ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

9.

Կամընտիր արձանագրություն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին

արձանագրության 12-րդ հոդված

արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում, այնուհետ յուրաքանչյուր հինգ տարին մեկ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

10.

ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում

Մարդու իրավունքների խորհրդի 5/1 բանաձևի համաձայն

չորս տարին մեկ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

11.

«Միջազգային կոնվենցիա կրթության բնագավառում խտրականության դեմ»

կոնվենցիայի
7-րդ հոդված

յուրաքանչյուր չորս տարին մեկ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

12.

Կոնվենցիա մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին

կոնվենցիայի 9-րդ հոդված

յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ

ՀՀ մշակույթի
նախարարություն

13.

Կոնվենցիա ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին

կոնվենցիայի անդամ երկրների գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի որոշումներ` V գլխի
V.1-ին և V.2-րդ ենթակետեր

յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ՝ մինչև դեկտեմբերի 15-ը` ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարրերի վերաբերյալ

ՀՀ մշակույթի
նախարարություն

14.

«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա (14 մայիսի, 1954 թ.)

կոնվենցիայի 26-րդ հոդվածի 2-րդ կետ

յուրաքանչյուր չորս տարին մեկ

ՀՀ մշակույթի
նախարարություն

15.

«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիային կից 1999 թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրություն

երկրորդ արձանագրության 37-րդ հոդվածի 2-րդ կետ

յուրաքանչյուր չորս տարին մեկ

ՀՀ մշակույթի
նախարարություն

(բաժինը լրաց. 24.05.12 N 635-Ա, 19.07.12 N 895-Ա, 11.04.13 N 378-Ա)

Եվրոպայի խորհրդի շրջանակներում

 

NN
ը/կ

Միջազգային փաստաթուղթը

Միջազգային պայմանագրի հոդվածը, որի համաձայն պետք է ներկայացվի ազգային զեկույցը

Ազգային զեկույցը ներկայացնելու ժամկետները

Ազգային զեկույցի համար պատասխանատու մարմինը

1

2

3

4

5

1.

Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիա

խարտիայի 15-րդ հոդվածի համաձայն

երեք տարին մեկ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2.

Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիա

կոնվենցիայի

25-րդ հոդվածի և (97) 10 բանաձևի 21-րդ կետի համաձայն

հինգ տարին մեկ

ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն

3.

Մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ պայքարի մասին կոնվենցիա

կոնվենցիայի
38-րդ հոդվածի համաձայն

կոնվենցիան վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև` չորս տարին մեկ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

4.

Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա

ԵԽ-ի նախարարների կոմիտեի որոշման համաձայն

սոցիալական խարտիայի կոմիտեի կողմից ըստ հոդվածների բաշխման սահմանված ժամկետներում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(հավելվածը լրաց. 24.05.12 N 635-Ա, 19.07.12 N 895-Ա, 11.04.13 N 378-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան