Basic information
Number
N 55
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (17.12.2015-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.12.2015
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.12.2015
Effective date
17.12.2015
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 17 դեկտեմբերի 2015 թվականի N 55

 

38. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, «ԿՐԵԴԻՏ ՍՎԻՍ»  ԱԳ-Ի ԼՈՆԴՈՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ԴԷԳ-ԴՈՅՉԵ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆՍ-ՈՒՆԴ ԷՆՏՎԻՔԼՈՒՆԳՍԳԵԶԵԼՇԱՖԹ ԷՄ-ԲԵ-ՀԱ-Ի ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՄԱԿ-ՀԱՎԱՍՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Կրեդիտ Սվիս» ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԴԷԳ - Դոյչե Ինվեստիցիոնս - ունդ Էնտվիքլունգսգեզելշաֆթ էմ-բե-Հա-ի և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջև նամակ-հավաստագրին՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հավանություն տալ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին թույլատրել ստորագրել կից հավաստագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ կնքելու վարկային պայմանագիր, ի թիվս այլոց, «Կրեդիտ Սվիս» ԱԳ-ի Լոնդոնի մասնաճյուղի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ԴԷԳ - Դոյչե Ինվեստիցիոնս - ունդ Էնտվիքլունգսգեզելշաֆթ էմ-բե-Հա-ի հետ:

4. Համաձայնություն տալ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ կնքելու գրավի պայմանագրեր՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունում իր բաժնեմասերի և իր ցանկացած ակտիվի, ներառյալ, առանց որևէ սահմանափակումների՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանի անշարժ գույքի ու շարժական գույքի, ինչպես նաև դրանց նկատմամբ իրավունքների մասին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի դեկտեմբերի 17-ի կոնցեսիոն պայմանագրով և դրա լրացումներով հանձնվել են կոնցեսիոն կառավարման:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ստորագրել սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած նամակ-հավաստագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 17-ի նիստի N 55
արձանագրային որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 17-ի նիստի N 55
արձանագրային որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ