ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2013 թվականի N 404-Ա
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ՝ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների` 2013 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «08. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին՝ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22-1 աղյուսակում նշված ճամբարներում 2013 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.
2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2013 թվականի հունիսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ՝ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2013 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մանկական առողջարարական ճամբարներին աջակցել երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների, լրացուցիչ կրթության կազմակերպման հարցում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունիսի 1-ի N 404-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ֆ. Բերիկյան |
-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ս. Աֆյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Մ. Մկրտչյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Կ. Շահգալդյան |
-ՀՀ Կոտայքի մարզպետ |
Ս. Տեր-Սիմոնյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ |
Ա. Վանյան |
-ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ |
Ժ. Ասատրյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ |
Ա. Միրզախանյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|