Գլխավոր տեղեկություն
Համար
N 552-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2013 թվականի N 552-Ա

 

«ՕԴԱՆԱՎԻ ԶԱՎԹՄԱՆ (ԱՌԵՎԱՆԳՄԱՆ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՐԹԱՊԱՀՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով և «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագրի իրականացման համար լիազոր մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ համաձայնագրի դրույթների իրականացման համար մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ պատրաստել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համագործակցության կազմակերպման կանոնակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 1

Երևան