Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/40(980) Հոդ.204
Ընդունող մարմին
Արագածոտնի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
03.06.2013
Ստորագրող մարմին
Արագածոտնի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 հունիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 50113261

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ

 

3 հունիսի 2013 թ.

ք. Աշտարակ

N 37-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.6 կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 8-ի N 492-Ն որոշման պահանջները.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2007 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 136-Ն որոշման հավելվածի 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

5.2. Եթե մրցույթը սույն կարգի 5.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:»:

 

  Ս. Սահակյան