ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2016 թվականի N 41-Ա
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1050-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1050-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2016 թ. փետրվարի 3 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. փետրվարի 3-ի N 41-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
|
Հ. Հակոբյան |
- ՀՀ սփյուռքի նախարար |
|
Մ. Բադեյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
|
Տ. Մուկուչյան |
- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
|
Յու. Շուքուրյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ) |
|
Ռ. Գրիգորյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ |
|
Է. Ղազարյան |
- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
|
Ա. Հակոբյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ |
|
Ա. Խաչատրյան |
- ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ) |
|
Է. Ալեքսանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ |
|
Վ. Խաչատրյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
|
Է. Գևորգյան |
- Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան |
|
Լ. Բլբուլյան |
- բանաստեղծ, լրագրող (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
|
Ն. Կուտուզյան |
- Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր |
|
Թ. Ասոյան |
- Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան |
|
Ա. Առաքելյան |
- Գավառի պետական համալսարանի դասախոս |
|
Մ. Հակոբյան |
- Գավառի պետական համալսարանի դասախոս |
|
Հ. Հարությունյան |
- Գավառի պետական համալսարանի դասախոս |
|
Ա. Ղարիբյան |
- Գավառի պետական համալսարանի դասախոս, ակադեմիական քաղաքականության վարչության պետ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
|
Ա. Սինանյան |
- Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ |
|
Մ. Ավետիսյան |
- Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
|
Ա. Յավրյան |
- Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
|
Լ. Մանուկյան |
- Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
|
Գ. Ներսիսյան |
- Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող |
|
Գ. Ղարաբաղցյան |
- Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 19.01.2017, N 37-Ա | 20.01.2017, N 41-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|