Գլխավոր տեղեկություն
Համար
N 1659-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.07.2013-02.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.1532
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1659-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի III բաժնի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

 Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 4-ի N 1659-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը:

2. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը բանկում բացում է նպատակային հաշիվ:

3. Նպատակային հաշվին կուտակված ֆինանսական միջոցների տնօրինման իրավունքը վերապահել «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նպատակային հաշվի ֆինանսական միջոցների օգտագործման համար հաշվետու է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին: Հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ներկայացվում է մինչև հաջորդ ամսվա 10-ը:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը նպատակային հաշվի օգտագործման մասին եռամսյակը մեկ, մինչև հաջորդ ամսվա 20-ը, հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

6. Նպատակային միջոցների ծախսման ուղղությունները և չափաքանակները «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կիսամյակային կտրվածքով նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը եռօրյա ժամկետում համաձայնեցման արդյունքների մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` կից ներկայացնելով նաև համաձայնեցված տարբերակը:

7. Նպատակային հաշվին կուտակված ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել`

1) սերմնաբուծության զարգացման նպատակով արտերկրից ներկրվող կամ տեղական սերմնարտադրողներից ձեռք բերվող սուպերէլիտային, էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների գնման համար.

2) գյուղատնտեսական տեխնիկա ու սարքավորումներ ձեռք բերելու և արտոնյալ պայմաններով հողօգտագործողներին հատկացնելու համար:

(7-րդ կետը խմբ. 20.06.13 N 650-Ն)

(հավելվածը խմբ. 20.06.13 N 650-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան