Գլխավոր տեղեկություն
Համար
N 658-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.24/39(979).1 Հոդ.649
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 2013 թվականի N 658-Ն

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Հ. Աճառյան 31 հասցեում գտնվող` 6018.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքային համալիրի սպասարկման համար առանձնացված` 2.65 հեկտար մակերեսով, 119 886 հազ. դրամ կադաստրային արժեքով հողամասն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամին:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման մասին պայմանագիր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 675-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) 54-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին ենթակետով.

«7.1. հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահի ընտրությունը».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 55.1-ին կետով.

«55.1. Հոգաբարձուների խորհուրդն ընտրում է հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահին, որը չի հանդիսանում հոգաբարձուների խորհրդի անդամ և հոգաբարձուների խորհրդի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով:»:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության մեջ սույն որոշմամբ կատարված փոփոխությունների պետական գրանցումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան