ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2013 թվականի N 387-Ա
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարության հովանու ներքո կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազությունների միջազգային հարցերով ստորաբաժանումների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Ն. Հարությունյանի՝ 2013 թվականի հունիսի 5-8-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 29 Երևան |