Գլխավոր տեղեկություն
Համար
N 373-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 2013 թվականի N 373-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի շուրջ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին ստորագրել բանակցությունների արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 24

Երևան 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2013 թ.

 մայիսի 24-ի N 373-Ա

 որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Արամյան

-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)

Կ. Գասպարյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Ա. Մարության

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ՀՀ պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Ա. Ավագյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի պետ

Ն. Ավետիսյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ

Գ. Ալեքսանյան

-«Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն

Գ. Զաքարյան

-«Համայնքային զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ֆինանսական գծով տնօրեն

Կ. Ղազարյան

-Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան