Գլխավոր տեղեկություն
Համար
N 453-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.26/33(973) Հոդ.614
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2013 թվականի N 453-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Նախարարություն, գործակալություն,
տեսչություն

Աշխատողների առավելագույն թվաքանակը (հաստիքային միավոր)

որից` ղեկավարի տեղակալներ

ընդամենը

առաջին
տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ

3126

4

1

կառուցվածքային ստորաբաժանումներ

110

4

1

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն

25

1

-

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն

111

1

-

Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն

19

-

-

Օրինականության վերահսկողության տեսչություն

25

1

-

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

413

3

-

Քրեակատարողական ծառայություն

2423

4

1

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հաստիքային միավորների ավելացումը կատարել նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում «Այլ վարձատրություններ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 17

Երևան