Գլխավոր տեղեկություն
Համար
N 624-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2013-19.01.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.26/33(973) Հոդ.611
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 2013 թվականի N 624-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ հոդվածի 1.1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող՝ կուսակցությունների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող՝ հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից իրականացվող՝ հիմնադրամների գործունեության նկատմամբ օրինականության հսկողության պահանջների կատարման ստուգաթերթը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 20

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 624-Ն որոշման

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր   Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից (այսուհետ` տեսչություն) իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի (այսուհետ` ռիսկի համակարգ) կիրառման հետ կապված ընդհանուր հարցերը:

2. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի նպատակն է`

1) ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների և գործունեության ուսումնասիրության ու վերլուծության հիման վրա սահմանել դրանց գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները՝ ըստ դրանց՝ մարդու կյանքին, առողջությանը, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին վնաս հասցնելու հավանականության ռիսկի գործոնների.

2) բարձրացնել առկա տեսչական ռեսուրսների բաշխման արդյունավետությունը՝ դրանք կենտրոնացնելով առավել ռիսկային օբյեկտների վրա, անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև նախարարության այլ կառույցների հնարավորությունները:

 

II. ՌԻՍԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Ռիսկը սահմանվում է որպես ոչ առևտրային կազմակերպության գործունեության արդյունքում համապատասխան օրենսդրական դրույթների չպահպանման հետևանքով պետության, համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային և ոչ գույքային շահերին վնաս հասցնելու հավանականության և ակնկալվող բացասական հետևանքների բազմապատիկը:

4. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ենթադրում է տեսչության կողմից ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ռիսկայնության գնահատում և դրանց հսկողության հաճախականության բաշխում՝ ըստ տվյալ ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ռիսկայնության աստիճանի:

5. Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ռիսկայնությունը տեսչության կողմից հաշվարկվում է որպես այդ կազմակերպությունների ոլորտային և անհատական ռիսկերի գնահատականների հանրագումար:

6. Ռիսկի համակարգի միջոցով ռիսկերի նախնական գնահատումն իրականացվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝

1) քայլ 1. ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության տեսակների (ոլորտային) ռիսկայնության գնահատում.

2) քայլ 2. կազմակերպությունների անհատական ռիսկայնության գնահատում.

3) քայլ 3. ընդհանուր ռիսկայնության միավորի որոշման արդյունքներով` ոչ առևտրային կազմակերպությունների դասակարգում` ըստ ռիսկայնության խմբերի:

 

III. ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

7. Ոլորտային ռիսկայնությունը տեսչության համար հաշվարկելիս՝ հաշվի է առնվում ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը՝ ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների: Ոլորտային ռիսկայնության գնահատման արդյունքները ներկայացված են N 1 աղյուսակում:

 8. Եթե կազմակերպության ոլորտային ռիսկայնությունը մի քանի ոլորտներում հաշվարկվում է նույն միավորով՝ ապա այն գնահատվում է մեկ առավելագույն միավորով:

 

Աղյուսակ N 1. Ոլորտային ռիսկայնության գնահատման արդյունքները

 

NN
ը/կ

Գործունեության տեսակը

Միավորը

1

2

3

1.

Բարեգործություն

50

2.

Իրավունքի պաշտպանություն

25

3.

Կանանց խնդիրների ուսումնասիրություն և դրանց լուծմանն աջակցություն

20

4.

Երիտասարդության խնդիրների լուծմանն աջակցություն

20

5.

Աշխատանքի, զինված ուժերի, պատերազմի և այլ ոլորտների վետերանների խնդիրների լուծմանն աջակցություն

28

6.

Հայրենասիրական, ռազմահայրենասիրական քարոզչություն

22

7.

Դաստիարակչական

35

8.

Բնապահպանական խնդիրների լուծում

24

9.

Գիտական

10

10.

Տնտեսագիտական

10

11.

Հաշմանդամների խնդիրների լուծմանն աջակցություն

15

12.

Գյուղատնտեսական խնդիրների լուծմանն աջակցություն

30

13.

Մարզական (սպորտային) ակումբներ, ֆեդերացիաներ, ասոցիացիաներ

40

14.

Ստեղծագործական միավորումներ

33

15.

Տնտեսական գործունեությանն աջակցություն

35

16.

Ժողովրդավարության զարգացմանն աջակցություն

38

17.

Փրկարարական

27

18.

Ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանն աջակցություն

32

19.

Առողջապահական, բժշկության խնդիրների լուծմանն աջակցություն

37

20.

Մշակութային

33

21.

Սկաուտական

37

22.

Մանկապատանեկան

33

23.

Սոցիալական

50

24.

Կրթական

40

25.

Մամուլին աջակցություն

18

26.

Խորհրդատվություն

38

27.

Բիզնեսին աջակցություն

27

28.

Տուրիզմին աջակցություն

27

29.

Փախստականներին աջակցություն

27

30.

Վիճակագրություն

20

31.

Հայրենակցական միություններ

22

32.

Համայնքների զարգացմանն աջակցություն

19

33.

Վերլուծություն, հետազոտություն

20

34.

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում

24

35.

Քաղաքացիական հասարակության ձևավորմանն աջակցություն

25

36.

Մասնագիտական գործունեության համակարգում

33

37.

Աշխատողների շահերի պաշտպանություն (արհեստակցական կազմակերպություններ և միություններ)

23

38.

Գործատուների շահերի պաշտպանություն (գործատուների միություններ)

23

39.

Քաղաքական գործունեություն (կուսակցություններ)

23

40.

Հոգեբանական ծառայությունների մատուցում կամ բժշկական բնույթի գործառույթների իրականացում

40

41.

Արևելյան մարզաձևեր՝ առանց կանոնների մարտաձևերով

40

42.

Կրոնական գործունեություն

50

 

9. Անհատական ռիսկը տեսչության համար հաշվարկելիս՝ հիմք են ընդունվում նախկինում ոչ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կատարված ստուգումների արդյունքները, ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունները, դրանց վերաբերյալ դատական գործերը, դրանց գործունեության վերաբերյալ ներկայացված բողոքների ուսումնասիրություններն ու վերլուծությունները: Անհատական ռիսկը հաշվարկվում է անհատական ռիսկի գնահատման արդյունքների և ստուգաթերթերով «Ոչ» պատասխանն ստացած հարցերի միավորների հանրագումարով: Անհատական ռիսկի նշված բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի 50 միավոր կշիռ: Անհատական ռիսկերի գնահատման արդյունքները ներկայացված են N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2. Անհատական ռիսկերի գնահատման արդյունքները

 

NN
ը/կ

Անհատական ցուցանիշները

Միավորը

1

2

3

1.

Բացասական աուդիտորական եզրակացության առկայությունը

50

2.

Վերապահումներով աուդիտորական եզրակացության առկայությունը

30

3.

Պարբերաբար՝ միևնույն կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ
և (կամ) ֆինանսավորում ստանալը՝ 70 տոկոսի դեպքում

50

4.

Պարբերաբար՝ միևնույն կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ
և (կամ) ֆինանսավորում ստանալը՝ 50 տոկոսի դեպքում

30

5.

Պարբերաբար՝ միևնույն կազմակերպություններից և օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից դրամաշնորհներ
և (կամ) ֆինանսավորում ստանալը՝ 30 տոկոսի դեպքում

20

6.

Պետական կամ համայնքային բյուջեներից մեկ կամ նախորդ տարվա ընթացքում 10 մլն դրամ կամ ավելի գումարի չափով ֆինանսավորում ստանալը

20

7.

Օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաշվետվություն չներկայացնելը կամ օրենքով սահմանված կարգին հակասելով հաշվետվություն ներկայացնելը

20

 

10. Ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշվում է՝ հիմք ընդունելով դրանց գործունեության ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարը, որն ընդհանուր կազմում է 150 միավոր, իսկ յուրաքանչյուրն առանձին՝ առավելագույնը 50 միավոր:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

11. Ըստ ռիսկային միավորների նվազման հաջորդականության` կազմակերպությունները դասակարգվում են բարձր, միջին և ցածր խմբերի: Ընդ որում, բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում է կազմակերպությունների վերին շեմի 20 տոկոսը, միջինում` 50 տոկոսը, իսկ ցածր ռիսկայնության խմբում` ներքևի շեմի 30 տոկոսը:

12. Անկախ գործունեության տեսակից՝ ստորև ներկայացված խմբերին պատկանող կազմակերպությունների ռիսկայնությունը հաշվարկվում է սույն ընդհանուր նկարագրի 13-րդ կետով սահմանված կարգով՝

1) խորհրդային տարիներին ստեղծված հասարակական կազմակերպությունները, որոնց հաշվեկշռում գտնվում են շենքեր, շինություններ, հողատարածքներ, այլ անշարժ գույք.

2) այն կազմակերպությունները, որոնց՝ պետության կամ համայնքների կողմից անվարձահատույց, երկարաժամկետ հատկացվել են հողատարածքներ, շենքեր, շինություններ՝ իրենց կանոնադրական նպատակների իրականացման համար.

3) այն կազմակերպությունները, որոնք ստեղծվում և նույն տարվա ժամանակահատվածում լուծարվում են:

13.Եեթե նշված կազմակերպությունների գործունեության ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարը կազմում է 120 միավորից ցածր, այն հաշվարկվում է 120 միավոր, իսկ բարձր լինելու դեպքում հաշվարկվում է ստացված ռիսկերի հանրագումարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 624-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

 Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ  N ___________

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

Ստուգման սկիզբը

Ստուգման ավարտը

20  թ. ________________ ________
 (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

20  թ. ________________ ________
 (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքն է ________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի __________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Ստուգվող կուսակցության անվանումը _________________________________________________

_______________________________________________________________________________

գրանցման համարը ______________________________________________________

գրանցման ամսաթիվը ____________________________________________________

գտնվելու վայրը _________________________________________________________

պաշտոնատար անձի անունը, ազգանունը______________________________________

պաշտոնը ______________________________________________________________

այլ կոնտակտային տվյալներ ________________________________________________

 

  _________________
 

(ստորագրությունը)

 

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձ (անձինք)`

___________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

_______________

_______________

 (ստորագրությունը)

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ վերաբերյալ

NN
ը/կ

Տեղեկատվական բնույթի հարցեր

 

Հարցը

Պատասխանը

1.

Տրամադրել տեղեկություն կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի մասին


     
2.

Տրամադրել տեղեկություն կուսակցության անդամների թվի մասին


     

3.

Արդյո՞ք, մասնակցել է նախորդ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին


     

4.

Արդյո՞ք, մասնակցել է նախորդ ՀՀ նախագահական ընտրություններին

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ վերաբերյալ

NN
ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Չ/պ

Կշիռը

Մեկնաբանություններ

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1.

Արդյո՞ք, կուսակցությունը պետական գրանցման պահից վեց ամիս հետո ունի օրենքով նախատեսված 2000 անդամ

     

8

 

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 11 -ին մաս

2.

Արդյո՞ք, կուսակցությունը ՀՀ յուրաքանչյուր մարզում ունի առնվազն 100 անդամ

     

7

 

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 11 -ին մաս

3.

Արդյո՞ք, կուսակցությունը ՀՀ բոլոր մարզերում ունի տարածքային ստորաբաժանումներ

     

8

 

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 11 -ին մաս

4.

Արդյո՞ք, կուսակցությունը Երևանում ունի տարածքային ստորաբաժանում

     

6

 

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 11 -ին մաս

5.

Արդյո՞ք, կուսակցության համագումարը հրավիրվում է 2 տարին մեկ անգամ

     

8

 

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մաս

6.

Արդյո՞ք, կուսակցությունը պետական լիազոր մարմնին ծանուցել է իր անդամների թվի վերաբերյալ

     

7

 

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ

7.

Արդյո՞ք, կուսակցությունը տրամադրել է ֆինանսական (հաշվապահական) հաշվետվություններ

     

6

 

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մաս

Հարցաշարում «Այո», «Ոչ» և «Չ/պ» պատասխանների նշանակությունը

1.

«Այո»՝ առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

V

   

2.

«Ոչ»՝ բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ

 

V

 

3.

«Չ/Պ»՝ չի պահանջվում

   

V

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 կուսակցության պաշտոնատար անձին (հիմնադիր, նախագահ)

 

___________________________________________________________________________

 (անունը, ազգանունը, պաշտոնը)

___________________________________________________________________________

ելնելով կուսակցության գործունեության օրինականության նկատմամբ հսկողության նպատակից՝ անցկացված ստուգման արդյունքում բացահայտված խախտումները վերացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

NN
ը/կ

Անհրաժեշտ միջոցառումը՝ խախտումը վերացնելու համար

Իրականացման
ժամկետը՝ մինչև

     

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձ _____________ ______________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
     

Կուսակցության պատասխանատու

_____________ ______________

պաշտոնատար անձ

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 624-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ  N ___________

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

Ստուգման սկիզբը

Ստուգման ավարտը

20  թ. ________________ ________
 (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

20  թ. ________________ ________
 (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքն է ________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի __________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Ստուգվող կազմակերպության անվանումը _________________________________________________

_______________________________________________________________________________

գրանցման համարը ______________________________________________________

գրանցման ամսաթիվը ____________________________________________________

գտնվելու վայրը _________________________________________________________

պաշտոնատար անձի անունը, ազգանունը______________________________________

պաշտոնը ______________________________________________________________

այլ կոնտակտային տվյալներ ________________________________________________

 

  _________________
 

(ստորագրությունը)

 

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձ (անձինք)`

___________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

_______________

_______________

 (ստորագրությունը)

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ վերաբերյալ

NN
ը/կ

Տեղեկատվական բնույթի հարցեր

 

Հարցը

Պատասխանը

1.

Արդյո՞ք, հասարակական կազմակերպությունը գործում է իր գրանցման վայրի հասցեում


     
2.

Քանի՞ անդամ ունի հասարակական կազմակերպությունը


     

3.

Արդյո՞ք, կազմակերպությունն իր գործունեության մասին տարածում է տեղեկատվություն (ի՞նչ ձևով)


     

4.

Արդյո՞ք, կազմակերպությունն իր կանոնադրությանը համապատասխան անդամակցում է միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություններին

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ վերաբերյալ

NN
ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Չ/պ

Կշիռը

Մեկնաբանություններ

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1

2

3

4

5

6

7

8

1.

Արդյո՞ք, կազմակերպությունը հերթական ժողովն անցկացրել է օրենքով սահմանված երկու տարին մեկ անգամ

     

8

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

2.

Արդյո՞ք, կազմակերպության հերթական ժողովի օրակարգի, տեղի, ժամի մասին և այլ անհրաժեշտ տեղեկությունները մասնակիցներին հաղորդվել են օրենքով նախատեսված ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ

     

5

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

3.

Արդյո՞ք, կազմակերպության հերթական ժողովին մասնակցել են մասնակիցներից սահմանված կարգով ընտրված պատվիրակներ

     

5

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մաս

4.

Արդյո՞ք, կազմակերպության ժողովի ընթացիկ արձանագրությունները պահվում են սահմանված ժամկետում

     

5

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մաս

5.

Արդյո՞ք, կազմակերպության մասնակիցների անդամավճարի չափը սահմանված է իրավասու մարմնի կողմից

     

4

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

6.

Արդյո՞ք, կազմակերպության գործունեության վերահսկողության կարգը սահմանված է կանոնադրությամբ

     

5

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մաս

7.

Արդյո՞ք, կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառում

     

5

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

8.

Արդյո՞ք, կազմակերպությունն իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացրել է ժողովի հաստատմանը և հրապարակայնությունը մատչելի է դարձրել մասնակիցների համար

     

7

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

9.

Արդյո՞ք, կազմակերպության սեփականությունը գոյացել է օրենքով չարգելված աղբյուրներից

     

6

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մաս

 Հարցաշարում «Այո», «Ոչ» և «Չ/պ» պատասխանների նշանակությունը

1.

«Այո»՝ առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

V

   

2.

«Ոչ»՝ բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ

 

V

 

3.

«Չ/Պ»՝ չի պահանջվում

   

V

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 հասարակական կազմակերպության պաշտոնատար անձին (տնօրեն, հիմնադիր, նախագահ)

 

____________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

_____________________________________________________________________________

ելնելով հասարակական կազմակերպության գործունեության օրինականության նկատմամբ հսկողության նպատակից՝ անցկացված ստուգման արդյունքում բացահայտված խախտումները վերացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

NN
ը/կ

Անհրաժեշտ միջոցառումը՝ խախտումը վերացնելու համար

Իրականացման
ժամկետը՝ մինչև

     

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձ _____________ ______________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
     

Հասարակական կազմակերպության պատասխանատու

_____________ ______________

պաշտոնատար անձ

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 13-ի N 624-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Ս Տ ՈՒ Գ Ա Թ Ե Ր Թ  N ___________

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

Ստուգման սկիզբը

Ստուգման ավարտը

20  թ. ________________ ________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

20  թ. ________________ ________
(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքն է ________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

 _________________________________________________________________________________________

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն ձևի __________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Ստուգվող հիմնադրամի անվանումը _________________________________________________

_______________________________________________________________________________

գրանցման համարը ______________________________________________________

գրանցման ամսաթիվը ____________________________________________________

գտնվելու վայրը _________________________________________________________

պաշտոնատար անձի անունը, ազգանունը______________________________________

պաշտոնը ______________________________________________________________

այլ կոնտակտային տվյալներ ________________________________________________

 

  _________________
 

(ստորագրությունը)

 

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձ (անձինք)`

___________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

_______________

_______________

 (ստորագրությունը)

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ վերաբերյալ

NN
ը/կ

Տեղեկատվական բնույթի հարցեր

 

Հարցը

Պատասխանը

1.

Արդյո՞ք, հիմնադրամն իր գործունեության մասին տարածում է տեղեկատվություն (ի՞նչ ձևով)


     
2.

Արդյո՞ք, հիմնադրամն ունի առանձնացված ստորաբաժանումներ


     

3.

Արդյո՞ք, հիմնադրամի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի գտնվելու վայրն է

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

 

ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ վերաբերյալ

NN
ը/կ

Հարցը

Այո

Ոչ

Չ/պ

Կշիռը

Մեկնաբանություններ

Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը

1

2

3

4

5

6

7

8

1.

Արդյո՞ք, հիմնադրամը հրապարակել է իր գործունեության մասին տարեկան հաշվետվություն

     

5

 

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի
39-րդ հոդվածի 3-րդ մաս

2.

Արդյո՞ք, հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն

     

3

 

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի
37-րդ հոդվածի 1-ին մաս

3.

Արդյո՞ք, հիմնադրամը հաշվետվությունը հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում դրա մասին գրավոր ծանուցել է ՀՀ արդարադատության նախարարություն

     

4

 

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի
38-րդ հոդվածի 3-րդ մաս

4.

Արդյո՞ք, հիմնադրամի կողմից ներկայացված հաշվետվությունը պարունակում է տվյալներ իրականացված ծրագրերի և այդ ուղղությամբ օգտագործված միջոցների չափի մասին՝ գումարային արտահայտությամբ

     

5

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 319 հրաման

5.

Արդյո՞ք, հաշվետվությանը կցված է աուդիտորական եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը

     

3

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 319 հրաման

6.

Արդյո՞ք, հաշվետվության մեջ նշված են բոլոր ֆինանսական աղբյուրները և դրանց չափը՝ գումարային արտահայտությամբ

     

5

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 319 հրաման

7.

Արդյո՞ք, հիմնադրամի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի գտնվելու վայրն է

     

2

 

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի
7-րդ հոդվածի 1-ին մաս

8.

Արդյո՞ք, հիմնադրամի ֆինանսական տարում օգտագործված միջոցների չափը ներառում է նաև հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի ընդհանուր չափը

     

3

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 319 հրաման

9.

Արդյո՞ք, կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը չի ներառում նաև վարչակառավարչական ծախսերի չափը

     

4

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 319 հրաման

10.

Եթե հիմնադրամն անձամբ զբաղվում է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ, արդյո՞ք, հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված է ձեռնարկատիրական գործունեության այդ տեսակների ցանկը

     

4

 

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի
15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ

11.

Արդյո՞ք, հիմնադրամի գործունեության հաշվետվությունում ներառված են տվյալներ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի, հոգաբարձուների խորհրդի անդամների և աշխատակազմի՝ հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևի, ստացված օգնության չափի մասին տեղեկություններ, որը կարող է լինել նաև աշխատավարձ (դրամային արտահայտությամբ)

     

5

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 319 հրաման

12.

Արդյո՞ք, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների քանակական կազմը երեք անդամից պակաս չէ

     

3

 

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի
22-րդ հոդվածի 2-րդ մաս

13.

Արդյո՞ք, առկա է հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների մասին հոգաբարձուների խորհրդի որոշում

     

4

 

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի
25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

 Հարցաշարում «Այո», «Ոչ» և «Չ/պ» պատասխանների նշանակությունը

1.

«Այո»՝ առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները

V

   

2.

«Ոչ»՝ բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ

 

V

 

3.

«Չ/Պ»՝ չի պահանջվում

   

V

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 հիմնադրամի պաշտոնատար անձին (տնօրեն, հիմնադիր, նախագահ)

_____________________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

_____________________________________________________________________________

ելնելով հիմնադրամի գործունեության օրինականության նկատմամբ հսկողության նպատակից՝ անցկացված ստուգման արդյունքում բացահայտված խախտումները վերացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

NN
ը/կ

Անհրաժեշտ միջոցառումը՝ խախտումը վերացնելու համար

Իրականացման
ժամկետը՝ մինչև

     

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձ _____________ ______________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
     

Հիմնադրամի պատասխանատու պաշտոնատար անձ

_____________ ______________
  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան