ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 484-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի հունիսի 26-29-ը Ռիգա (Լատվիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Վ. Ավանեսյանինը, Վ. Պողոսյանինը, Ս. Հարությունյանինը, Ս. Սահակյանինը, Ա. Պետրոսյանինը, Ա. Ավետիսյանինը և Ա. Գիլոյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ս. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ռիգա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Ռ. Հարությունյանինը` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Գ. Մակարյանինը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության միջոցների հաշվին.
3) Ա. Գեղամյանինը՝ Հայաստանի գործատուների միության Կոտայքի մարզի գործատուների տարածքային միության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Ռիգա մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիգա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ.հունիսի 20-ի N 484-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-29-Ը ՌԻԳԱ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Ավանեսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի հայկական մասի նախագահ, պատվիրակության ղեկավար) |
Վ. Պողոսյան |
-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ս. Հարությունյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Ս. Սահակյան |
-ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Պետրոսյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Գիլոյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ս. Ավետիսյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ |
Ռ. Հարությունյան |
-«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Մակարյան |
-Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Գեղամյան |
-Հայաստանի գործատուների միության Կոտայքի մարզի գործատուների տարածքային միության նախագահ, «Կանթեղ» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ավետիսյան |
-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի պատասխանատու քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.07.2013, N 542-Ա | 10.07.2013, N 484-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|