Գլխավոր տեղեկություն
Համար
N 487-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.22/27(967) Հոդ.479
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2013 թվականի N 487-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության (այսուհետ` «Փյունիկ» միություն) կողմից ներկրված 500 հաշմանդամի սայլակները հավաքելու և «Փյունիկ» միության միջոցով կարիքավոր անձանց (այդ թվում՝ նաև հաշմանդամներին) իրենց բնակության վայրի հասցեներում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 3,000.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում` 3,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները «Փյունիկ» միությանը հատկացվում են սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա.

2) «Փյունիկ» միությունը հավաքվող սայլակները կարիքավոր անձանց բաշխում է համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից հաստատված ցուցակների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 8-ի N 487-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

7

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.00

0.00

0.00

     

այդ թվում՝

     

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

այդ թվում՝

     
 

05

 

Գործազրկություն

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

այդ թվում՝

     
   

01

Գործազրկություն

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

այդ թվում՝

     
     

05. Գործազրկության նպաստ

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

այդ թվում՝

     
     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

այդ թվում՝

     
     

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

այդ թվում՝

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

այդ թվում՝

     
     

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)

(3000.00)

(3000.00)

(3000.00)

     

այդ թվում՝

     
     

-Գործազրկության նպաստներ բյուջեից

(3000.00)

(3000.00)

(3000.00)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

3000.00

3000.00

3000.00

     

այդ թվում՝

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

3000.00

3000.00

3000.00

     

այդ թվում՝

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

3000.00

3000.00

3000.00

     

այդ թվում՝

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

3000.00

3000.00

3000.00

     

ՀՀ կառավարություն

3000.00

3000.00

3000.00

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մայիսի 8-ի N 487-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները՝ դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումները

1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Տրանսֆերտի անվանումը

Գործազրկության նպաստ

 

Նկարագրությունը

Գործազրկության նպաստի տրամադրում գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիներին

1088

ԾՏ01

Շահառուների քանակը

Նպաստառու գործազուրկների թիվը

(14)

(14)

(14)

X

X

X

Գումարը (հազ. դրամ)

     

X

(3,000.0)

(3,000.0)

(3,000.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ

         

Շահառուների ընտրության չափանիշները

Գործազուրկի կարգավիճակ և առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1088 Զբաղվածության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Գործազրկության մակարդակի նվազեցում

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի ամիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

Նկարագրությունը

«Փյունիկ» միություն» ՀԲԿ կենտրոն

1160

ԱԾ09

Քանակական

Կենտրոնի կողմից հաշմանդամի սայլակների վերանորոգման, հավաքման և բաշխման աշխատանքների իրականացման նպատակով

1

1

1

X

X

X

Որակական

Մշակված չէ

     

X

X

X

Ժամկետայնության

Մշակված չէ

     

X

X

X

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

3000.00

3000.00

3000.00

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ Հաշմանդամների ինտեգրում հասարակությանը

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Նախատեսվում է լուծել «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական կազմակերպության կողմից հաշմանդամի սայլակների վերանորոգման, հավաքման և բաշխման հետ կապված հարցերը:

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական-բարեգործական կազմակերպություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան