ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2013 թվականի N 457-Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ, ԺՆԵՎ ԵՎ ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի օգնական Գ. Ղուկասյանին 2013 թվականի հունիսի 16-17-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` արտերկրում հաստատված ազգային համայնքներին նվիրված նախարարական համաժողովին, 2013 թվականի հունիսի 18-19-ը՝ Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված սփյուռքի հարցերով նախարարական համաժողովին և 2013 թվականի հունիսի 20-24-ը՝ Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» մշակութային միջոցառումներին, «Հայաստան-սփյուռք գործակցությունը ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմայով Եվրոպայի հայ համայնքների և ներկայացուցիչների ժողով-քննարկմանը մասնակցելու, հայ առևտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովին` արտերկրում ու Հայաստանում հայ բիզնեսի զարգացման հեռանկարները քննարկելու համար:
2. Հ. Հակոբյանի և Գ. Ղուկասյանի՝ Փարիզ, Ժնև և Մարսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ, Ժնև և Մարսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 17 Երևան |