Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.29/28(968) Հոդ.523
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2013 թվականի N 516-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 1477-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) ամբողջ տեքստում «տեսչություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կենդանիների հիվանդությունների նկատմամբ ախտորոշում իրականացնող լաբորատորիան կենդանիների հիվանդության և (կամ) անկման դեպք արձանագրած անասնաբուժական ծառայության կողմից ախտաբանական նմուշների ստացման մասին անհապաղ տեղեկացնում է անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմնի համակարգում գործող վարակիչ հիվանդության ախտորոշում իրականացնող լաբորատորիան փորձաքննության եզրակացության կամ արձանագրության մեկ օրինակն անհապաղ տրամադրում է լիազոր մարմնին: Կենդանիների վարակիչ հիվանդության դեպքերի վերաբերյալ լիազոր մարմինն անհապաղ տեղեկացնում և եզրակացության կամ արձանագրության մեկ օրինակը տրամադրում է գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` միաժամանակ ներկայացնելով այդ դեպքերի կանխարգելման և (կամ) վերացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները:».

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենդանիների վարակիչ հիվանդության բռնկման մասին կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն ծանուցումն իրականացվում է միջազգային անասնահամաճարակային բյուրոյի կողմից ընդունված՝ ցամաքային կենդանիների առողջության կանոնագրքով սահմանված ընթացակարգով:».

4) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Լիազոր մարմինը հիվանդության առաջնային և երկրորդային բռնկումների մասին անհապաղ հայտնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 21

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան