Գլխավոր տեղեկություն
Համար
N 550-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.04.26/15(23) Հոդ.558
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2013 թվականի N 550-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման նախաբանում «20-րդ հոդվածին» բառերը փոխարինել «18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 7-րդ կետից հանել «և նրանց էլեկտրոնային ստորագրությունները» բառերը,

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ կարող են դուրս գրել դուրսգրման պահին օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք:»,

գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի անունով դուրս գրված էլեկտրոնային հարկային հաշիվները համապատասխանաբար հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի կողմից վավերացվելու դեպքում դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ այդ անձանց կողմից հարկային մարմին չեն ներկայացվում:»,

դ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Հարկային հաշվում այն դուրս գրողին վերաբերող պարտադիր լրացման ենթակա տվյալները` անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն), գտնվելու վայրը լրացվում են հարկային հաշիվների համակարգի միջոցով՝ տեղեկատվական բազայում առկա տվյալներով:»,

ե. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված՝ հարկային հաշվի տեսակը (ապրանքի մատակարարման, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման) և ձևը (հարկ վճարողի անունից, հատուկ, մատակարարի անունից, հանձնարարողի (պրինցիպալի) անունից, համատեղ գործերը վարողի անունից) և լրացնում այն: Հարկային հաշիվների ձևերը սահմանվում են վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված` ծրագրի մշակման տեխնիկական առաջադրանքով:»,

զ. 24-րդ կետը «մատակարարի» բառից հետո լրացնել «, հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի» բառերով,

է. 33-րդ կետը «ստացող» բառից հետո լրացնել «կամ հանձնակատարի, գործակալի կամ համատեղ գործունեության մասնակցի կողմից» բառերով,

ը. 57-րդ կետում «էլեկտրոնային ստորագրությամբ, որը պետք է գրանցված լինի հարկային մարմնում` որպես հարկային հաշիվների սերիա-համարներ ստանալու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրություն» բառերը փոխարինել «հարկային մարմնում որպես համապատասխան լիազորությամբ գրանցված անձի էլեկտրոնային ստորագրությամբ» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետում «հարկային հաշիվների երեք ձևեր` ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ծառայությունների մատուցման հարկային հաշիվ» բառերը փոխարինել «պահանջված տեսակի և ձևի հարկային հաշիվների ձևաթղթեր (այսուհետ՝ ձևեր)» բառերով.

4) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին կետով.

«15.1 Սույն կարգին համապատասխան անմիջականորեն հարկային հաշիվներ դուրս գրած անձի (հանձնակատարի, գործակալի, համատեղ գործունեության մասնակցի) կողմից անվավեր են ճանաչվում նաև հանձնարարողի, պրինցիպալի կամ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնած անձի անունից դուրս գրված հարկային հաշիվները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման 1-ին կետի 2-4-րդ ենթակետերը կիրառվում են 2013 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 1

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան