Գլխավոր տեղեկություն
Համար
N 533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.10/24(898) Հոդ.600
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2012 թվականի N 533-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՆԿ-232-Ն կարգադրության 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մայիսի 3

Երևան 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
ապրիլի 26-ի N 533-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ Միջոցառման անվանումը Միջոցառման նպատակը Կատարման համար պատասխանատու մարմինը Կատարման ժամկետը Ֆինանսավորման աղբյուրը
1 2 3 4 5 6
1. Իրավապահ մարմինների գործունեության մեջ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային-տեխնիկական միջոցների, տեղեկատվության ընդունման և փոխանակման կոմունիկացիոն միջոցների ներդրում, միասնական տեղեկատվական հաշվողական ցանցի և տվյալների բազաների ստեղծում օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտների գործողությունների համակարգման ապահովում, հատկապես` կազմակերպված հանցավոր խմբերի ու միավորումների մասին օպերատիվ տեղեկատվության իրացման հարցերում համալիր միջգերատեսչական միջոցառումների իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներ

ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

2. ՀՀ օրենսդրության` միջազգային պայմանագրերի հետ համապատասխանության ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների ներկայացում ՀՀ գործող օրենսդրության համապատասխանեցում՝ ոլորտին վերաբերող վավերացված միջազգային պայմանագրերին

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն


ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)


ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2012-2014 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
3.

(կետն ուժը կորցրել է 06.06.13 N 577-Ն)

4. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակում և ընդունում մտավոր սեփականության ոլորտում կատարվող իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2012 թ. դեկտեմբերի
2-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
5. Անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջազգային փորձի ուսումնասիրություն,
ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումների վերաբերյալ առաջարկությունների մշակում
անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման արդյունավետության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2013 թ. 1-ին կիսամյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
6. Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության գործերով զբաղվող հատուկ դատարանի ձևավորման արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրում և առաջարկությունների ներկայացում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի իրավական դաշտի կատարելագործում

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2012 թ. դեկտեմբերի
1-ին տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
7. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրում և այդ ուղղությամբ ներպետական օրենսդրության կատարելագործում քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության մեխանիզմների կատարելագործում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2012-2014 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
8. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր միջազգային պայմանագրերի կնքման նպատակահարմարության քննարկում և առաջարկությունների ներկայացում կազմակերպված հանցա-վորության դեմ պայքարի ոլորտում այլ երկրների առաջատար փորձի ներդրում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2012-2014 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
9. Հարկային և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման եռամյա ծրագրի մշակում կազմակերպված հանցա-վորության տնտեսական բազայի քայքայում, դրա դեմ պայքարում իրավապահ և պետական այլ մարմինների, կազմակերպությունների, հասարակական միավորումների և քաղաքացիների ջանքերի միավորում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2012 թ.
2-րդ կիսամյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
10. «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների վերահսկելի մատակարարումների և ստուգողական գնումների իրականացման կարգը սահմանելու մասին» օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների միջև համատեղ հրամանի մշակում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման առանձին մեթոդների կիրառման մեխանիզմների հստակեցում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2012 թ. 2-րդ կիսամյակ

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
11. Կիբեռհանցագործությունների դեմ պայքարում համացանց և կապի ծառայություններ մատուցող օպերատորների և իրավապահ մարմինների միջև փոխհամագործակցության կանոնակարգմանն ուղղված օրենսդրական ակտերի փաթեթի մշակում, համատեղ հուշագրերի ստորագրում կիբեռհանցագործություն-ների դեմ պայքարում համացանց և կապի ծառայություններ մատուցող օպերատորների և իրավապահ մարմինների միջև փոխհամագործակ-ցության կանոնակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2012-2014 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
12. ՀՀ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության առավել արագ փոխանցման և արդյունավետ համագործակցության կազմակերպման մեխանիզմների մշակում տեղեկատվության փոխանակման ոլորտում
ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2012-2014 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:
13. Իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների համացանցային կայքերի ստեղծում ու թարմացում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման օպերատիվության ապահովում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012-2014 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներ
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

14. Իրավապահ մարմինների նյութատեխնիկական բազայի ամրապնդում, առաջավոր օպերատիվ-տեխնիկական միջոցների ձեռքբերում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012-2014 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներ
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

15. Համացանցում անօրինական բովանդակությամբ տեղեկատվության մոնիթորինգի կենտրոնի ստեղծման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացում համացանցում անօրինական բովանդակությամբ տեղեկատվության վերահսկում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

2012-2014 թթ

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներ
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

16. Կազմակերպված հանցավորության դեմ պայքարող իրավապահ մարմինների աշխատողների մասնագիտական որակների բարձրացում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում նրանց պարբերական վերապատրաստում կազմակերպված հանցավորության դեմ պայքարող իրավապահ մարմինների աշխատողների արհեստավարժության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012-2014 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներ
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

17. Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծման, զարգացման, անվտանգության ապահովման և սպասարկման ոլորտի մասնագետների վերապատրաստում, այդ թվում` օտարերկրյա պետություններում տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծման, զարգացման, անվտանգության ապահովում և տվյալ ոլորտի մասնագետների սպասարկման ոլորտի մասնագետների արհեստավարժության բարձրացում

ՀՀ կառավարությանն առընթեր

ՀՀ ոստիկանություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2012-2014 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներ
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ

18. Կազմակերպված հանցավորության ոլորտին առնչվող իրավական աշխատանքները կենտրոնացնելու նպատակով
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում առանձնացված ստորաբաժանման ստեղծում
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության իրավաստեղծ աշխատանքների համակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

2012 թ. 2-րդ կիսամյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

(հավելվածը փոփ. 06.06.13 N 577-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.06.2013, N 577-Ն 20.06.2013, N 533-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան