Գլխավոր տեղեկություն
Համար
N 789-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2013 թվականի N 789-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N 2 հանրակացարանի N 12 բնակարանը` 41.95 քառ. մետր մակերեսով և 1174.6 դրամ սկզբնական արժեքով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այնտեղ բնակվող Մարտին Անուշավանի Հարությունյանին (անձնագրային տվյալները՝ AK0317889, տրված՝ 16.06.2009 թվականին, 016-ի կողմից):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Մարտին Անուշավանի Հարությունյանի հետ կնքել բնակելի տարածքի նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Մարտին Անուշավանի Հարությունյանի միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանի առանձին տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 29

Երևան