600.0037.28.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1999 թվականի N 37
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դ) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է`
Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի` արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող և մեծածախ գնորդ-վաճառող-բաշխող պայմանագրերի օրինակելի ձևերը (կցվում են):
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Վ. Մովսեսյան |
Հաստատված է |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ________
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(արտադրող-մեծածախ գնորդ-վաճառող)*
«___» __________ 199_ թ. |
ք. ________ |
_______________________________________________________________
(արտադրող ընկերության անվանումը) _______________________________________________________________
այսուհետև` Վաճառող, ի դեմս ____________________________________________
_______________________________________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մի կողմից, և _________________
_____________________________________________________________
(ընկերության անվանումը)
այսուհետև` Գնորդ, ի դեմս _______________________________________________
_____________________________________________________________, որը,
(պաշտոնը, անունը, ազգանունը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.
______________
* Սույն պայմանագիրը կնքվում է արտադրողի և «Հայէներգո» ՊՓԲԸ-ի միջև:
1. Պայմանագրի առարկան
1.1. Վաճառողը վաճառում, իսկ Գնորդը գնում է էլեկտրաէներգիա սույն Պայմանագրով սահմանված կարգով:
1.2. Կողմերի առևտրային փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:
1.3. Գնորդի կազմում գտնվող կենտրոնական կարգավարական ծառայության (այսուհետև` ԿԿԾ) փոխհարաբերությունները Վաճառողի հետ, ինչպես նաև Վաճառողի և հաղորդողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են սահմանված իրավական ակտերով և պայմանագրերով:
2. Էլեկտրաէներգիայի սակագինը
2.1. Վաճառողի առաքած էլեկտրաէներգիայի սակագինն է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) կողմից սահմանված ______ դրամ/կՎտժ (ներառյալ ԱԱՀ):
2.2. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման դեպքում, մինչև նոր Պայմանագրի ուժի մեջ մտնելը, էլեկտրաէներգիայի նոր սակագինը ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից:
3. Կողմերի պարտավորությունները
3.1. Վաճառողը պարտավորվում է`
3.1.1. Գնորդին առաքել էլեկտրաէներգիա սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով և ռեժիմներով, ներառյալ պահուստային հզորության ապահովումը և հուսալիության ցուցանիշների կատարումը:
3.1.2. Անհապաղ տեղեկացնել Գնորդին իր էլեկտրատեղակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման հայտնաբերման մասին և պայմաններ ստեղծել դրանք վերականգնելու ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաշվառքի սարքերի չհաշվառված էլեկտրաէներգիայի քանակը հաշվել վերստուգիչ հաշվիչների ցուցմունքներով:
3.2. Գնորդը պարտավորվում է`
3.2.1. Գնել Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` սույն Պայմանագրի N 1 հավելվածում նշված չափաքանակներով, հաշվի առնելով սահմանված կարգով կատարված փոփոխությունները.
3.2.2. Վճարել ստացած էլեկտրաէներգիայի արժեքը` սույն Պայմանագրին համապատասխան:
3.2.3. Վաճառողի համաձայնեցմանը ներկայացնել էլեկտրաէներգիայի և հզորության առաքման հաջորդ ամսվա պայմանագրային մեծությունների փոփոխման մասին առաջարկությունները` մինչև ընթացիկ ամսվա 25-ը:
3.2.4. Վաճառողին ներկայացնել էլեկտրաէներգիայի առաքման հաջորդ օրվա հայտը և բեռնվածքի օրական ժամանակացույցը` մինչև տվյալ օրվա ժամը 1600-ն:
4. Էլեկտրական էներգիայի քանակի չափումը
4.1. Վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակ է համարվում Վաճառողի և հաղորդողի (բաշխողի) հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերում Գնորդին առաքված էլեկտրաէներգիան:
Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերը, էլեկտրաէներգիայի առևտրային և վերստուգիչ հաշվիչների տեղադրման վայրը բերվում են սույն Պայմանագրին կից հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտում (հավելված N 2): Առաքված էլեկտրաէներգիայի հաշվարկը կատարվում է ՀՀ էներգետիկայի նախարարության «Էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման հրահանգով» սահմանված կարգով:
4.2. Առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքները գրանցվում են Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից` համատեղ, հաշվարկային ամսվա վերջին օրվա ժ. ____ -ին, որի մասին կազմվում է երկկողմ ակտ (մեկական` Կողմերի համար) և հավելվում էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտին (հավելված N 4):
Կողմերից մեկի չներկայանալու դեպքում հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցումը կատարվում է միակողմանի:
4.3. Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի համար Վաճառողի և Գնորդի միջև կազմվում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ (հավելված N 3), որը Կողմերի հաստատումից հետո համարվում է իրավական փաստաթուղթ:
4.4. Վերստուգիչ հաշվիչները Վաճառողի և հաղորդողի (բաշխողի) հաշվեկշռային պատկանելության բաժանման սահմանից (սահմանազատման կետից) դուրս տեղադրելու դեպքում Գնորդին առաքված էլեկտրաէներգիայի փաստացի քանակը որոշելու համար վերստուգիչ հաշվիչներով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակին գումարվում (կամ նրանից հանվում է) հաշվիչների տեղադրման և հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստի չափը:
Էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստի հաշվարկը կատարում է Վաճառողը և համաձայնեցնում Գնորդի հետ:
5. Վճարման կարգը
5.1. Վաճառողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտի հիման վրա: Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով:
5.2. Ելնելով էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտից, Վաճառողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Գնորդին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը:
5.3. Գնորդը պարտավոր է վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից հաշված` 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Վաճառողի բանկային հաշվեհամարին: Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում Վաճառողը կարող է հիշեցման կարգով (գրություն, հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Գնորդին զգուշացնել վճարման ուշացման մասին: Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Վաճառողը գնորդին տույժ է վճարում` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի ____%-ի չափով (բայց 0.1%-ից ոչ ավելի):
Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը:
5.4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ` նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել:
(5-րդ կետը խմբ. 19.06.01 N 29)
6. Կողմերի պատասխանատվությունը
6.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.2. Վաճառողի կողմից սույն Պայմանագրով նախատեսված հուսալիության ցուցանիշների և պահուստային հզորության չապահովման հետևանքով Գնորդի կրած վնասը ենթակա է փոխհատուցման Վաճառողի կողմից` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Ֆորս-մաժորային իրավիճակներ
7.1. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների (տարերային աղետներ, ռազմական գործողություններ, էներգապաշարների (վառելիք, ջուր) մատակարարման համակարգերի, ազգային էլեկտրական ցանցի վթարներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումներ), տվյալ պայմաններում լիցենզավորված անձից անկախ առաջացած անհաղթահարելի ուժի հետևանքների, որոնք, մասամբ կամ ամբողջությամբ, անհնար են դարձնում լիցենզավորված գործունեության իրականացումը:
7.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում տեղեկացնել միմյանց` նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:
7.3. Ֆորս-մաժորի ավարտից հետո Կողմերը պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:
7.4. Ֆորս-մաժորի սկիզբը և ավարտը հայտարարում է այդպիսի պայմանների առկայությունը գրանցող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը:
8. Լրացուցիչ պայմաններ
8.1. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի ու դրանց միացման շղթաների ստուգումը և կապարակնքումը կատարվում է ՀՀ էներգետիկայի նախարարության 1998 թ. հունիսի 9-ի N 169-ԳՄ հրամանով հաստատված «Էլեկտրաէներգիայի և հզորության հաշվառման հրահանգով»:
8.2. Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի սպասարկումը և շահագործումը կատարվում է Վաճառողի կամ Գնորդի (նրա լիազոր ներկայացուցչի) կողմից` ըստ հաշվեկշռային պատկանելության:
8.3. Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է`
8.3.1. հաճախությունը` էլեկտրահամակարգի ԿԿԾ-ում տեղակայված գրանցող հաճախաչափով.
8.3.2. լարումը` Վաճառողի հսկիչ կետերում տեղակայված գրանցող (չափիչ) սարքերով (հսկիչ կետերի ցանկը նշվում է N 2 հավելվածում):
8.4. Էներգահամակարգի վթարային իրավիճակներում Գնորդն իրավունք ունի փոխել Վաճառողի կողմից առաքվող էլեկտրաէներգիայի և բեռնվածքի` սույն Պայմանագրով նախապես հաստատված ժամանակացույցերը` օգտագործելով սույն Պայմանագրով նախատեսված պահուստային հզորությունը:
Վթարային իրավիճակների սկիզբն ու ավարտը հաստատում է էներգահամակարգի ԿԿԾ-ն` այդ մասին տեղեկացնելով Վաճառողին:
8.5. Էներգահամակարգի վթարային իրավիճակները, որոնք ուղեկցվում են էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշների խախտմամբ, Գնորդը պետք է վերացնի ոչ ուշ, քան ______ րոպեում:
9. Վեճերի լուծումը
9.1. Պայմանագրի առնչությամբ առաջացած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, անհրաժեշտության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ, նրա կողմից սահմանված կարգով:
9.2. Սույն կետը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
10. Պայմանագրի գործողության ժամկետը եվ փոփոխման կարգը
10.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի կողմից գրանցման պահից` ____ մինչև ____ 2000 թ. գործողության ժամկետով:
10.2. Կողմերի նախաձեռնությամբ Պայմանագիրը կարող է վերանայվել միայն փոխադարձ համաձայնության դեպքում: Վերանայված Պայմանագիրը ենթակա է գրանցման Հանձնաժողովի կողմից:
10.3. Սույն Պայմանագիրը կազմված է երեք օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի և Հանձնաժողովի համար:
11. Հատուկ պայմաններ*
_____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________
____________
* չպետք է հակասի սույն Պայմանագրին, ՀՀ օրենսդրությանը և այլ իրավական ակտերին:
12. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը
Հավելված N 1. Էլեկտրաէներգիայի և հզորության առաքման չափաքանակները
Հավելված N 2. Հաշվեկշռային պատկանելության սահմանազատման ակտ
Հավելված N 3. Էլեկտրաէներգիայի առուվաճառքի ակտ
Հավելված N 4. Առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցման ակտ
13. Կողմերի իրավաբանական հասցեները եվ հաշվարկային համարները
Գնորդ |
Վաճառող |
Հասցեն ____________________ | Հասցեն ____________________ |
Հ/հ _______________________ | Հ/հ _______________________ |
_________________________ | _________________________ |
Հեռախոս Հեռատիպ Ֆաքս Գործունեության լիցենզիայի N Ղեկավար |
Հեռախոս Հեռատիպ Ֆաքս Գործունեության լիցենզիայի N Ղեկավար |
_________________________ |
_________________________ |
Կ. Տ. | Կ. Տ. |
ՀՀ էներգետիկայի հանձնաժողով Գրանցված է « ___ »_______199_ թ. Գրանցման N ______ Պատասխանատու ___________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ. Տ. |
Հավելված N 1 |
Էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները եվ վաճառքի չափաքանակները
Ամիսներ 1 Ամիսներ 2 Ամիսներ 3 Ամիսներ 4 Տարեկան Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր
եռամս.
եռամս.
եռամս.
եռամս.
W (մլն. կՎտժ)
Pmax (ՄՎտ)
Pmin (ՄՎտ)
Pռեզերվ. (ՄՎտ)
Qmax (ՄՎԱՌ)
Qmin (ՄՎԱՌ)
Հուսալիության
ցուցանիշ (I)
Ծանոթություն - էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և վաճառքի սահմանաքանակները պետք է համապատասխանեն ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից հաստատված քվոտաներին
Վաճառող |
Գնորդ |
|
|
|
|
Հավելված N 2 |
___________________________ (ընկերության անվանումը) |
(Վաճառող) և |
___________________________ (ընկերության անվանումը) |
(Գնորդ) |
հաշվեկշռային պատկանելության սահմանազատման
Ա Կ Տ
________________________________ (ընկերության անվանումը) |
և |
________________________________ (ընկերության անվանումը) |
հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման կետերը`
1. ________________________________________________________________
2. ________________________________________________________________
3. ________________________________________________________________
Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման վայրերը
Առևտրային հաշվառքի սարքերի |
Հոսանքի և լարման |
Վերստուգիչ հաշվառքի սարքերի |
Հոսանքի և լարման | ||
Kհտ |
Kլտ |
Kհտ |
Kլտ | ||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հսկիչ կետերը`
1. _________________________________________________________________
2. _________________________________________________________________
3. _________________________________________________________________
Վաճառող _________________________ | Գնորդ ___________________________ |
_______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
______________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ. Տ. |
Կ. Տ. |
Հավելված N 3 |
_________________________ |
(Վաճառողը) և |
_________________________ |
(Գնորդը) |
Էլեկտրաէներգիայի առուվաճառքի
Ա Կ Տ
Հաշվարկային ժամանակահատվածը | ________________________________ |
Վաճառված (օգտակար առաքված) էլեկտրաէներգիայի քանակը |
________________________________ կՎտժ |
Էլեկտրաէներգիայի գինը (ներառյալ ԱՀՀ) |
________________________________ դրամ/կՎտժ |
Վճարման ենթակա գումարը | ________________________________ դրամ |
Հաշվարկային ժամանակահատվածում Գնորդի և Վաճառողի միջև պայմանագրային |
պարտավորությունների խախտումներ`_________________________________________ |
_________________________________________________________________ |
Կից ներկայացվում են | ______________________________ (ընկերության անվանումը) |
-ում տեղակայված |
առևտրային և վերստուգիչ հաշվիչների ցուցմունքները:
Վաճառող | ___________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Գնորդ | __________________________ (ստորագրություն, անուն, ազգանուն) |
Կ. Տ. |
Կ. Տ. |
Հավելված N 4 |
Առեվտրային եվ վերստուգիչ հաշվիչների ցուցմունքների գրանցման
Ա Կ Տ
Վաճառող ընկերություն | Գնորդ ընկերություն |
______________________________ (ընկերության անվանումը) |
_____________________________ (ընկերության անվանումը) |
Հաշվարկային ժամանակահատվածը | __________________________________________ |
N |
Հաշվիչի տեղադրման վայրը |
Հաշվիչի |
Ցուցմունքների |
Փոխակերպման արդյունարար |
Էլեկտրաէներգիայի քանակը | |
Նախորդ |
Վերջին | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
Վաճառողի լիազոր ներկայացուցիչ |
Գնորդի լիազոր ներկայացուցիչներ |
____________________________ |
1. ___________________________ |
____________________________ |
____________________________ |
2. ___________________________ | |
____________________________ |
(պայմանագիրը խմբ. 19.06.01 N 29)
Հաստատված է |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ________
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ
(մեծածախ գնորդ-վաճառող-բաշխող)*
(օրինակելի ձևը չեղյալ է համարվել 19.06.01 N 28)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.09.2004, N 109-Ն | 30.09.2004, N 37 | |
19.06.2001, N 29 | 01.08.2001, N 37 | |
19.06.2001, N 28 | 01.08.2001, N 37 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|