Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2014-24.07.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.10/20(464).1 Հոդ.585
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 580-Ն

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՖՈՆԴ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ փոխանցվող երաշխիքային վճարների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 10

Երևան

 

 

 

Հավելված 
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունիսի 6-ի N 580-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՖՈՆԴ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շրջանակում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող ֆոնդ փոխանցվող երաշխիքային վճարների հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված սահմանումներին:

 

ԳԼՈՒԽ 2. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

3. Սույն կարգի իմաստով երաշխիքային վճարներ են համարվում օրենքով սահմանված պարբերական և միանվագ երաշխիքային վճարները: Միանվագ երաշխիքային վճարները վճարվում են օրենքով սահմանված դեպքերում, չափով և կարգով:

4. Պարբերական երաշխիքային վճարները կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հաշվարկում են հետևյալ բանաձևի համաձայն`

 

  QAa  

QPF=

__________  x 0.005 , 
 


100

 

  որտեղ`

QPF- եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,

QAa- եռամսյակի ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների միջին օրական ցուցանիշն է:

Այն հաշվարկվում է եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվեկշռում փաստացի հաշվառված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մնացորդի հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա: Այսպես`

 

 

A1+ A2 +…Ai …+ An

 

QAa=

_______________________,
 

n

 

 

որտեղ`

Ai - i-րդ օրվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվեկշռում փաստացի հաշվառված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մնացորդն է

n- եռամսյակի օրերի քանակն է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Գաբրիելյան