Գլխավոր տեղեկություն
Համար
N 573-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.10/20(464).1 Հոդ.580
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 573-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 4,690.8 հազ. դրամ, այդ թվում՝ 2013 թվականի առաջին կիսամյակում` 1,563.6 հազ. դրամ և ինն ամսում` 3,127.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին»ուղղ. հոդվածով):

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը դրամաշնորհի ձևով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 573-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի

գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

     

այդ թվում`

     

03

   

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

(1,563.6)

(3,127.2)

(4,690.8)

     

այդ թվում`

     
 

02

 

Փրկարար ծառայություն

(1,563.6)

(3,127.2)

(4,690.8)

     

այդ թվում`

     
   

01

Փրկարար ծառայություն

(1,563.6)

(3,127.2)

(4,690.8)

     

այդ թվում`

     
     

01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)

(1,563.6)

(3,127.2)

(4,690.8)

     

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

(1,563.6)

(3,127.2)

(4,690.8)

     

այդ թվում`

     
     

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

(1,563.6)

(3,127.2)

(4,690.8)

     

այդ թվում՝

     
     

- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

(1,563.6)

(3,127.2)

(4,690.8)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

1,563.6

3,127.2

4,690.8

     

այդ թվում՝

     
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

1,563.6

3,127.2

4,690.8

     

այդ թվում՝

     
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1,563.6

3,127.2

4,690.8

     

այդ թվում՝

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

1,563.6

3,127.2

4,690.8

     

ՀՀ կառավարություն

1,563.6

3,127.2

4,690.8

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հունիսի 6-ի N 573-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

(նվազեցումները նշված են փակագծերում, իսկ ավելացումները՝ դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը

Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության, խորհրդատվական և մոնիթորինգի ծառայություններ

 

Նկարագրությունը

Արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքականության, խորհրդատվական և մոնիթորինգի ծառայություններ

1001

ԱԾ12

Քանակական

Քաղաքականության փաստաթղթերի, ծրագրերի, հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստում: Փաստաթղթերի ընդհանուր թիվը

(6.0)

(9.0)

(12.0)

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

     

(1,563.6)

(3,127.2)

(4,690.8)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ապահովում, արտակարգ իրավիճակների կանխում և հետևանքների վերացում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ

 

ՄԱՍ Բ. Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային

դասիչը

Անվանումը

Արտակարգ իրավիճակներում բուժօգնության ծառայություններ

 

Նկարագրությունը

Բնածին և տեխնածին աղետների դեպքում արագ արձագանքման ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման ապահովում

1090

ԱԾ02

Քանակական

Աղետների դեպքում բուժօգնության ծառայություններում մասնագիտացված բժիշկների թիվը

5.0

5.0

5.0

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

     

1,563.6

3,127.2

4,690.8

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Փրկարարական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Խաղաղ և պատերազմական իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան