ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 571-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ 2013 թվականի հունիսի 18-ին Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստի թարգմանության (հինգ լեզվով) ծախսերն ուղիղ վճարման ձևով կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 31.0 հազ. եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|