Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 105-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.17/18(462) Հոդ.159
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.04.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 05013212

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

16 ապրիլի 2013 թ.

թիվ 105-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2012 թվականի նոյեմբերի 12-ի թիվ ՀՕ-207-Ն օրենքի 14-րդ հոդվածով կատարված լրացումը,

նպատակ ունենալով մեղմացնել պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների նկատմամբ սահմանված ծանրաբեռնող կարգավորման պահանջները՝ միաժամանակ բացառելով տվյալ պահանջների մեղմացման հետևանքով ֆոնդի մասնակիցների շահերի վտանգումը,

հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը ու 42-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ը հաստատելու մասին» թիվ 119-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը (ներառյալ ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող յուրաքանչյուր ներդրումային ֆոնդում կառավարչի պարտադիր մասնակցության նվազագույն չափը), տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան (թույլտվությունը) ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ը լրացնել 21.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«21.1 Սույն կանոնակարգի 21-րդ կետի երրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը չի տարածվում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների վրա այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասով, որոնցում կառավարչի մասնակցությունը գերազանցում է մեկ միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. ապրիլի 18

Երևան