Գլխավոր տեղեկություն
Համար
N 1487-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1368
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1487-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի oգոստոսի 4-ի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 599-Ա որոշմամբ (ուժը կորցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի oգոստոսի 15-ի N 618-Ա որոշմամբ) ստեղծված աշխատանքային խմբի հաշվետվությունն ընդունել ի գիտություն:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը (այսուհետ` ժամանակացույց)` համաձայն N 2 հավելվածի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` միջոցներ ձեռնարկել ծրագրի և ժամանակացույցով սահմանված միջոցառումների իրականացումը նախատեսված ժամկետներում ապահովելու համար` ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» N 796-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Նախաբան

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ամրագրվել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ իշխանությունների քաղաքական որոշումը: Այն իրագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում նախատեսվել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացում, որոնք պետք է ուղղված լինեն երկու կարևորագույն արդյունքների նվաճմանը`

1) կենսաթոշակների չափերի ամենամյա բարձրացում` կենսաապահովման նվազագույն զամբյուղին համարժեք միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի չափի ապահովմամբ.

2) պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ անձի եկամտի և կենսաթոշակի չափի միջև կապի հաստատում:

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային գործող համակարգի հիմնախնդիրները

(իրավիճակի վերլուծություն և եզրահանգումներ)

 

Առկա իրավիճակը
 

1. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ: Այն մինչև 2008 թվականի հունվար ամիսը ֆինանսավորվում էր զբաղված քաղաքացիների և նրանց գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընթացիկ մուծումների հաշվին: Պարտադիր սոցիալական վճարները կուտակվում էին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշվին և ամբողջովին ուղղվում ընթացիկ կենսաթոշակների վճարմանը: Գործում էր «հիմնադրամի ֆինանսական հաշվեկշռվածության» սկզբունքը, ըստ որի` վճարվելիք կենսաթոշակները պետք է համարժեք լինեն հավաքագրված սոցվճարներին: Այսինքն՝ ներկայիս աշխատողներն ապահովում են ներկայիս անաշխատունակ անձանց կենսաթոշակները:

2. 2008 թվականին կենսաթոշակային ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 4.3 տոկոսը` հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պետական համախմբված բյուջեի սոցիալական հատվածի ծախսերի ամենամեծ բաղադրիչը` 3 անգամ գերազանցելով առողջապահության և 1.6 անգամ կրթության համար կատարվող ծախսերը: Կենսաթոշակների վճարման ծախսերի նույնիսկ այս մակարդակը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք միջին կենսաթոշակ ապահովելու համար:

3. Կենսաթոշակների չափերը հնարավոր էր բարձրացնել կա´մ պարտադիր սոցվճարների դրույքաչափերի ավելացման հաշվին, կա´մ պետական բյուջեի այլ հարկային եկամուտների հաշվին: Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության ապահովման պարտադրանքը թույլ չէր տալիս էապես բարձրացնել կենսաթոշակների չափերը միայն հավաքագրված պարտադիր սոցվճարումների հաշվին` չբարձրացնելով դրանց դրույքաչափերը: Այդ պատճառով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2008 թվականի հունվար ամսից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը վերակազմավորվեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող ծառայության: Վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն և պարտադիր սոցիալական ապահովության վճարները ներառվեցին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ, ինչը հնարավոր դարձրեց պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին ապահովել կենսաթոշակների չափերի 60 տոկոս բարձրացումը: Ակնհայտ է, որ կենսաթոշակների չափերի հետագա բարձրացումն ու երկարաժամկետ պահպանումը «մեծ բեռ» է դառնալու պետական բյուջեի համար:

4. Իրավիճակն էլ ավելի է սրվելու երկրի ժողովրդագրական վիճակի անբարենպաստ զարգացման միտումներին զուգընթաց` պայմանավորված ծնելիության կրճատմամբ, կյանքի սպասվող միջին տևողության ավելացմամբ:

Կենսաթոշակային համակարգում առկա իրավիճակի կանխատեսվող վատթարացման հիմնական պատճառներից մեկը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արձանագրված «ծնելիության բումն» է: Հենց «ծնելիության բումի» սերունդն է առաջիկա տարիներին համալրելու կենսաթոշակառուների բանակը: Սրան գումարվել են վերջին 20 տարվա ընթացքում ծնելիության կրճատման, կյանքի սպասվող միջին տևողության ավելացման և 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքի երևույթները: Որպես հետևանք` Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս աշխարհի շատ երկրների, նույնպես արձանագրում է «բնակչության ծերացում»:

5. Ի լրումն նկարագրված խնդիրների` գործող բաշխողական համակարգում առկա է նաև կատարված վճարումների և վճարվող կենսաթոշակների չափերի միջև ուղղակի կապի բացակայության խնդիրը: Աշխատողները շահագրգռված չեն կենսաթոշակային վճարումներ կատարել համակարգին: Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերը:

6. Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և անցումային այլ երկրներ, կանգնած է հետևյալ 3 սոցիալ-տնտեսական իրավիճակների առջև՝

1) ժողովրդագրական խնդիրներ («բնակչության ծերացում»).

2) մեծ ծավալների ոչ ֆորմալ տնտեսության առկայություն.

3) եկամուտների արագընթաց վերականգնողական աճ:

Այս խնդիրների ազդեցությունը կենսաթոշակային համակարգի վրա արտահայտվում է ֆինանսական կայունության, կենսաթոշակների ադեկվատության (փոխհատուցման գործակից), ինչպես նաև կենսաթոշակային համակարգը բնութագրող մյուս ցուցանիշների վատթարացմամբ:

 

Համակարգի ֆինանսական կայունության հիմնախնդիրները

 

7. Կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության հիմնախնդիրն առանցքային է բնակչության ծերացման միտումներ արձանագրած ցանկացած երկրի համար: Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վերլուծությունները և կանխատեսումները նույնպես վկայում են բնակչության տարիքային կառուցվածքում սպասվելիք լուրջ տեղաշարժերի մասին: Ընդ որում, 1990 թվականի համեմատ 2008 թվականի տարեսկզբի դրությամբ բնակչության ընդհանուր թվում 1.6 անգամ նվազել է 0-14 տարեկան երեխաների և 2.1 անգամ ավելացել է 65 և բարձր տարեկանների տեսակարար կշիռները: Այս ցուցանիշներից ուղղակիորեն կախված է կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը, քանի որ պակասում է համակարգին վճարումներ կատարողների քանակական ներուժը, և մեծանում համակարգից «սնվող» անձանց թիվը: Իրականում, համակարգի բեռնվածության գործակիցն ավելի մեծ է, քանի որ տարիքային կենսաթոշակառուներից բացի համակարգն ընդգրկում է նաև տարիքային կենսաթոշակի տարիքի չհասած անձանց (հաշմանդամներ, կերակրողին կորցրածներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցածներ և այլն):

8. Համակարգի ֆինանսական կայունության վրա ազդող կարևոր գործոններից է սոցվճարումներ կատարողների փաստացի թիվը, որը գրեթե 5 անգամ զիջում է աշխատունակ տարիքի (15-63) բնակչության ցուցանիշին: Երկրի աշխատանքի շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված երկու ցուցանիշների միջև առկա տարբերությունները պայմանավորված են իրական գործազրկության` պաշտոնապես գրանցվածից մոտ 3 անգամ ավելի բարձր մակարդակով, ոչ ֆորմալ զբաղվածության մեծ ծավալներով, տնտեսության ֆորմալ հատվածում զբաղվածների մի մասի կողմից սոցվճարումներ չկատարելու երևույթով (սոցվճարումներ կատարելու տեսանկյունից «ոչ ֆորմալ» են նաև գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, քանի որ նրանք օրենքով պարտադիր սոցվճարներ չեն կատարում):

Արդյունքում, կենսաթոշակային բեռը վերաբաշխվում է ավելի քիչ թվով աշխատունակ տարիքի բնակչության վրա, ինչը կանխորոշում է կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակցի վատթարացման միտումը: Վերջինս 2008 թվականի դրությամբ մոտ է եղել 1-ի, այսինքն՝ մեկ սոցվճարում կատարողին բաժին է ընկել մեկ կենսաթոշակառու:

9. Փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ համակարգը կարող է համարվել ֆինանսապես կայուն, եթե այդ հարաբերակցությունը կազմում է առնվազն 3/1-ի: Ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ ընդհուպ մինչև 2050 թվականը կենսաթոշակային համակարգի բեռնվածության գործակիցը տատանվելու է 1.0-1.1-ի սահմաններում, ինչի հետևանքով համակարգը կհայտնվի «կայուն ֆինանսական ճգնաժամում», իսկ 2050-2065 թվականներին սպասվում է համակարգի «ֆինանսական կոլապս» (ՀՆԱ-ի նկատմամբ ստվերային և ոչ ֆորմալ տնտեսության տեսակարար կշռի անփոփոխ մնալու դեպքում արդեն 2011 թվականին կենսաթոշակառուների թվաքանակը կգերազանցի վճարում կատարողներինը: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումները՝ ուղղված ֆորմալ զբաղվածության ավելացմանը և ստվերային տնտեսության կրճատմանը, վճարումներ կատարողների թվաքանակը կավելանա մոտ 100000 մարդով): Այդ իրավիճակի պատճառներից թերևս հիմնականը կենսաթոշակառուների թվաքանակի և համակարգին վճարումներ կատարողների փաստացի թվաքանակի հարաբերակցությունն է, որի արդյունքում կենսաթոշակային ծախսերն էականորեն կգերազանցեն սոցիալական ապահովության վճարներից ստացվող եկամուտները:

10. Համակարգի ֆինանսական կայունությունը պայմանավորված է նաև միջին աշխատավարձի չափով և դրանից հաշվարկվող սոցվճարի դրույքաչափով: Ինչքան բարձր է միջին աշխատավարձի չափը, այնքան մեծ են համակարգը ֆինանսավորելու հնարավորությունները: Միաժամանակ, կարևոր է, թե աշխատավարձի ո՞ր խմբերից են հիմնականում սոցվճարումներ կատարվում: Այսպես, վերլուծությունը ցույց է տալիս, որ 2000-2008 թվականներին սոցվճարումներ կատարողների ավելի քան 2/3-ը կենտրոնացված է միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ ստացողների խմբում, այդ թվում` գրեթե 1/3-ը սոցվճարումներ է կատարում նվազագույն աշխատավարձից: Բերված տվյալները վկայում են գործատուների կողմից աշխատավարձերի թերհաշվառման երևույթի տարածվածության մասին:

11. Միևնույն ժամանակ, ակտուարական հաշվարկները ցույց են տալիս, որ անկախ միջին աշխատավարձի աճի տեմպերից, եթե կենսաթոշակային համակարգի ծանրաբեռնվածության գործակիցը մոտ է 1-ի, իսկ սոցվճարների դրույքաչափը կազմում է 25-26 տոկոս, ապա համակարգը ֆինանսապես կայուն պահելու համար կենսաթոշակների միջին չափը չպետք է գերազանցի երկրի միջին աշխատավարձի 22-23 տոկոսը: Ծանրաբեռնվածության գործակցի վատթարացմանը զուգահեռ պետք է`

1) կամ պահպանել դրույքաչափը՝ նվազեցնելով փոխհատուցման գործակիցը (փոխհատուցման գործակիցն արտահայտում է միջին կենսաթոշակ - միջին աշխատավարձ հարաբերակցությունը).

2) կամ ավելացնել դրույքաչափը` փոխհատուցման գործակիցը պահպանելով որոշակի նախընտրելի սահմաններում.

3) կամ օգտագործել պետական բյուջեի այլ եկամուտները՝ համակարգի ֆինանսական պակասուրդը փակելու համար:

Նշվածներից ոչ մեկը, սակայն, երկարաժամկետ ֆինանսական կայունության ապահովման պայմաններում խնդրի լուծում չի ապահովում:

12. Չնայած այն հանգամանքին, որ 2008 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի ընդհանուր եկամուտների հաշվին շուրջ 60 տոկոսով բարձրացրեց կենսաթոշակների չափերը, ժողովրդագրական վիճակի զարգացման միտումները վկայում են, որ կենսաթոշակների չափերի ցանկացած «միանվագ բարձրացում» երկարաժամկետ հեռանկարում խորացնելու է համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու խնդիրը և չի լուծելու բնակչությանը պատշաճ կենսաթոշակներով ապահովելու խնդիրը: Ակտուարական հաշվարկների վրա հիմնված փորձագիտական գնահատականները ցույց են տալիս, որ կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումը և նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք նվազագույն կենսաթոշակի ապահովումը հանգեցնելու է գործող համակարգի անվերականգնելի պակասուրդի (եթե հաշվի առնենք միայն հավաքագրված սոցիալական ապահովության վճարների և ծախսերի տարբերությունը), որի մակարդակն անշեղորեն աճելու է 2020-ական թվականներին` հասնելով ՀՆԱ-ի 1.4 տոկոսի: Բյուջեի պակասուրդի այս պայմաններում չի հաջողվելու կանխել կենսաթոշակների փոխհատուցման գործակցի անկումը: Կենսաթոշակների և աշխատավարձերի միջև խզումն անհնարին է վերացնել գործող համակարգի պայմաններում:

 

Կենսաթոշակների և անհատական եկամուտների միջև կապի խաթարումը

 

13. Կենսաթոշակային ապահովագրության առանցքային սկզբունքն է՝ անմիջական կապ հաստատել անհատի կողմից կատարվող հատկացումների և վճարվող կենսաթոշակների չափերի միջև: Սակայն գործող կենսաթոշակային համակարգը չի երաշխավորում անհատի անձնական եկամտին համարժեք փոխհատուցում: Կենսաթոշակների և անհատական եկամուտների միջև կապի բացակայությունը հակախթան է համակարգին վճարումներ կատարելու առումով: Ներկայումս պարտադիր սոցիալական վճարումներ կատարողները կազմում են զբաղված աշխատուժի միայն 37 տոկոսը:

14. Գործող համակարգն առավել անհրապույր է բարձր եկամուտներ ունեցողների տեսանկյունից: Միջինից բարձր աշխատավարձ ստացող անձանց կենսաթոշակները չեն գերազանցում իրենց աշխատավարձի 10 տոկոսն այն դեպքում, երբ նվազագույն աշխատավարձ ստացողներին կենսաթոշակային համակարգն ապահովում է 75 տոկոսից բարձր փոխհատուցման գործակից: Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակը և թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի չափը: Արդյունքում, սոցվճարումների շուրջ 70 տոկոսը կատարվում է նվազագույն և միջինից ցածր աշխատավարձերից:

15. Բնակչության եկամուտների արագընթաց աճը հանգեցնում է կենսաթոշակների և աշխատավարձերի չափերի է´լ ավելի ընդգծված տարբերության: Միևնույն ժամանակ, ցածր աշխատավարձերից սոցվճարումներ կատարելը փոքրացնում է հավաքագրվող գումարների ծավալը՝ սահմանափակելով կենսաթոշակների չափերի` եկամուտների աճին համարժեք բարձրացման ֆինանսական հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում աշխատանքային եկամուտների մակարդակի նկատմամբ կենսաթոշակների համարժեքության ապահովման խնդիրը դեմ է առնում կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունության խնդրի լուծման անհնարինությանը: Փորձագիտական գնահատմամբ` ներկայիս կենսաթոշակային համակարգն ի վիճակի չէ մեղմել աշխատավարձերի և կենսաթոշակների միջև եղած անհամաչափությունը՝ միաժամանակ չխաթարելով համակարգի ֆինանսական հաշվեկշռվածությունը:

16. Անհրաժեշտ են կենսաթոշակային գործող համակարգի արմատական բարեփոխումներ, որոնք պետք է իրականացվեն հետևյալ ուղղություններով`

1) կենսաթոշակների չափերի էական բարձրացում, նպատակ ունենալով նախ` նվազագույնի հասցնել, ապա` իսպառ բացառել աղքատությունը և աղքատության ռիսկը կենսաթոշակառուների շրջանում.

2) ապահովել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը` կապ ամրագրելով անձի աշխատանքային եկամուտների և կենսաթոշակների միջև` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ:

17. Վերը նշվածի համատեքստում կառավարությունը նախատեսում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ` գործող` պետական կենսաթոշակային համակարգի հիմքի վրա ձևավորելով նոր միասնական բազմաստիճան համակարգ:

 

Կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձից քաղված դասերը

 

18. Կենսաթոշակային բաշխողական համակարգերի ֆինանսական կայունության հիմնախնդիրը ծառացած է աշխարհի շատ երկրների առջև՝ որպես հետևանք բնակչության արագընթաց ծերացման: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ վերը նկարագրված իրավիճակում հայտնված երկրները ծագած մարտահրավերներին դիմագրավում են երեք հիմնական անցումներ (տրանսֆորմացիաներ) կատարելու միջոցով`

1) անցում սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող կենսաթոշակային բաշխողական համակարգից դեպի «ինքնաֆինանսավորվող» կուտակային համակարգը.

2) անցում բանաձևերի հիման վրա հաշվարկվող և քաղաքական որոշումներով սահմանվող կենսաթոշակի (ՍԿ) մոդելից դեպի իրական եկամուտների հիման վրա սահմանված վճարների (ՍՎ) մոդելը (աշխարհում գործող կենսաթոշակային համակարգերում կիրառվում է հիմնականում երկու մոդել` սահմանված կենսաթոշակի կամ սահմանված վճարների: Առաջինի դեպքում նախևառաջ օրենսդրորեն սահմանվում է վճարվելիք կենսաթոշակի բանաձևը, այնուհետև որոշվում է դրանց ֆինանսավորելու աղբյուրը: Երկրորդի դեպքում` կուտակմանը գնացող վճարի դրույքաչափը, իսկ կենսաթոշակների չափը որոշվում է` ըստ կուտակումների ծավալի և դրանց ներդրումներից ստացված եկամուտների).

3) անցում պետության կողմից անմիջապես կառավարվող կենսաթոշակային համակարգից դեպի պետության կողմից կարգավորվող և վերահսկվող մասնավոր կենսաթոշակային համակարգի:

Նշված սկզբունքները պահպանելով, ելնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկություններից` մշակվել է կենսաթոշակային բարեփոխումների հայաստանյան մոդելը:

19. Առաջարկվող անցումները տարբեր երկրներում տարբեր են: Սակայն կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ իրականացրած գրեթե բոլոր երկրներում դրանք արտացոլվում են «բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրում» գաղափարում: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի հայաստանյան մոդելը մշակվել է միջազգային փորձից քաղված դասերի և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բազմակողմանի ուսումնասիրության հիման վրա:

 

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի նկարագիրը

 

20. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունքում ձևավորված բազմաստիճան կենսաթոշակային համակարգը բաղկացած է լինելու 4 աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրը ծառայելու է իր նպատակին:

(20-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

21. Կենսաթոշակային համակարգի «0» աստիճանը պահանջվող աշխատանքային (ապահովագրական) ստաժ չունեցող անձանց ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում պետական բյուջեի հաշվին ապահովում է նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք եկամտով:

22. Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճանն օրենքով սահմանված ժամանակահատվածում ֆորմալ տնտեսությունում աշխատած և համապատասխան հարկեր (սոցիալական վճարումներ) վճարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում պետական բյուջեի հաշվին փոխհատուցում է կորցրած եկամուտը:

23. Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճանը պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կատարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կատարված վճարներից և դրանց ներդրումից ստացված եկամուտներից գոյացած միջոցների հաշվին փոխհատուցում է կորցրած եկամուտը:

24. Կենսաթոշակային համակարգի 3-րդ աստիճանը կամավոր կուտակային կենսաթոշակային վճարներ կատարած անձանց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում ապահովում է լրացուցիչ եկամտով:

 

Կենսաթոշակային համակարգի «0» աստիճան

 

25. Կենսաթոշակային համակարգի «0» աստիճանից վճարվելու է սոցիալական կենսաթոշակը, որի նպատակը ծերության, անաշխատունակության և կերակրողին կորցնելու դեպքերում նվազագույն եկամտով ապահովելն է այն անձանց, ովքեր չունեն այլ կենսաթոշակի իրավունք, այսինքն, ըստ 2002 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՕ-519-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` գործող օրենսդրություն)` հանդիսանում են սոցիալական կենսաթոշակի շահառու:

Կպահպանվեն գործող օրենսդրությամբ սահմանված սոցիալական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները` աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող նվազագույն ստաժը 5 տարվա փոխարեն սահմանելով 10 տարի (աղյուսակ N 1):

26. Սոցիալական կենսաթոշակ կարող են ստանալ նաև 2-րդ աստիճանի շահառուները, եթե անձը չունի պահանջվող նվազագույն ստաժ: Սոցիալական կենսաթոշակի նշանակումը կախված չէ անձանց այլ` ոչ կենսաթոշակային եկամուտների առկայությունից:

27. Սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակից: Պահպանվելու են նաև սոցիալական կենսաթոշակի` գործող օրենսդրությամբ սահմանված հաշվարկման կարգը` ըստ կենսաթոշակի տեսակների:

 

Աղյուսակ N 1. Ծերության սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները` ըստ աշխատանքային ստաժի և կենսաթոշակի անցնելու տարիների.

 

Կենսաթոշակի նշանակման տարին

Աշխատանքային ստաժը

2011թ.

մինչև 5 տարի

2012 թ.

մինչև 6 տարի

2013 թ.

մինչև 7 տարի

2014 թ.

մինչև 8 տարի

2015 թ.

մինչև 9 տարի

2016 թ.

մինչև 10 տարի

 

(աղյուսակը փոփ. 03.12.09 N 1401-Ն)

 

28. Սոցիալական կենսաթոշակը նշանակվում է պետական լիազոր մարմնի կողմից և ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարբերաբար բարձրացնելու է սոցիալական կենսաթոշակի չափը՝ նպատակ ունենալով այն հասցնելու նվազագույն սպառողական զամբյուղի չափին:

(28-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

29. Պահպանվելու են հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող սոցիալական կենսաթոշակների նշանակման և վճարման` գործող օրենսդրությամբ սահմանված կարգը: Անձին հաշմանդամ ճանաչելու մոդելը վերանայելու շրջանակներում կվերանայվի նաև հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների հաշվարկման կարգը:

 

Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճան

 

30. Կենսաթոշակային համակարգի 1-ին աստիճանից վճարվում է աշխատանքային կենսաթոշակը: Աշխատանքային կենսաթոշակն անձանց աշխատանքային եկամուտների փոխհատուցումն է:

31. Աշխատանքային կենսաթոշակի իրավունքը (իրավունք տվող պայմանները) համապատասխանում է գործող համակարգի` ապահովագրական կենսաթոշակի իրավունքին, այսինքն` կպահպանվեն ապահովագրական կենսաթոշակների տեսակները, իրավունք տվող պայմանները, հաշվարկման կարգը` բացառությամբ նշված փոփոխությունների:

32. Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն աշխատանքային (ապահովագրական) ստաժը գործող օրենսդրությամբ սահմանված 5 տարվա փոխարեն կսահմանվի 10 տարի:

33. Նշված անցումը սահուն կատարելու համար կգործի պահանջվող նվազագույն ստաժի բարձրացման հետևյալ գրաֆիկը` ըստ տարիների.

Տարեթիվը

2012 թ.

2013 թ.

2014 թ.

2015 թ.

2016 թ.

Պահանջվող ապահովագրական ստաժը

6 տարի

7 տարի

8 տարի

9 տարի

10 տարի

(աղյուսակը փոփ. 03.12.09 N 1401-Ն)

 

34. Աշխատանքային կենսաթոշակը բաղկացած է հիմնական կենսաթոշակից և ապահովագրական (աշխատանքային) ստաժի տարիների համար տրվող հավելումից` հաշվի առնելով կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Կենսաթոշակը հաշվարկվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Հիմնական կենսաթոշակի չափը և ապահովագրական (աշխատանքային) ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ նպատակ ունենալով աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի միջին չափը հասցնելու նախ` նվազագույն սպառողական զամբյուղի 100 տոկոսին, այնուհետև` նվազագույն սպառողական զամբյուղի 150 տոկոսին:

(35-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

36. Այն անձինք, ովքեր անցում են կատարել պարտադիր կուտակային համակարգին, մինչև պարտադիր կուտակային համակարգին անցնելը (մինչև կուտակային վճար վճարելը) ձեռք բերած աշխատանքային (ապահովագրական) ստաժի տևողության համար ևս ստանում են աշխատանքային կենսաթոշակ` հաշվարկված 34-րդ կետով սահմանված կարգով:

37. Կառավարությունը զուգահեռաբար միջոցներ կձեռնարկի հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակների համակարգը բարեփոխելու ուղղությամբ` նպատակ ունենալով`

1) կենսաթոշակների այդ տեսակը վճարել ապահովագրական ընկերությունների միջոցով.

2) վերանայել անձին հաշմանդամ ճանաչելու մոդելը` Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարելով Եվրամիությունում ընդունված` աշխատունակության աստիճանի սահմանման մոդելին, որի համատեքստում նաև վերանայել հաշմանդամության կենսաթոշակի հաշվարկման կարգը` դրա չափը պայմանավորելով աշխատունակության կորստի աստիճանով:

38. Կառավարությունը միջոցներ կձեռնարկի երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակների համակարգը բարեփոխելու ուղղությամբ` նպատակ ունենալով`

1) կենսաթոշակների այդ տեսակը վճարելու ծախսերը գործատուի միջոցներից իրականացնելը, այդ թվում` ապահովագրական սխեմայի շրջանակներում.

2) երկարամյա ծառայության համար մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պարտադիր մասնագիտական ստաժի պահանջից բացի սահմանել նաև նվազագույնը 25 տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժի պահանջ:

39. Մինչև համապատասխան փոփոխություններ կատարելը, 1-ին աստիճանի համար սահմանված կանոններով կիրականացվի նաև պարտադիր կուտակային համակարգի մասնակից անձանց հաշմանդամության կենսաթոշակի, այդ անձանց մահվան դեպքում` կերակրողին կորցնելու դեպքում, կենսաթոշակի իրավունք ունեցողներին այդ կենսաթոշակը նշանակելը և վճարելը:

40. Աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է պետական լիազոր մարմնի կողմից և ֆինանսավորվում է պետական բյուջեից:

 

Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճան

 

41. 2-րդ աստիճանից վճարվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակը, որի նպատակը կենսաթոշակային տարիքում անձանց կորցրած եկամուտների փոխհատուցումն է՝ կատարված վճարումներին համապատասխան:

42. 2014 թվականի հունվարի 1-ից պարտադրության սկզբունքով պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դառնում այն վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները` անկախ քաղաքացիությունից, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի 1-ին և այդ օրվանից հետո և (կամ) առաջին անգամ աշխատանքի շուկա մտնելու պահին չեն բոլորել 40 տարեկանը:

(42-րդ կետը փոփ. 03.12.09 N 1401-Ն, 11.11.10 N 1491-Ն)

43. Պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքը բաց է. 42-րդ կետում նշված տարիքային խմբում չընդգրկված անձը, ինչպես նաև նշված տարիքային խմբում ընդգրկված զինծառայողները և գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը կամաարտահայտությամբ կարող են պարտադիր կուտակային համակարգի մասնակից դառնալ, սակայն անձը երբևէ չի կարող վերանայել իր այս որոշումը:

44. Կենսաթոշակային համակարգի 2-րդ աստիճանի (պարտադիր կուտակային համակարգի) մասնակիցները, սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, վճարում են կուտակային վճար: Այն անձանց համար, ովքեր 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դարձել պարտադրության սկզբունքով, կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 10 տոկոսի չափով, որի կեսը կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25000 դրամը, վճարում է պետությունը (այսինքն` եթե աշխատավարձը ցածր է 500.000 դրամից, ապա պետությունը կվճարի այդ գումարի 5 տոկոսի չափով, իսկ 500.000-ից բարձր աշխատավարձի դեպքում՝ պետության մասնակցությունը կկազմի ամսական 25.000 դրամ` յուրաքանչյուր աշխատողի համար: Այսպիսով, 500.000-ից բարձր աշխատավարձ ստացող անձանց կողմից փաստացի կատարվող կուտակային վճարը կգերազանցի իրենց աշխատավարձի 5 տոկոսը):

(44-րդ կետը փոփ. 03.12.09 N 1401-Ն, փոփ., լրաց. 11.11.10 N 1491-Ն)

45. Այն անձանց համար, ովքեր պարտադիր կուտակային համակարգի մասնակից են դարձել կամավորության սկզբունքով, կուտակային վճարների դրույքաչափը սահմանվում է աշխատավարձի 5 տոկոսի չափով` առանց պետության մասնակցության (պետությունն այս անձանց համար կուտակային վճար չի կատարում):

46. Անկախ տարիքից` պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցը վճարում է եկամտային հարկ (համաձայն սույն ծրագրի 157-րդ կետի), որի դիմաց, կենսաթոշակի անցնելիս, նա ստանում է հիմնական կենսաթոշակ:

(46-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

47. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանին վճարում կատարած անձինք ստանում են`

1) հիմնական կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակ, եթե նրանց տարիքը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ փոքր է եղել 40 տարեկանից, և կենսաթոշակի անցնելու պահին ձեռք են բերել պահանջվող ստաժ.

2) հիմնական կենսաթոշակ ու աշխատանքային ստաժի տարիների համար հավելում (աշխատանքային կենսաթոշակ) և կուտակային կենսաթոշակ, եթե 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց տարիքը մեծ է եղել 40 տարեկանից և կենսաթոշակի անցնելու պահին ձեռք են բերել պահանջվող ստաժ.

3) սոցիալական կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակ, եթե կենսաթոշակի անցնելիս չեն ունեցել բավարար աշխատանքային ստաժ:

(47-րդ կետը փոփ. 03.12.09 N 1401-Ն, 11.11.10 N 1491-Ն)

48. Մինչև 40 տարեկան այն անձինք, ովքեր պարտադիր կուտակային 2-րդ աստիճանին անցնելու պահին ունեցել են որոշակի աշխատանքային ստաժ, կենսաթոշակի անցնելիս կստանան նաև այդ աշխատանքային ստաժի տարիների համար հավելումը (աշխատանքային կենսաթոշակ):

49. Պարտադիր կուտակային կենսաթոշակների տնօրինման կանոնները կսահմանվեն համապատասխան օրենսդրությամբ: Կենսաթոշակային հաշիվներում կուտակված միջոցներն անձն իրավունք ունի տնօրինելու`

1) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում:

(49-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

50. Տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում անձն իրավունք ունի իր կուտակային կենսաթոշակային միջոցները տնօրինել հետևյալ ձևերով`

1) ծրագրային վճարների ձևով. այն է՝ որոշակի ծրագրային սխեմայով ամսական կենսաթոշակների ստացում: Այս դեպքում ամսական կենսաթոշակը հաշվարկվում է ընդհանուր կուտակված գումարը բաժանելով կենսաթոշակային տարիքում կյանքի սպասվող միջին տևողության վրա (գումարը բաժանելով ամիսների թվի վրա).

2) անուիտետների ձևով. երբ կուտակված միջոցներն ամբողջությամբ փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որն էլ պարտավորվում է անձին ցմահ վճարել որոշակի ամսական կենսաթոշակ.

3) միանվագ ստանալու ձևով. երբ օրենսդրությամբ սահմանված հատուկ դեպքերում անձն իրավունք է ստանում միանվագ ստանալ իր կուտակած միջոցները:

51. Կուտակային կենսաթոշակի տնօրինումը մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձն ունի այնպիսի հիվանդություն (հիվանդությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից), որի բուժման համար անհրաժեշտ առողջապահական ծախսերի չկատարման դեպքում հիվանդությունը կունենա մահացու ելք, կամ անկախ ծախսերից` այն ունի մահացու ելք:

52. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխած անձի կուտակած միջոցները կարող են տնօրինվել հետևյալ կերպ`

1) փոխանցվում են անձի նոր քաղաքացիության (ոչ քաղաքացիների համար՝ նոր բնակության) երկրում բացված անհատական կենսաթոշակային հաշվին, եթե տվյալ երկրում գործում է պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ, և առկա են կենսաթոշակային ակտիվների փոխանցման անհրաժեշտ իրավական հիմքեր.

2) մնում են Հայաստանի Հանրապետությունում, եթե տվյալ երկրում չի գործում պարտադիր կամ կամավոր կուտակային համակարգ և (կամ) առկա չեն կենսաթոշակային ակտիվների փոխանցման անհրաժեշտ իրավական հիմքերը: Այս դեպքում անձն իր կուտակային միջոցներն ստանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

53. Կուտակային (պարտադիր) կենսաթոշակի օգտագործումը սահմանափակվում է հետևյալ կերպ`

1) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերածված ամսական գումարը փոքր է հիմնական (բազային) կենսաթոշակի 25 տոկոսից, ապա անձն իրավունք ունի կուտակված միջոցներն ստանալ ծրագրային վճարումների ձևով կամ միանվագ.

2) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերածված ամսական գումարը մեծ է հիմնական (բազային) կենսաթոշակի 25 տոկոսից, բայց փոքր այդ կենսաթոշակի հնգապատիկից, ապա անձը պարտավոր է իր միջոցները տնօրինել անուիտետի գնման ձևով.

3) եթե կենսաթոշակի անցնելիս անձի կուտակած միջոցների անուիտետի վերածված ամսական գումարը գերազանցում է հիմնական (բազային) կենսաթոշակի հնգապատիկը, ապա անձը վճարում է միջոցների մի մասը՝ հիմնական (բազային) կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետ գնելու նպատակով, իսկ մնացած մասն իրավունք ունի տնօրինել ծրագրային վճարների ձևով կամ ստանալ միանվագ:

(53-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

54. Անուիտետների և ծրագրային վճարների հաշվարկման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիան (այսուհետ՝ ՀԿԴ) և ապահովագրական ընկերությունները պետք է օգտագործեն երկու սեռի մահացության ունիվերսալ աղյուսակներ: Դրանք պետք է տրամադրի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը (այսուհետ` ԱՎԾ):

55. Ծրագրային վճարը կուտակված միջոցների բաշխումն է` ըստ կյանքի սպասվող տևողության ամիսների: Ծրագրային վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

56. Անուիտետներով է վճարվելու կուտակային կենսաթոշակների հիմնական մասը և պարտադիր պահանջ է դրվում դրանց ժառանգելիության ապահովումը: Ըստ այդ պահանջի` կլինեն հետևյալ տեսակի անուիտետներ`

1) անուիտետ` երաշխիքային ժամանակահատվածով (Single Life with Gսarantee), որն իրենից ներկայացնում է միայն մեկ անձի համար անուիտետի գնում, որի դեպքում անձի մահվանից հետո վճարումները դադարում են. եթե անձը մահանում է երաշխիքային ժամանակահատվածում, ապա նրա ժառանգներն ստանում են նրա չստացած միջոցների որոշակի մասը (25%, 50%, 75%)՝ համաձայն պայմանագրի.

2) ամուսինների անուիտետ` երաշխիքային ժամանակահատվածով (Sսrvivor with Gսarantee), որն իրենից ներկայացնում է ամուսինների կողմից անուիտետի գնում, որի արդյունքում անձի մահվանից հետո նրա ամուսինն ստանում է անձին տրվող ամսական վճարների որոշակի մասը (25%, 50%, 75%)՝ մինչև ամուսնու մահը: Եթե ամուսիններից երկուսն էլ մահանում են երաշխիքային ժամանակահատվածում, նրանց ժառանգներն ստանում են չվճարված գումարի որոշակի մասը:

57. Պարտադիր կուտակային վճարները հավաքագրվելիս` հարկվում են, այսինքն` եկամտային հարկի հարկման բազայից չեն նվազեցվում: Պարտադիր կուտակային միջոցներից ստացված եկամուտները չեն հարկվում: Պարտադիր կուտակային կենսաթոշակները չեն հարկվում:

(57-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

58. Պարտադիր կուտակված միջոցները ժառանգելի են: Ժառանգության պայմաններն ու ժառանգելի միջոցների բաժնեմասերը տարբեր են` ըստ դեպքերի`

1) այն դեպքում, երբ անձը մահանում է մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը, նրա ամուսինը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մյուս ժառանգներն ամբողջությամբ ստանում են անձի կուտակած միջոցները` ըստ գործող օրենսդրության.

2) եթե անձը մահանում է կենսաթոշակային տարիքում, և նա կենսաթոշակը ստանում էր ծրագրային վճարումների տեսքով, ապա մահացողի անհատական հաշվում մնացած միջոցներն ամբողջությամբ ստանում են ժառանգները` գործող օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:

59. Կուտակված միջոցների ժառանգելի չափաբաժինները փոխանցվում են ժառանգների կենսաթոշակային հաշիվներին, եթե ժառանգներն ունեն կենսաթոշակային հաշիվ: Ժառանգված գումարների որոշակի մասը կարող է տնօրինվել կանխիկ, որը կսահմանվի օրենսդրությամբ: Իրավաբանական անձինք չեն կարող կենսաթոշակային ակտիվների ժառանգ հանդիսանալ:

60. Պարտադիր կուտակային միջոցները չեն կարող բռնագանձվել մինչև Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնօրինվելը:

 

Պարտադիր կուտակային ակտիվների կառավարումը

 

61. Ակտիվների կառավարման գործընթացն սկսվում է վճարումների և տեղեկատվության հավաքագրումից: Պարտադիր կուտակային վճարումներ կատարող աշխատողների մասին տեղեկատվությունը գործատուները մշակում են ամսական կտրվածքով և ուղարկում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ): Տեղեկատվությունը ՊԵԿ-ում մուտքագրվում է տվյալների բազա:

62. Գործատուն հաշվարկված եկամտային հարկը (միասնական հարկը) և պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարը փոխանցում է գանձապետարան: Գործատուն հաշվարկում է նաև պետական մասնակցության առավելագույն 25000 դրամին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ վճարը, եթե անձի աշխատավարձը մեծ է 500000 դրամից: Գործատուն պարտավոր է աշխատավարձի, վճարված հարկերի և կուտակային վճարումների մասին ամենամսյա և տարեկան տեղեկատվություն տրամադրել աշխատողներին:

(62-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

63. ՊԵԿ-ը համադրում է անհատական հաշվետվությունների տվյալները և փաստացի վճարված միասնական հարկն ու պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության վճարը (անհատական հաշվետվությունների և անձնավորված հաշվառման համակարգը կնկարագրվի տեխնիկական առաջադրանքում): Ստուգված հաշվետվության տվյալները ՊԵԿ-ն էլեկտրոնային տեսքով ուղարկում է ՀԿԴ: Վերջինս տեղեկատվական բազա է ներառում անձանց անհատական կուտակումներին վերաբերող տեղեկատվությունը` ներառյալ պետական մասնակցության բաժինը: Միաժամանակ, ՊԵԿ-ը, հիմք ընդունելով իր կողմից ստուգված հաշվետվության տվյալները, հայտ է ներկայացնում գանձապետարան՝ հաշվարկված միջոցները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում (այսուհետ՝ ԿԲ) գտնվող ՀԿԴ-ի հաշվին փոխանցելու համար: ՀԿԴ-ն իր մոտ պահվող կենսաթոշակային հաշիվների միջոցների այն մասը, որի վերաբերյալ տեղեկատվություն է ստացել ՊԵԿ-ից, 24 ժամվա ընթացքում փոխանցում է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին: Ստացված տեղեկատվության հիման վրա ՀԿԴ-ն թարմացնում է անձի կենսաթոշակային հաշվի տվյալները:

(63-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

64. Անձի կենսաթոշակային հաշիվը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը հաշվետիրոջ մասին`

1) անունը, ազգանունը, սեռը.

2) հասցեն կամ հասցեները.

3) անձնագրի սերիան, համարը.

4) ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը.

5) սոցիալական քարտի համարը (կամ նշում սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ).

6) բանկային հաշվի համարը.

7) անձի կատարած վճարումների պատմությունը (աշխատավարձի 10 կամ 5 տոկոսը).

8) տեղեկատվություն անձի կատարած ընտրության վերաբերյալ.

ա) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների անվանումները,

բ) ֆոնդերի տեսակները,

գ) փայերի քանակները, գումարը.

9) տեղեկատվություն կուտակված միջոցների օգտագործման մասին.

ա) ծրագրային վճարներ, ամսական կենսաթոշակներ,

բ) անուիտետ, ապահովագրական ընկերության անվանումը, ամսական կենսաթոշակը:

(64-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

65. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանին կամավոր և պարտադիր միացող աշխատողները լրացնում են դիմումի ձև և ստորագրում: Դիմումը ՀԿԴ է ներկայացվում թղթային տարբերակով, փակ ծրարով, ուղղակի բանկային և (կամ) փոստային բաժանմունքների միջոցով և (կամ) էլեկտրոնային մուտքի միջոցով: ՀԿԴ-ում դիմումի հիման վրա բացվում է աշխատողի կենսաթոշակային հաշիվը, որի մասին շահառուներն ստանում են տեղեկանք: Կենսաթոշակային հաշիվը բացելուց հետո, կամավորության սկզբունքով, պարտադիր կուտակային համակարգի մասնակից աշխատողը դիմում է գործատուին՝ իր աշխատավարձից 5 տոկոս կուտակային վճար հաշվարկելու և վճարելու համար:

66. Առաջին անգամ աշխատանքի շուկա մուտք գործող անձինք պարտավոր են ինքնուրույն բացել կենսաթոշակային հաշիվ ՀԿԴ-ում, և այդ հաշվի վերաբերյալ տեղեկանքը ներկայացնել գործատուին:

67. Կենսաթոշակային հաշվետերերը ՀԿԴ-ում կամ բանկերում, կամ փոստային բաժանմունքներում կամ առցանց տեղեկանում են կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և նրանց կենսաթոշակային ֆոնդերի մասին և այդ տեղեկատվության հիման վրա կատարում իրենց ընտրությունը (գաղտնի, առանց բանկի կամ փոստի աշխատակցի մասնակցության): Ընտրությունը հավաստող փաստաթուղթ-տեղեկանքը մասնակիցները պարտադիր կերպով ներկայացնում են գործատուին (ընտրությունը համարվում է կատարված նաև, եթե ընտրության թերթիկն ստորագրված է, սակայն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը և կենսաթոշակային ֆոնդի ընտրության դաշտը դատարկ է): Գործատուն, հիմք ընդունելով համապատասխան տվյալները, այդ փաստաթուղթը ներառում է անձի անհատական հաշվետվությունում:

(67-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

68. Պարտադիր կուտակային 2-րդ աստիճանի մասնակիցներն իրավունք ունեն ընտրել կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին և կենսաթոշակային ֆոնդը: Մասնակիցների կողմից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարվում է ՀԿԴ-ի ինտերնետային կայքի, բանկերի և փոստային բաժանմունքների միջոցով: Ընտրությունը կարող է փոփոխվել ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ: Կենսաթոշակային ֆոնդի տարեկան մեկ անգամից ավելի փոփոխությունը վճարովի է, եթե նախկին ֆոնդում ներդրված միջոցներն ուղղվում են նոր կենսաթոշակային ֆոնդ: Կենսաթոշակային ֆոնդի փոփոխությունն անվճար է, եթե նոր վճարումներն են ուղղվում մեկ այլ կենսաթոշակային ֆոնդ: կենսաթոշակային ֆոնդի փոփոխությունն անվճար է, եթե անձը նույն կենսաթոշակային ֆոնդի կառավարչի մի ֆոնդը փոխում է մյուսով: Մասնակիցները չեն կարող իրենց ամսական վճարները տեղաբաշխել միաժամանակ մի քանի կենսաթոշակային ֆոնդերում:

(68-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

69. Մասնակիցները կարող են ընտրություն չկատարել: Ընտրություն չկատարելը համարվում է միայն այն դեպքը, երբ մասնակիցը, կենսաթոշակային հաշվի բացման դիմումը լրացնելիս չի լրացնում համապատասխան դաշտերը (այսինքն՝ կենսաթոշակային հաշիվը բացված է, սակայն ընտրության մասին նշումը բացակայում է): Նման դեպքերում ակտիվների կառավարչի ընտրությունը կատարում է ՀԿԴ-ն՝ այդ նպատակների համար տեղադրված ծրագրային մոդուլի միջոցով: Այս դեպքում վճարումները կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև բաշխվելու են այն համամասնությամբ, ինչ չափաբաժին որ ունի յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ շուկայում: Մասնակիցները կարող են նաև կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարել: Այս դեպքում` պատահականորեն ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են նման մասնակցի վճարումներն ուղղել պահպանողական կենսաթոշակային ֆոնդ:

(69-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

70. Պարտադիր կուտակային աստիճանի մասնակիցների` եկամտային հարկի (միասնական հարկի) վճարման մասին անհատական հաշվետվությունները գործատուն յուրաքանչյուր ամիս ուղարկում է ՊԵԿ: Անհատական հաշվետվություններ ներառված տեղեկատվության ճշտության համար պատասխանատվություն են կրում`

1) աշխատողը՝ իր տրամադրած տեղեկատվության մասով.

2) գործատուն՝ հաշվարկված և վճարված աշխատավարձի և եկամտային հարկի մասով, ինչպես նաև իր տրամադրած այլ տեղեկատվության մասով.

3) ՊԵԿ-ը՝ իր կատարած համադրումների մասով:

(70-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

71. Աշխատողի անհատական հաշվի տեղեկատվությունն իրականությանը չհամապատասխանելու դեպքում աշխատողը ճշտում է կատարում առաջին հերթին գործատուի, այնուհետև՝ ՊԵԿ-ի հետ:

72. ՀԿԴ-ն յուրաքանչյուր վճարողի համար թողարկում է փայեր: Փայերն իրենցից ներկայացնում են կոնկրետ կենսաթոշակային ֆոնդում փայամասնակցություն կամ բաժնեմաս: ՊԵԿ-ից ստացված ամսական վճարումների մասին տեղեկատվության հիման վրա ՀԿԴ-ն թողարկում է որոշակի քանակության փայեր: Այդ փայերը նույնականացնող համարները կոդավորվում են պատահական թվերի ալգորիթմով: Ալգորիթմի կիրառման համար հիմք են ծառայում մասնակիցների կենսաթոշակային հաշվի կամ սոցիալական քարտի համարները:

(72-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

73. ՀԿԴ-ում պահվում են մասնակցի փայերին կցված կոդավորված համարները, որոնք կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին հնարավորություն չեն տալիս կոնկրետ անձի փայերը նույնականացնելու նրա կենսաթոշակային հաշվի համարի հետ:

(73-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

74. ՀԿԴ-ում կենսաթոշակային ֆոնդերն ունեն իրենց փայերը: Ամեն օր այդ փայերը գնահատվում են ընթացիկ շուկայական արժեքի հիման վրա (ակտիվների կառավարման վճարները հանվում են փայերի արժեքից): Կախված այդ գնահատումից` կենսաթոշակային ֆոնդի մեկ փայի արժեքը կարող է մեծանալ կամ փոքրանալ: Յուրաքանչյուր նոր վճարում վերածվում է փայի: Փայերի քանակը վերահաշվարկվում է փայերի նախորդ օրվա ընթացիկ արժեքի հիման վրա:

(74-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

75. ՀԿԴ-ն յուրաքանչյուր օրվա վերջում գնահատում է կենսաթոշակային ֆոնդեր ներառված ակտիվները: Նշված գնահատման միջոցով վերագնահատվում են նաև յուրաքանչյուր ֆոնդի փայերը: Ակտիվների գնահատումը կատարվում է ակտիվների շուկայական արժեքի հիման վրա, ակտիվների գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

(75-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

76. Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան բանկերի հաշիվներում կուտակային «2» աստիճանի մասնակիցների կուտակված միջոցների մասին տեղեկատվությունն օրական պարբերականությամբ տրամադրվում է ՀԿԴ-ին (օտարերկրյա բանկերում պահվող միջոցների մասով): ՀԿԴ-ն օտարերկրյա գլոբալ պահառուից ամենօրյա տեղեկատվություն է ստանում արտասահմանյան արժեթղթերի վերաբերյալ, որի հիման վրա իրականացնում է կենսաթոշակային ակտիվների պահառությունը:

(76-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

77. ՀԿԴ-ն նաև հաշվառում է վճարման փուլը, այսինքն` թե անձը կենսաթոշակի անցնելիս ինչ տարբերակ է ընտրել, որ ընկերության միջոցով, և ինչքան է կազմում նրա կենսաթոշակը:

78. Ակտիվների կառավարման գործընթացի վարչական ծախսերը ֆինանսավորվում են միջնորդավճարների հաշվին: Միջնորդավճարները գանձվում են կուտակային «2» աստիճանի մասնակիցների վճարումներից, դրանք բաղկացած են հետևյալ տեսակներից`

1) ֆոնդերի մասնակցության վճարներ.

2) ակտիվների կառավարման վճարներ.

3) փայերի մարման վճարներ.

4) երաշխավորման հիմնադրամ փոխանցվող վճարներ:

(78-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

79. Պետությունը սահմանում է միջնորդավճարների առավելագույն չափերը: Ակտիվների կառավարման վճարները կարող են պայմանավորվել կառավարվող ակտիվների մեծությամբ և (կամ) կենսաթոշակային հաշվին կատարված վճարումներով: Ակտիվների եկամտաբերության և ակտիվների արդյունավետ կառավարման համար լրացուցիչ վճարներ չեն գանձվում:

80. Փայերի մարման վճարի առավելագույն չափը պետք է կազմի փայերի զուտ արժեքի 1 տոկոսը: Այս վճարը գանձվում է կենսաթոշակային ֆոնդերի փոփոխության ժամանակ, եթե այն կատարվում է տարեկան մեկից ավելի անգամ:

(80-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

81.Կենսաթոշակային ֆոնդերի օրական գնահատման արդյունքների հիման վրա ՀԿԴ-ն յուրաքանչյուր անձի կենսաթոշակային հաշվում գրանցում է նրա կենսաթոշակային ակտիվների ընթացիկ արժեքները, նրա կատարած վճարումները, կենսաթոշակային ֆոնդերի մասին տեղեկատվությունը: Օրական կտրվածքով վարվող այս տեղեկատվությունը շահառուներին անվճար տրամադրվում է ցանկացած ժամանակ` էլեկտրոնային մուտքի միջոցով կամ տարեկան մեկ անգամ` թղթային տարբերակով:

(81-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

82. ՀԿԴ-ն պարտավոր է շահառուներին տրամադրել տարեկան կտրվածքով հետևյալ տեղեկատվությունը`

1) տարվա ընթացքում կատարված վճարումներն ըստ ամիսների.

2) տարվա ընթացքում կենսաթոշակային հաշվի ընթացիկ արժեքը, այսինքն՝ նրա ակտիվների զուտ արժեքն ըստ ամիսների.

3) սահմանված կարգով հաշվարկված ակտիվների եկամտաբերությունը` տոկոսով.

4) տարվա ընթացքում ըստ ամիսների թողարկված փայերի քանակը.

5) շահառուի վճարումներից գանձված միջնորդավճարներն ըստ տեսակների` դրանց գումարներն ու տոկոսադրույքները.

6) շահառուի` կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը.

7) եթե շահառուն ընտրություն չի կատարել, ապա ՀԴԿ-ի` ակտիվների կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը:

(82-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

83. Շահառուները կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ ընթացիկ տեղեկատվություն կստանան ՀԿԴ-ի ինտերնետային կայքի միջոցով, բանկերի մասնաճյուղերում և փոստի բաժանմունքներում` թղթային տարբերակով և (կամ) էլեկտրոնային մուտքի կետերի միջոցով:

(83-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

 

Կենսաթոշակային ակտիվների ներդրումների կարգավորումը

 

84. Կենսաթոշակային ֆոնդերը կազմում են կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները՝ կենսաթոշակային ֆոնդերի նկատմամբ սահմանված սահմանափակումներին համապատասխան: Կենսաթոշակային ֆոնդերը գրանցում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը:

(84-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

85. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կարող են գրանցել երեք տեսակի կենսաթոշակային ֆոնդեր`

1) հավասարակշռված ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 50 տոկոսը.

2) պահպանողական (կոնսերվատիվ) ֆոնդ, որի կանոնների համաձայն բաժնային արժեթղթերի և դրանց հեջավորման նպատակով ձեռք բերված ածանցյալների կշիռը ֆոնդի ակտիվներում չի կարող գերազանցել 25 տոկոսը.

3) կայուն եկամտային ֆոնդ, որի կանոնների համաձայն ակտիվները չեն կարող ներդրվել բաժնային արժեթղթերում և դրանց վրա հիմնված ածանցյալներում:

(85-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

86. Կուտակային բաղադրիչի ներդրման առաջին 3-5 տարիներին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները կկազմեն միայն մեկ կենսաթոշակային ֆոնդ, որը պետք է լինի պահպանողական: Հետագայում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են առաջարկել առնվազն երկու տեսակի կենսաթոշակային ֆոնդ, որոնցից մեկը` պահպանողական: Կենսաթոշակային ֆոնդերի կառուցվածքը ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել դեպի ավելի հավասարակշռված կառուցվածքի` բաժնետոմսերի տեսակարար կշռի բարձրացմամբ և այլընտրանքային ներդրումների ներառմամբ:

(86-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

87. Կենսաթոշակային ֆոնդի նկատմամբ սահմանվում են որակական և քանակական սահմանափակումներ, որոնք նպատակ ունեն դիվերսիֆիկացնել կենսաթոշակային ֆոնդի ռիսկայնությունը: Քանակական սահմանափակումները հիմնականում վերաբերում են պարտատոմսերի և բաժնետոմսերի թույլատրելի հարաբերակցությանն ու ֆոնդի կառուցվածքին: Որակական սահմանափակումներն ուղղված են պարտատոմսեր և բաժնետոմսեր թողարկողի (այսուհետ՝ թողարկող) վճարունակության և թողարկողի հուսալիության չափանիշների սահմանմանը:

(87-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

88. Կենսաթոշակային ակտիվները պետք է ներդրվեն հետևյալ դասերի ակտիվների մեջ`

1) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) երկրների կողմից լիցենզավորվող և վերահսկվող ֆինանսական ինստիտուտների ավանդներում և բանկային հաշիվներում.

2) ՏՀԶԿ պետությունների թողարկած արժեթղթերում.

3) ՏՀԶԿ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների թողարկած արժեթղթերում.

4) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկան կարգավորող մարմնի կողմից գրանցված և նրանց կարգավորման տակ գտնվող ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերում.

5) ՏՀԶԿ անդամ պետությունների կապիտալի շուկայի կարգավորողի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ընկերությունների արժեթղթերում:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել:

(88-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

89. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`

1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետկանչի գործընթացում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության թողարկած արժեթղթերում.

3) Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ երկրների ֆոնդային բորսայում ցուցակված, կապիտալի շուկան կարգավորող մարմնում գրանցված հայկական կազմակերպությունների արժեթղթերում.

4) ներդրումային ընկերություններում, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

(89-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

90. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները երկրորդային շուկայում արժեթղթերի առքը պետք է իրականացնեն միայն բորսայական առևտրի միջոցով:

(90-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

91. Կենսաթոշակային ֆոնդի կառուցվածքը սահմանափակվում է հետևյալ կերպ`

1) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի թողարկված արժեթղթերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը՝ բաժնետոմսերի, 10 տոկոսը՝ պարտատոմսերի համար: Այս սահմանափակումը չի տարածվում ներդրումային ընկերություններում կատարած ներդրումների վրա, եթե ներդրումային ընկերությունն այլ կերպ հետևում է նման սահմանափակումներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական պարտատոմսերի վրա.

2) կենսաթոշակային ֆոնդում մեկ թողարկողի և (կամ) փոխկապակցված թողարկողների արժեթղթերի առավելագույն չափաբաժինը պետք է կազմի 5 տոկոս: Այս սահմանափակումը չի տարածվում ներդրումային ընկերությունների վրա, որոնք արդեն իսկ պահպանում են այդ սահմանափակումը.

3) արտարժույթով ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի 30 տոկոս.

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և պետական պարտատոմսերում ներդրումները չպետք է գերազանցեն ֆոնդի 70 տոկոսը.

5) բանկային հաշիվներում և ավանդներում պահվող միջոցները չպետք է գերազանցեն ֆոնդի 20 տոկոսը:

(91-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

92. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է սահմանել այլ ժամանակավոր սահմանափակումներ, որոնք միտված կլինեն ֆինանսական շուկաների անբարենպաստ ազդեցությունները զսպելուն: Մասնավորապես` հնարավոր է ժամանակավոր նվազագույն սահմանաչափերի սահմանում:

(92-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

93. Արտարժույթով ներդրումների և պետական պարտատոմսերում ներդրումների սահմանափակումներն այն ժամանակահատվածում, երբ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն առաջարկելու են միայն մեկ կենսաթոշակային ֆոնդ, կարող են սահմանվել այլ կերպ՝ ելնելով ներդրումային հնարավորություններից:

(93-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

94. Կենսաթոշակային ակտիվների ներդրումների նկատմամբ կիրառվելու են նաև որոշակի արգելքներ: Արգելվելու են ներդրումները`

1) չցուցակված արժեթղթերում.

2) այն ակտիվներում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենքով օտարման ենթակա չեն, կամ առկա են սահմանափակումներ.

3) ածանցյալ ֆինանսական գործիքներում (բացառությամբ հեջավորման նպատակի).

4) անշարժ գույքում՝ ուղղակի ներդրումները.

5) ֆիզիկական ակտիվներում, եթե դրանք ցուցակված չեն կազմակերպված շուկաներում և (կամ) եթե դրանց գնահատումն անորոշ է (օրինակ, արվեստի գործերում, հուշադրամներում, թանկարժեք մեքենաներում և այլն).

6) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, պահառուների, դրանց կառավարման խորհրդի անդամների, ինչպես նաև նշված անձանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում և այդ անձանց գույքի մեջ.

7) այլ ակտիվներում, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսական վերահսկողության լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով կհամարվեն ռիսկային:

(94-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

95. Եթե ներդրումային ակտիվների սահմանափակումները խախտվում են`

1) շուկայական գների փոփոխության արդյունքում վերագնահատման, կամ

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության, կամ

3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անմիջական հսկողության և ազդեցության ոլորտից դուրս գտնվող գործոնների ազդեցությամբ, ապա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են շեղման ի հայտ գալու պահից հետո` 3 ամսվա ընթացքում, ճշգրտող միջոցառումներ իրականացնել ֆոնդի կառուցվածքը ներկայացվող սահմանափակումներին համապատասխանեցնելու համար:

(95-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

96. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող վաճառվել ակտիվների պահառուին, կենսաթոշակային ֆոնդի կառավարչին, կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կառավարման խորհրդի անդամներին և նրանց հետ փոխկապակցված անձանց:

(96-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

97. Կենսաթոշակային ակտիվները կառավարող մարմնի խորհուրդը պետք է հաստատի ներքին ընթացակարգեր, որոնք պետք է ներառեն`

1) միջոցառումներ, որոնց իրականացմամբ պետք է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները ապահովեն ակտիվների կառավարմանը ներկայացվող պահանջները.

2) ակտիվների տեսակներ, որտեղ կենսաթոշակային միջոցները պետք է ներդրվեն.

3) պատասխանատվության և լիազորությունների շրջանակներ` ներդրումային որոշումներ կայացնելու, ներդրումներ իրականացնելու և գործընթացը վերահսկելու համար:

(97-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

98. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին արգելվելու է իրենց ազդագրերում և գովազդում հայտարարել ու խոստանալ եկամտաբերության երաշխավորված մակարդակ:

(98-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

99. Պետությունը խիստ վերահսկողության և կարգավորման մեխանիզմների ներդրման ու կիրառման միջոցով ապահովելու է կենսաթոշակային ակտիվների անվտանգությունը: Ստեղծվելու է նաև երաշխիքային հիմնադրամ: Մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարները` ճշգրտված գնաճով, 80 տոկոսով երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ 20 տոկոսով` երաշխիքային հիմնադրամը:

(99-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

 

Կենսաթոշակային համակարգի 3-րդ աստիճան

 

100. 3-րդ աստիճանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լրացուցիչ կենսաթոշակ ապահովող աստիճանն է: Այս աստիճանից վճարվում է կամավոր կուտակային կենսաթոշակը, որի նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում անձանց կամավոր կատարած վճարումների և դրանց ներդրումներից ստացված եկամուտների հաշվին կենսաթոշակային տարիքում նրանց լրացուցիչ եկամտով ապահովելն է:

101. Կամավոր կուտակային կենսաթոշակը կենսաթոշակային ապահովագրության արդյունքն է, որը վճարվում է անձի և կենսաթոշակային ապահովագրության համար լիցենզավորված ֆինանսական ինստիտուտի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

102. Կամավոր կուտակային կենսաթոշակը վճարվում է որոշակի կանոնների համաձայն, որոնք սահմանվում են կենսաթոշակային ապահովագրության պայմանագրով:

103. Կամավոր կուտակային կենսաթոշակի շահառուներն են այն անձինք, ովքեր իրենց համար (կամ շահառուի համար այլ անձինք՝ ներառյալ նրա գործատուն) կամավոր կխնայեն իրենց եկամուտների մի մասը՝ կենսաթոշակային տարիքում լրացուցիչ ապահովագրական կենսաթոշակ ստանալու նպատակով:

 (103-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

104. Կամավոր կուտակային վճար կարող է կատարվել անձի կողմից հայտարարագրված ցանկացած եկամտից: Հայտարարագրված եկամուտներից կատարվող կամավոր կուտակային կենսաթոշակային վճարները նվազեցվում են եկամտային հարկի հարկման բազայից, սակայն ոչ ավելի, քան հայտարարագրված եկամտի 5 տոկոսի չափով:

(104-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

105. Գործատուի կողմից աշխատողի համար կատարված կենսաթոշակային վճարումները համարվում են ծախս և նվազեցվում համախառն եկամտի հարկման բազայից, սակայն մեկ աշխատողի հաշվով դրանք չեն կարող գերազանցել անհատական եկամտի (աշխատավարձի) 5 տոկոսը: Ընդ որում` այս ցուցանիշը չի կարող հաշվարկվել աշխատավարձի ֆոնդի նկատմամբ միջինացված, այն պետք է հաշվարկվի անհատական սկզբունքով: Միաժամանակ, կամավոր կենսաթոշակային ապահովագրությունը խթանելու նպատակով՝ մինչև պարտադիր կուտակային համակարգի ներդրումը (2014 թվականի հունվարի 1-ը) լրացուցիչ հարկային արտոնություններ կսահմանվեն այն գործատուների համար, ովքեր իրենց եկամուտների հաշվին կամավոր կուտակային վճարներ կկատարեն իրենց վարձու աշխատողների համար:

(105-րդ կետը լրաց. 11.11.10 N 1491-Ն)

106. Կամավոր կուտակված միջոցների տնօրինման տեսակները, ձևերը, ժամկետները և ընթացակարգերը սահմանվում են շահառուի հետ կնքված պայմանագրով: Պետությունը կամավոր կուտակային կենսաթոշակը տնօրինելու համար սահմանում է որոշակի պարտադիր պայմաններ, որոնք հիմնականում վերաբերում են կուտակային կենսաթոշակի տնօրինման ժամկետներին և ձևերին:

107. Կամավոր կենսաթոշակային «3» աստիճանի շահառուն կարող է տնօրինել կուտակված միջոցները՝

1) եթե լրացել է նրա՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը.

2) եթե նա փոխել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) մշտական բնակության վայրը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայության դեպքում).

3) եթե նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկում ներառված հիվանդությամբ:

108. Օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում անձն իրավունք ունի իր կամավոր կենսաթոշակային միջոցները տնօրինել`

1) ծրագրային վճարների ձևով.

2) անուիտետների ձևով.

3) միանվագ վճարի ձևով:

(108-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

109. Միջոցների միանվագ տնօրինումը մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը հնարավոր է հետևյալ դեպքերում`

1) երբ անձն ունի այնպիսի հիվանդություն (հիվանդությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից), որի բուժման համար անհրաժեշտ ծախսերը չկատարելու դեպքում հիվանդությունն ունի մահացու ելք, կամ անկախ ծախսերից այն ունի մահացու ելք.

2) երբ անձը փոխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը (հնարավոր է նաև փոխանցում նոր քաղաքացիության երկրում անձի կենսաթոշակային հաշվին) կամ մշտական բնակության վայրը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայության դեպքում):

110. Անձը տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու դեպքում կարող է միանվագ ստանալ կամավոր կուտակված միջոցները (ՍՎ մոդելի դեպքում), սակայն այդ դեպքում դրանք կհարկվեն եկամտային հարկի ավելի մեծ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափով:

(110-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

111. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրություն կարող է իրականացվել հետևյալ եղանակներով`

1) բանկերը կարող են առաջարկել միայն «Կուտակային կենսաթոշակային ավանդներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմա, որի համաձայն բանկը մասնակցի կենսաթոշակային ավանդի միջոցները կառավարում է իր ռիսկով, մասնակիցն ավանդի միջոցները տնօրինում է միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով սահմանված այլ դեպքերում: Ապահովագրական ընկերություններն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակներ» սխեմա, որի դեպքում ապահովագրական ընկերությունը մասնակցին խոստանում է հստակ չափով կենսաթոշակ.

2) կամավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն առաջարկում են «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմա, որի համաձայն նրանք ինքնուրույնաբար հավաքագրում են վճարումները, վարում կենսաթոշակային հաշիվները և կառավարում ակտիվները. այս դեպքում պարտադիր կուտակային բաղադրիչի կառավարման սխեման չի կիրառվում: Պահառությունը կատարում է տվյալ իրավաբանական անձի հետ չփոխկապակցված այլ անձ: Կամավոր կուտակային միջոցները կարող են կառավարվել նաև պարտադիր բաղադրիչի (2-րդ աստիճան) կառավարման սխեմային համապատասխան. այս դեպքում օգտագործվում են ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայությունները՝ կենտրոնացված հաշիվների վարում և այլն:

(111-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

112. Եթե կամավոր կուտակային ապահովագրությունն իրականացվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային ապահովագրության (2-րդ աստիճանի) սխեմայով, ապա տեղեկատվական և ֆինանսական հոսքերը կառավարվում ու կարգավորվում են վերջինիս համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան: Կամավոր կուտակային ապահովագրությունից օգտվելիս՝ անձը համապատասխան հարկային մարմին պետք է ներկայացնի կենսաթոշակային վճարումները հաստատող փաստաթղթեր, որոնք հիմք կծառայեն համապատասխան հարկային նվազեցումների համար:

(112-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

113. (113-րդ կետն ուժը կորցրել է 11.11.10 N 1491-Ն)

114. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության ապահովադիր (ապահովագրական սխեմայի հովանավոր) կարող է հանդիսանալ`

1) ֆիզիկական անձը, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում իր համար.

2) ֆիզիկական անձը, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում երրորդ անձի համար.

3) գործատուն, ով իր եկամուտներից վճարումներ է կատարում իր աշխատողների համար:

115. Անձինք (եթե վճարում են անձամբ) և գործատուները (եթե վճարում են աշխատողի համար) կենսաթոշակային վճարների փոխանցումները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են ՊԵԿ` որպես հարկային բազայի նվազեցման հիմք:

116. Կամավոր կուտակային 3-րդ աստիճանի կենսաթոշակային ֆոնդերը պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:

(116-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

117. (117-րդ կետն ուժը կորցրել է 11.11.10 N 1491-Ն)

118. Կենսաթոշակային ֆոնդերի կառուցվածքը սահմանափակվում է`

1) մեկ թողարկողի և նրա հետ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը պետք է կազմի նրանց թողարկած արժեթղթերի ընդհանուր ծավալի 10 տոկոսը բաժնետոմսերի, 60 տոկոսը՝ պարտատոմսերի համար.

2) մեկ թողարկողի արժեթղթերում նույն ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 10 տոկոսը, իսկ փոխկապակցված թողարկողների արժեթղթերում նույն ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ներդրումների առավելագույն չափը չի կարող գերազանցել տվյալ ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 15 տոկոսը:

(118-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն, խմբ. 28.07.11 N 1197-Ն)

119. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից հնարավոր է նաև այլ՝ ժամանակավոր սահմանափակումների կիրառում, եթե դա միտված է անբարենպաստ ազդեցությունները զսպելուն: Այս դեպքում հնարավոր է նաև նվազագույն սահմանաչափերի սահմանում:

(119-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

120. Արտասահմանում «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել`

1) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից արտոնագրված և վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների ավանդներում և բանկային հաշիվներում.

2) ՏՀԶԿ-ի պետությունների, ՏՀԶԿ-ի պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.

3) ՏՀԶԿ-ի պետությունների համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.

4) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և նրանց կարգավորման ներքո գտնվող կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերում.

5) ՏՀԶԿ-ի պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված և վերահսկվող ներդրումային ֆոնդերի փայերում (բաժնետոմսերում).

6) Ռուսաստանի Դաշնության այն արժեթղթերում, որոնք կբավարարեն կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշները.

7) ածանցյալ արժեթղթերում` միայն հեջավորման նպատակով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել այլ երկրների ցանկ, որտեղ կարող են ներդրվել կամավոր կուտակային ակտիվները:

 (120-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

121. Հայաստանի Հանրապետությունում կամավոր կուտակային կենսաթոշակային ակտիվները կարող են ներդրվել հետևյալ ակտիվներում`

1) բանկային հաշիվներում և ավանդներում, եթե տվյալ բանկը չի գտնվում լիցենզիայի հետկանչման գործընթացում.

2) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կամ Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում.

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված այն կազմակերպությունների արժեթղթերում, որոնք թույլատրված են առևտրի՝ Հայաստանի Հանրապետության կամ ՏՀԶԿ-ի պետությունների կարգավորվող շուկաներում.

4) այն ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերում, որոնք վերահսկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից.

5) ածանցյալ գործիքներում` միայն հեջավորման նպատակով:

 (121-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

122. Արգելվում է կամավոր կենսաթոշակային ապահովագրության ակտիվները ներդնել՝

1) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և պահառուի, ինչպես նաև դրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.

2) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի աուդիտորի, ինչպես նաև դրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.

3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ պահառուին խորհրդատվական ծառայություններ մատուցող անձանց, ինչպես նաև դրանց հիմնադիրների (մասնակիցների) կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերում.

4) ածանցյալ արժեթղթերում՝ բացառությամբ հեջավորման նպատակով ներդրումների.

5) այն ակտիվներում, որոնց օտարումն արգելված կամ սահմանափակված է.

6) անշարժ գույքում կամ այլ ֆիզիկական ակտիվներում (արվեստի գործեր, հուշադրամներ, սրբապատկերներ, հնարժեք ապրանքներ, թանկարժեք մեքենաներ և այլն):

(122-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

123. Եթե ներդրումային ակտիվների սահմանափակումները խախտվում են՝

1) շուկայական գների փոփոխության հետևանքով ակտիվների վերագնահատման.

2) արտարժույթի փոխարժեքի փոփոխության.

2.1) կազմակերպությունների միջև տնտեսական և կազմակերպական հարաբերությունների փոփոխության, որոնց բաժնետոմսերում ներդրվել են կենսաթոշակային ակտիվները.

3) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի անմիջական հսկողության և ազդեցության ոլորտից դուրս գտնվող գործոնների ազդեցությամբ, ապա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են շեղման ի հայտ գալու պահից հետո` 6 ամսվա ընթացքում, ճշգրտող միջոցառումներ իրականացնել ֆոնդի կառուցվածքը ներկայացվող սահմանափակումներին համապատասխանեցնելու համար:

(123-րդ կետը լրաց., փոփ. 11.11.10 N 1491-Ն)

124. Կենսաթոշակային ակտիվները չեն կարող կարգավորվող շուկայից դուրս վաճառվել կամ այլ կերպ օտարվել տվյալ կենսաթոշակային ֆոնդի պահառուին, կառավարչին, տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի կառավարման խորհրդի անդամներին և նշված անձանց հետ փոխկապակցված անձանց:

(124-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

125. «Սահմանված կենսաթոշակ» մոդելի համար ֆինանսական համակարգի վերահսկողության լիազոր մարմինը կսահմանի ներդրումների առանձին սահմանափակումներ:

 

Կենսաթոշակային համակարգի ինստիտուցիոնալ շրջանակը
 

Պետական կառավարման ինստիտուտների գործառույթները

 

126. Պետական բաշխողական բաղադրիչից վճարվող սոցիալական, հիմնական և աշխատանքային կենսաթոշակների կառավարումը կիրականացնի սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմինը` պետական բյուջեի միջոցների հաշվին:

127. Մասնավոր կուտակային բաղադրիչից վճարվող պարտադիր կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների կառավարումը կկատարվի ֆինանսական ինստիտուտների միջոցով:

128. Սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմինը կմշակի պետական կենսաթոշակային (սոցիալական) ապահովության քաղաքականությունը, ինչպես նաև կապահովի կենսաթոշակային քաղաքականության իրականացումը, մոնիթորինգը և վերահսկողությունը:

129. Բարեփոխումների կենթարկվի սոցիալական ապահովության համակարգի կառավարումը: Մասնավորապես`

1) տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման համակարգերի կատարելագործման միջոցով սոցիալական ծառայություններ մատուցող մարմինները կինտեգրվեն, ինչը հնարավորություն կտա ապահովել մատչելի, որակյալ և արդյունավետ սոցիալական ծառայությունների փաթեթով տրամադրումը համալիր կենտրոնների կողմից.

2) միջոցներ կձեռնարկվեն կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման համակարգ ներդնելու ուղղությամբ` աստիճանաբար կրճատելով ՍԱՊԾ-ի վճարումների ծառայության կողմից սպասարկվող շահառուների շրջանակը: Կենսաթոշակների վճարումները կկատարվեն Հայաստանի Հանրապետության գանձապետարանի հետ համագործակցության դասական սխեմայով, որը ներկայումս կիրառվում է այլ նպաստների վճարումների համար: Այսինքն` ՍԱՊԾ-ի կողմից գանձապետարանին կպատվիրվեն ըստ կենսաթոշակառուների ցուցակների հաշվարկված գումարները, որոնք կփոխանցվեն «Հայփոստ» ՓԲԸ-ի կամ առևտրային բանկերին` կենսաթոշակների վճարումն ապահովելու համար.

3) կվերանայվեն կենսաթոշակների վճարման որոշ կանոններ, մասնավորապես, աշխատանքներ կկատարվեն կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

(129-րդ կետը փոփ., խմբ. 11.11.10 N 1491-Ն)

130. ՍԱՊԾ-ն կիրականացնի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, մասնավորապես `

1) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակների (սոցիալական, աշխատանքային և հիմնական, այդ թվում` կուտակային բաղադրիչի մասնակիցների համար) հաշվարկելը (վերահաշվարկելը), նշանակելը և վճարելը.

2) պետական կենսաթոշակ ստացող անձանց հաշվառելը և վարչական ռեգիստր վարելը.

3) կենսաթոշակի նշանակումը, հաշվարկումը, վճարումը և այլ հարցեր կանոնակարգող օրենսդրության պարզաբանումը:

131. Պետական կենսաթոշակների նշանակման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ՍԱՊԾ-ն էլեկտրոնային մուտքի իրավունք ունենալու միջոցով կստանա ՊԵԿ-ից` անհրաժեշտության դեպքում հայտ ներկայացնելով նաև առկա տվյալների հավաստիության ճշգրտման համար:

132. Քաղաքացիների (շահառուների) սպասարկման որակը բարելավելու նպատակով կառավարությունը միջոցներ կձեռնարկի տարածքային բաժինների շենքային և գույքային պայմանները բարելավելու համար:

133. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի տեսչությունը (այսուհետ` ԱՏ) կիրականացնի գործատուների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից կենսաթոշակների նշանակման և վճարման համար ներկայացված փաստաթղթերի հավաստիության ստուգումների կազմակերպումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին համապատասխան վերապահված գործերով վարչական վարույթի իրականացման գործառույթները: Հաշվի առնելով ԱՏ-ին նոր գործառույթներ վերապահելը` կկարևորվի վերջինիս կարողությունների հզորացումը:

134. ԱՏ-ն կհամագործակցի ՍԱՊԾ-ի հետ: Մասնավորապես` կենսաթոշակների նշանակման և վճարման համար գործատուների կամ շահառուների կողմից ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ կամ հավաստիության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ՍԱՊԾ-ն դիմում է գործատուին կամ փաստաթղթերը ներկայացնող շահառուին` տրամադրելու լրացուցիչ տեղեկատվություն, որից հետո, եթե կասկածները չեն փարատվում, և առկա է հավաստիության պակաս, ապա ունեցած տեղեկատվությունը փոխանցում է ԱՏ-ին՝ համապատասխան գործատուի մոտ ստուգումներ անցկացնելու և հանգամանքներն ու իրավիճակը պարզելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Այս համագործակցությունը հնարավորություն կտա խուսափել ավելորդ, կրկնվող գործառույթներով առանձին կառուցվածքային միավորներ ստեղծելուց և կնվազեցնի գործատուի մոտ ստուգումներ իրականացնող մարմինների թիվը:

135. ՊԵԿ-ը կազմակերպելու է միասնական հարկի և պարտադիր (կամավոր) կուտակային վճարների ու դրանց առնչվող տեղեկատվության հավաքագրման աշխատանքները: Հաշվի առնելով կուտակային բաղադրիչի ներդրման հետ կապված ՊԵԿ-ին նոր գործառույթներ վերապահումը` վերջինիս կարողությունների հզորացումը մոտակա 2-3 տարիների ընթացքում կդառնա երկրի միջազգային համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը:

136. Միասնական հարկի ներդրման պայմաններում ՊԵԿ-ը կիրականացնի միասնական հարկ վճարող և պարտադիր կենսաթոշակային վճարումներ կատարող անձանց անհատական հաշվառումը: ՊԵԿ-ը կիրականացնի նաև վճարողների կենսաթոշակային հաշիվների համադրումները` համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ:

(136-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

137. Եկամտային հարկ (միասնական) վճարողների անձնավորված հաշվառումը ենթադրում է ՊԵԿ-ի կողմից հետևյալ գործառույթների իրականացում`

1) աշխատողների եկամուտների, վճարված հարկերի և կուտակային վճարների վերաբերյալ ամսական անհատական հաշվետվություններ ստանալը.

2) անհատական հաշվետվությունների տեղեկատվական բազա ստեղծելը, վարելը, համադրելը, անհրաժեշտության դեպքում՝ ստուգումներ կատարելը.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիային, ՍԱՊԾ-ին և օրենքով սահմանված այլ կառույցներին պարտադիր կուտակային վճարումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը (էլեկտրոնային մուտքի տրամադրման միջոցով).

4) եկամտային հարկի (միասնական) և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների հավաքագրման գործընթացը վերահսկելը.

5) վճարվող եկամտային հարկի և կուտակային կենսաթոշակային հաշիվներին ուղղվող գումարների գծով հաշվառում և նույնականացում կատարելը` համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ.

6) եկամտային հարկի և պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները հաշվարկելը և վճարելը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելը:

(137-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

138. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունները (այսուհետ` ՖՆ, ԷՆ) կապահովեն ֆինանսատնտեսական և հարկային ոլորտներում քաղաքականության մշակումը և հաստատված կենսաթոշակային քաղաքականությանը համապատասխան պետական կենսաթոշակների ֆինանսավորումը:

139. Հայաստանի Հանրապետության գանձապետարանը կիրականացնի ՍԱՊԾ-ի կողմից նախապատրաստված հայտի հիման վրա պետական կենսաթոշակների ֆինանսավորումը վճարման ծառայություններ մատուցող կազմակերպություններին` կենսաթոշակառուների բանկային հաշիվներին կենսաթոշակային գումարը հաշվեգրելու համար: Հայաստանի Հանրապետության գանձապետարանը ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության ԿԲ-ում գտնվող ՀԿԴ-ի հաշվին կփոխանցի նաև պարտադիր կուտակային վճարները` ներառյալ պետական մասնակցության չափաբաժինները:

140. ՀԿԴ-ն կուտակային բաղադրիչի կենտրոնացված կառավարման մարմինն է: ՀԿԴ-ն կիրականացնի հետևյալ գործառույթները`

1) քաղաքացիների կուտակային կենսաթոշակային հաշիվները վարելը, այդ թվում` տեղեկատվության և ֆինանսական միջոցները վճարողների կենսաթոշակային հաշիվներ մուտքագրելը.

2) ըստ ներդրումային ֆոնդի ընտրության` կենսաթոշակային վճարները փայերի վերածելը, կենսաթոշակային միավորներ թողարկելը.

3) կենսաթոշակային հաշիվների ակտիվները կառավարմանը փոխանցելը.

4) շահառուների և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջև միջնորդի դեր կատարելը.

5) հաշիվները կոդավորելը, ընտրություն չկատարած անձանց համար կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների պատահական ընտրություն կատարելը.

6) կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից տեղեկատվություն ստանալը, շահառուներին և համապատասխան պետական կառավարման մարմիններին (և հակառակը) փոխանցելը.

7) կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն կատարելը:

(140-րդ կետը փոփ., խմբ. 11.11.10 N 1491-Ն)

141. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը կիրականացնի կենսաթոշակային համակարգի ֆինանսական ինստիտուտների՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների, կենսաթոշակային ֆոնդերի, կենսաթոշակային ֆոնդերի պահառուների, ՀԿԴ-ի և այլն գործունեության կարգավորումը, լիցենզավորումը, մոնիթորինգն ու վերահսկողությունը: Փաստորեն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պատասխանատու կլինի կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ինստիտուտների ներդրման համար: Նշված ինստիտուտների կարգավորման և վերահսկողության գործառույթները ներառում են՝

1) լիցենզավորման պահանջները սահմանելը, լիցենզիաներ տրամադրելը, կասեցնելը և դադարեցնելը.

2) շուկայական, գործառնական, իրացվելիության և այլ ռիսկերի համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանակներում պրուդենցիալ պահանջներ սահմանելը.

3) տեղեկատվության բացահայտման պահանջներ սահմանելը.

4) ըստ սահմանված ձևերի հաշվետվություններ ընդունելը և վերլուծելը, հեռակա և տեղում ստուգումներ կատարելը.

5) սպառողների շահերը պաշտպանելը:

(141-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

142. Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր կառույց կիրականացնի շահառուների խորհրդատվություն իր իրավասությունների և գործառույթների շրջանակներում: Ոչ մի պետական կառույց չի կատարում կենսաթոշակային ֆոնդերի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրությանն առնչվող ուղղակի ֆինանսական խորհրդատվություն:

(142-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

143. Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ինստիտուտների զարգացման և կարողությունների հզորացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կմշակի և միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կիրականացնի հատուկ նպատակային ծրագրեր: Վերջիններս կներառեն մարդկային ռեսուրսների պատրաստման և մասնագիտական վերապատրաստման, պետական կառույցների տեխնիկական վերազինման և գիտելիքի ընդլայնման, տեղեկատվական արդի տեխնոլոգիաների, այդ թվում` կորպորատիվ ցանցերի ներդրման և այլ բաղկացուցիչներ:

144. Կենսաթոշակային համակարգի բարեփոխումները կիրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագիր-ժամանակացույցի համաձայն` ապահովելով քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

145. Միաժամանակ, բարեփոխումների էությունն ու ընթացքը քաղաքացիական հասարակությանը հասկանալի և ըմբռնելի դարձնելու նպատակով կմշակվի «Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների լուսաբանման և քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցառումների ծրագիրը»:

146. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունավետությունն էապես կախված է մասնակիցների ֆինանսական գիտելիքներից` հանրային-մասնավոր գործընկերության շրջանակում կմշակվեն և կիրականացվեն բնակչության տարբեր խավերի և տարիքային խմբերի ֆինանսական կրթության բազմաթեմատիկ ծրագրեր: Վերջինները կներառեն ֆինանսական շուկաների, ինստիտուտների, գործիքների և դրանց տեսակների, ակտիվների եկամտաբերության վերաբերյալ ուսուցման և գիտելիքների տարածման մեխանիզմները:

 

Ոչ պետական ինստիտուտների կարգավորումն ու վերահսկողությունը

 

147. ՀԿԴ-ի` կուտակային կենսաթոշակային ապահովագրությանն առնչվող գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրով:

(147-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

148. ՀԿԴ-ի գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: ՀԿԴ-ի ընդհանուր գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ընթացիկ վերահսկողության ընթացակարգին համապատասխան:

(148-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

149. Կենսաթոշակային կուտակային «2» և «3» աստիճաններին առնչվող գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

1) Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության վերահսկողություն.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրի կատարման վերահսկողություն.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարգերին համապատասխանության վերահսկողություն:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի սահմանած կարգերն ուղղված կլինեն ՀԿԴ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների և գործառնական ռիսկերի զսպմանը և կեղծիքի հնարավորության նվազեցմանը:

(149-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

150. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կսահմանվեն գրանցման, լիցենզավորման կարգերը, ինչպես նաև գործունեության իրավական հիմքերը: Մասնավորապես` կենսաթոշակային ֆոնդի կառավարչի գործունեության իրավական հիմքեր կհանդիսանան`

1) առևտրային կազմակերպությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը (ներդրումային ֆոնդերի մասին, կուտակային կենսաթոշակների մասին և այլն).

2) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և ՀԿԴ-ի միջև կնքված պայմանագրերը.

3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մշակած կարգերն ու կանոնները:

(150-րդ կետը փոփ., խմբ. 11.11.10 N 1491-Ն)

151. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների քանակը շուկայում կլինի սահմանափակ, առավելություն կտրվի այն կազմակերպություններին, որոնց հիմնադիրները կունենան համապատասխան միջազգային փորձ, կորպորատիվ կառավարման ավանդույթներ, միջազգային վարկանիշ` ակտիվների կառավարման ոլորտում, ինչպես նաև օժտված կլինեն համապատասխան ռեսուրսներով: Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների սկզբնական ընտրությունը և դրանց հետ բանակցությունները կիրականացնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և (կամ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պատասխանատու կլինի կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների լիցենզավորման և վերահսկողության համար:

(151-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

152. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կարգավորումն ու վերահսկողությունը կիրականացվի` ըստ հետևյալ ուղղությունների`

1) լիցենզավորում.

2) տեղեկատվության բացահայտում.

3) կառավարման պահանջների սահմանում.

4) նվազագույն կապիտալի չափի սահմանում.

5) ակտիվների կառավարման վճարների առավելագույն չափի սահմանում.

6) կենսաթոշակային ֆոնդերի կառուցվածքի սահմանափակումներ.

7) ՍԿ-ի սխեմաների համար նաև վճարունակության չափանիշեր:

(152-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

153. Հայաստանի Հանրապետության բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ինստիտուցիոնալ մոդելում կարևոր դեր է հատկացվելու պահառությանը և այդ գործառույթն իրականացնող ընկերությունների գործունեությունը կարգավորելուն ու վերահսկելուն: Կենսաթոշակային ակտիվների պահառությունը Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի ՀԿԴ-ն, իսկ կամավոր կուտակային ապահովագրության դեպքում՝ նաև պահառու բանկերը:

154. Կամավոր կուտակային ապահովագրության դեպքում առանձին վերահսկողություն է իրականացվելու պահառուների նկատմամբ` կապված արժեթղթային հաշիվների վարման, կենսաթոշակային ֆոնդերի սահմանափակումներին հետևելուն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և գործառնական ռիսկերի կառավարման հետ:

(154-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

155. Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները կատարելու են կամավոր կուտակային վճարումներ հավաքագրելու, կենսաթոշակային հաշիվներ վարելու, կենսաթոշակային ակտիվներ կառավարելու գործառույթներ: Մասնավոր կենսաթոշակային հիմնադրամների գործունեության կարգավորումը և վերահսկողությունն իրականացվելու է ըստ նույն սկզբունքների, որոնք սահմանված են ՀԿԴ-ի և պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների գործունեության կարգավորման և վերահսկողության համար:

(155-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

156. Այն ֆինանսական ինստիտուտները, որոնք կամավոր կուտակային 3-րդ աստիճանի մասնակիցներին կառաջարկեն «սահմանված կենսաթոշակ» մոդելի ապահովագրություն, պարտավոր են պահպանել ակտիվների և պարտավորությունների համապատասխանեցման պահանջները, որոնք ծավալային և ժամկետային կտրվածքներով կսահմանի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Վերահսկողություն կիրականացվի ակտուարական հաշվարկների, սակագների սահմանման, դրանց վերանայման գործընթացի, ինչպես նաև ներդրումային քաղաքականության նկատմամբ:

(156-րդ կետը փոփ. 11.11.10 N 1491-Ն)

 

Պարտադիր սոցիալական ապահովության վճարը և եկամտահարկը միավորելը

 

157. Պարտադիր սոցիալական ապահովության վճարի և եկամտահարկի փոխարեն, սկսած 2013 թվականի հունվարի 1-ից, կսահմանվի եկամտային հարկ, որի շրջանակներում հարկման նոր բազա կսահմանի գործատուի սոցիալական ապահովության վճարի և անվանական աշխատավարձի հանրագումարը:

(157-րդ կետը փոփ., խմբ. 11.11.10 N 1491-Ն)

158. Կսահմանվի եկամտային հարկի դրույքաչափի պրոգրեսիվ սանդղակ՝ նպատակ ունենալով թույլ չտալու`

1) վարձու աշխատողների տնօրինվող եկամտի չափի նվազեցում.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում.

3) գործատուների` աշխատուժի վրա կատարվող ծախսի էական ավելացում:

(158-րդ կետը խմբ. 11.11.10 N 1491-Ն)

159. (կետն ուժը կորցրել է 11.11.10 N 1491-Ն)

 

(հավելվածը փոփ. 03.12.09 N 1401-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.11.10 N 1491-Ն, խմբ. 28.07.11 N 1197-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Պատասխանատու կատարողը (համակատարողները)

Կատարման ժամկետը

Աշխատանքի արդյունքը
(ձևը և բովանդակությունը)

1.

ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

1.1.

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման և անհատականացված հաշվետվություններ ներկայացնելու, այլ տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվության փոխանակության բիզնես-գործընթացների մանրամասն նկարագրություն և համակարգի տեխնիկական հանձնարարականի կազմում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
դոնոր կազմակերպություններ

25.12.2008 թ.

Մանրամասն կնկարագրվեն տեղեկատվության և ֆինանսական միջոցների շարժը (ճանապարհը), համադրումներ կատարելու, ներկայացված տեղեկատվությունը ճշտելու ընթացակարգերը և այլն:

1.2.

 

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերի կազմում և հաստատում

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կենտրոնական բանկ
  (համաձայնությամբ)
դոնոր կազմակերպություններ

 

01.04.2009 թ.

 

Անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրեր, որտեղ մանրամասն կնկարագրվեն՝
  1) անձնավորված հաշվառման և անհատականացված հաշվետվությունների համակարգի ներդրման և կիրարկման գործընթացը.
  2) գործատուի կողմից վարձու աշխատողների մասին տվյալներ ներկայացնելու ընթացակարգերը (այդ թվում` հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու փուլերը).
3) ներկայացված տվյալների հավաստիությունը ճշտելու նպատակով այլ տեղեկատվական բազաներից ստացվող տեղեկատվությունը և ճշտումներ կատարելու ընթացակարգերը.
  4) անհատական հաշվում ներառված տվյալների մասին վարձու աշխատողներին տեղեկատվություն տրամադրելու ընթացակարգերը.
  5) ՍԱՊԾ-ի կողմից վարվող տեղեկատվական բազայի տվյալները նոր
տեղեկատվական համակարգ ներմուծելու ընթացակարգերը.
  6) կիրառվող (օգտագործվելիք) կապուղիները և տվյալների փոխանակության ընթացակարգերը:
Կգնահատվեն անձնավորված հաշվառման և անհատականացված հաշվետվությունների համակարգի ներդրման և բնականոն գործունեության շրջանակներում պետական մարմինների տեխնիկական կարիքները (համակարգչային տեխնիկա, կազմտեխնիկա և այլն)` հաշվի առնելով գործատուներին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ծառայություններ մատուցելու հնարավորությունը:

1.3.

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի տեխնիկական առաջադրանքի կազմում, մրցույթի անցկացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
դոնոր կազմակերպություններ

01.01.2011 թ.

1) եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի` կառավարման խորհրդի հավանությանն արժանացած տեխնիկական առաջադրանք.
2) համապատասխան կնքված պայմանագիր` Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան անցկացված մրցույթում հաղթող կազմակերպության հետ

 

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման իրավական ապահովում

1.4.

«Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքների նախագծերի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն
առընթեր
պետական եկամուտների կոմիտե
դոնոր կազմակերպություններ

25.12.2008 թ.
(փաթեթով)

Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի անձնավորված հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետք է սահմանի՝
1) «անձնավորված հաշվառման համակարգ» հասկացությունը.
  2) անձնավորված հաշվառման իրականացման սկզբունքները.
  3) գործատուի կողմից վարձու աշխատողների մասին տվյալներ ներկայացնելու ընթացակարգերը (այդ թվում` հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու).
  4) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառվող տեղեկատվությունը.
  5) անհատական հաշվում ներառված տվյալների մասին վարձու աշխատողներին տեղեկատվություն տրամադրելու ընթացակարգերը.
  6) ներկայացված տվյալների հավաստիությունը ճշտելու և տեղեկատվական բազա մուտքագրելու ընթացակարգերը.
7) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառված տվյալներն օգտագործելու կարգը.
8) գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, գործատուների և վարձու աշխատողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության շրջանակը:

1.5.

«Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտե
դոնոր կազմակերպություններ

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում

օրենքով սահմանված կարգերի առկայություն

1.6.

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումն ապահովող գերատեսչական իրավական ակտերի նախագծերի մշակում և հաստատման ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր 
պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք`
ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ
սահմանված ժամկետներում

Գերատեսչական իրավական ակտի նախագիծ, որը կսահմանի`
1) անհատական հաշիվ բացելու կարգը.
2) անձնավորված հաշվետվությունների ձևը և լրացման կարգը.
3) տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը:

 

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման տեխնիկական ապահովում

1.7.

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը և կիրարկումը, տեղեկատվական համակարգի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթի մշակում, փորձարկում և ներդրում (այդ թվում՝ գործատուների կողմից անհատականացված հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող մոդուլի), անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերում

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր 
պետական եկամուտների կոմիտե
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
դոնոր կազմակերպություններ

01.07.2012 թ.

Համապատասխան ծրագրային փաթեթի ներդրում, որը հնարավորություն կտա`
1) ընդունելու և մշակելու ամսական պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացվող անհատական հաշվետվությունները.
2) ապահովելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև տեղեկատվության փոխանակությունը.
3) ապահովելու տեղեկատվական համակարգում ներառված տեղեկատվության հասանելիությունն այլ մարմինների համար` իրենց իրավասությունների սահմաններում.
4) համադրումներ իրականացնելու այլ տեղեկատվական համակարգերի հետ:

1.8.

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի վերաբերյալ մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և տպագրություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարություն
դոնոր կազմակերպություններ

01.10.2012 թ.

Կմշակվեն և կտպագրվեն անձնավորված հաշվառման համակարգի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, համակարգչային ծրագրի ուսումնական ձեռնարկներ և այլն:

1.9.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմերի, գործատուների համար ուսուցողական սեմինարների անցկացում

ՀՀ կառավարությանն
առընթեր  պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն դոնոր կազմակերպություններ

01.11.2012 թ.

Սեմինարի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության անձնակազմերին և գործատուներին կներկայացվի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև նրանք ձեռք կբերեն համապատասխան համակարգչային ծրագրերով աշխատելու գործնական գիտելիքներ` տեղում իրականացված ուսուցման միջոցով:

1.10.

Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունն ապահովող ենթակառուցվածքների ձևավորում

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ 
(համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն դոնոր կազմակերպություններ

 

01.10.2012 թ.

1) հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրություն, կարիքների գնահատում (այդ թվում` Ինտերնետի հասանելիությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, անհրաժեշտ սարքավորումների (տերմինալների) քանակները և տեղադրման վայրերը) և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
2) հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ձևավորում, տեխնիկական ապահովում.
3) առկա կապուղիների արդիականացում, ըստ անհրաժեշտության` նոր կապուղիների ներդրում.
4) հարկ վճարողներին էլեկտրոնային ստորագրության տրամադրում և այլն

2.

ՆՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

Նոր կենսաթոշակային համակարգի ներդրման և գործունեության իրավական ապահովում

2.1.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքների նախագծերի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
դոնոր կազմակերպություններ

25.12.2008 թ.
(փաթեթով)

Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի կուտակային համակարգի ներդրման և գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետք է սահմանի՝
1) համակարգի կառուցվածքը, սուբյեկտները.
2) համակարգի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը, դրա լիազորությունները.
3) համակարգի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու պայմաններն ու կարգը.
  4) ակտիվների կառավարիչներին ներկայացվող պահանջները, լիցենզավորման կարգը.
  5) կենսաթոշակային ակտիվների ներդրումներին ներկայացվող պահանջները (սահմանափակումները).
6) ակտիվների կառավարիչների ընտրության ընթացակարգերը, փոխելու պայմաններն ու կարգը, կենսաթոշակային ֆոնդերի ընտրությունը, դրանց փոփոխումը.
7) ծառայությունների գնային կարգավորումը.
8) կենսաթոշակային հիմնադրամներին (կամավոր) ներկայացվող պահանջները (սահմանափակումները).
9) կենսաթոշակային հաշիվների վարման և ակտիվների պահառության կարգը.
10) կուտակային միջոցները տնօրինելու պայմանները. կարգը, տարբերակներն ու ձևերը (իրավունք տվող տարիք, անուիտետ և ծրագրավորված վճարում, կուտակային միջոցների ժառանգում, ժամկետից շուտ ստացում և այլ).
11) կենսաթոշակների նշանակման և վճարման պայմաններ, ընթացակարգերը.
12) համակարգի սուբյեկտների (ակտիվների կառավարիչներ, կենսաթոշակային հիմնադրամներ, դեպոզիտարիա) իրավունքները, պարտականությունները, պատասխանատվության շրջանակը, կիրառվող սանկցիաները և այլն:

2.2.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքների նախագծերի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտե
դոնոր կազմակերպություններ

25.12.2008 թ.
(փաթեթով)

Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի կենսաթոշակների նշանակման և վճարման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետք է սահմանի՝
1) «բաշխողական համակարգի կենսաթոշակներ (սոցիալական և աշխատանքային)» հասկացությունը, այդ թվում` կուտակային բաղադրիչի շահառուներին վճարվող. 
2) կենսաթոշակների տեսակները.
  3) կենսաթոշակի հաշվարկման կարգը (չափը).
4) կենսաթոշակի իրավունք տվող պայմանները (տարիք, աշխատանքային ստաժ և այլն).
5) աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը.
6) կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու և վճարելու ընթացակարգերը.
7) կենսաթոշակի ֆինանսավորման աղբյուրները.
8) կենսաթոշակ նշանակող մարմինը.
9) կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ
փաստաթղթերը.
10) կողմերի իրավունքները, պարտականությունները և այլն:

2.3.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
դոնոր կազմակերպություններ

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի
N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում

օրենքով սահմանված կարգերի առկայություն

2.4.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ ֆինանսների նախարարություն
  ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե դոնոր կազմակերպություններ

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում

օրենքով սահմանված կարգերի առկայություն

2.5.

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ կառավարության միջև անհատական կենսաթոշակային հաշիվների վարման մասին պայմանագրի նախագծի մշակում և կնքում

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

01.07.2013 թ.

ՀՀ կառավարության և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված համապատասխան պայմանագիր, որը կսահմանի կենսաթոշակային հաշիվների բացումը և վարումը, մասնակիցների ռեեստր վարողի մյուս գործառույթները Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելը, այդ թվում`
1) Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների չափը.
2) մասնակիցներին տեղեկատվություն տրամադրելու պայմաններն ու կարգը.
3) մասնակցի անձնական տվյալներում փոփոխություն կատարելու պայմաններն ու կարգը.
4) կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ընտրելու, կենսաթոշակային ֆոնդի կառավարչին կամ կենսաթոշակային ֆոնդը փոխելու համար դիմելու դեպքում մասնակցից վճարներ գանձելու պայմաններն ու կարգը (գումարի չափը).
5) կողմերի իրավունքներն ու պարտականությունները, համապատասխան տույժերն ու տուգանքները հաշվարկելու կարգը և այլն:

2.6.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և այլ օրենքների կիրարկումն ապահովող` ՀՀ կենտրոնական բանկի իրավասություններից բխող գերատեսչական իրավական ակտերի մշակում

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

ՀՀ կենտրոնական բանկի աշխատանքային ծրագրով սահմանված ժամկետներում

կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարման գործընթացի, կենսաթոշակային ակտիվների պահառության, մասնակիցների ռեեստրի վարման, հաշվի օպերատորների գործունեության կանոնակարգման և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ կարգերի առկայություն

 

Նոր կենսաթոշակային համակարգի ներդրման և գործունեության տեխնիկական ապահովում

2.7.

Կենսաթոշակային հաշիվների վարումն ապահովող տեղեկատվական համակարգի ներդրման մասին պայմանագրի կնքում, համակարգի հիմնական բաղադրիչների ներդրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա (համաձայնությամբ)

տեղեկատվական համակարգի ներդրման մասին պայմանագրով սահմանված ժամկետներում

կենսաթոշակային հաշիվների վարում, կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառություն, ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկ, ծրագրային վճարների կատարում և այլն ապահովող համակարգչային ծրագրի առկայություն

2.8.

Միջազգային համբավ ունեցող ներդրումային ֆոնդի կառավարիչների հետ աշխատանքների իրականացում` հայաստանյան շուկայում նրանց ներգրավելու նպատակով

ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.07.2013 թ.

միջազգային համբավ ունեցող` լիցենզավորված ակտիվների կառավարիչների առկայություն

2.9.

Մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների երաշխավորման ֆոնդի ստեղծում և դրա գործունեության կանոնակարգում՝ ներառյալ կառավարման կարգն ու պայմանները

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)

01.07.2013 թ.

մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների երաշխավորումն ապահովող հիմնադրամի ստեղծում և դրա գործունեությունը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերի առկայություն

3.

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

3.1.

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող այլ օրենքների նախագծերի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ
(համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
դոնոր կազմակերպություններ

25. 12.2008 թ.
(փաթեթով)

Օրենքի նախագիծ, որը պետք է կարգավորի միասնական հարկը (այսուհետ` հարկ) հաշվարկելու, վճարելու, փոխանցելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև պետք է սահմանի՝
1) «միասնական հարկ» (այսուհետ` հարկ) հասկացությունը.
2) հարկ վճարողներին.
3) հարկի հաշվարկման օբյեկտը և դրույքաչափը.
4) հարկը հաշվարկելու և վճարելու ժամկետները, ընթացակարգերը.
5) գործատուի, վարձու աշխատողի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավունքները և պարտականությունները

3.2.

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումների նախագծերի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
դոնոր կազմակերպություններ

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում

օրենքով սահմանված կարգերի առկայություն

3.3.

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող գերատեսչական իրավական ակտերի նախագծերի մշակում և հաստատման ներկայացնելը

ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարություն

ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշմամբ սահմանված կարգով ընդունվելիք` ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում

օրենքի կիրարկումն ապահովող հրահանգներ, հաշվետվական ձևեր, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի ձևեր ու լրացման կարգ և այլն

3.4.

Հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերը կառավարելու ծրագրի մշակում

ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

01.07.2012 թ.

Համապատասխան ծրագիր, որը կսահմանի հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերը, դրանք չեզոքացնելու կառուցակարգերը։

3.5.

Հարկային մուտքերի հնարավոր նվազեցման ռիսկերը կառավարելու ծրագրի իրականացում

ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ըստ ծրագրի

ՀՀ պետական բյուջեի հարկային մուտքերի ապահովում, վարձու աշխատողների` տնօրինվող եկամտի նվազեցման բացառում

3.6.

Եկամտային հարկի վերաբերյալ մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և հրատարակում

ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

01.11.2012 թ.

եկամտային հարկի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվական գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ և այլն

3.7.

Գործատուների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատողների համար եկամտային հարկի վերաբերյալ ուսուցողական սեմինարների անցկացում

ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
ՀՀ աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

01.11.2012 թ.

Սեմինարի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնակազմին և գործատուներին կտրամադրվեն միասնական հարկի, կուտակային վճարումների հաշվարկման և վճարման կարգի կիրառման, հաշվետվական ձևերի և անձնական հաշվի քարտերի լրացման, համակարգչային ծրագրերի շահագործման պրակտիկ հմտություններ։

4.

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ

4.1.

(կետն ուժը կորցրել է 02.05.13 N 463-Ն)

4.2.

Բարեփոխումների գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների նյութատեխնիկական կարիքների գնահատում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ 
(համաձայնությամբ)
ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե
դոնոր կազմակերպություններ

30.11.2009 թ.

Յուրաքանչյուր գերատեսչություն առանձին պետք է ներկայացնի նյութատեխնիկական միջոցների նկատմամբ իր պահանջարկը՝ մանրամասն նշելով, թե կոնկրետ ինչի համար է այն անհրաժեշտ, ներառելով նաև որակական և քանակական հիմնավորումները:
Ներկայացված տեղեկատվության և միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա կկազմվի ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

4.3.

Պետական կառավարման մարմիններում անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունների իրականացում

համապատասխան մարմիններ

01.07.2013 թ.

բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բնականոն գործունեության ապահովում

5.

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ, ՀԱՆՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

5.1.

Հանրային իրազեկման, հանրային կրթության, կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ընդհանուր և մասնագիտական գիտելիքների շարունակական մատուցման աշխատանքային ծրագրի հաստատում և իրականացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր  պետական եկամուտների կոմիտե ՀՀ կենտրոնական բանկ
  (համաձայնությամբ) դոնոր կազմակերպություններ

շարունակական

1) կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրության, այդ թվում` պետական ծառայողների, տեղեկացվածության մակարդակի բարձրացում.
2) նոր կենսաթոշակային համակարգի շրջանակներում կուտակային բաղադրիչի մասնակիցներին կիրառական գիտելիքների տրամադրում (կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ու համապատասխան ֆոնդի ընտրություն և այլն).
3) հանրության շրջանում ֆինանսական բազային և կիրառական գիտելիքների տարածում.
4) ֆինանսական շուկայի մասին անաչառ տեղեկատվության տրամադրում հանրությանը.
5) կենսաթոշակային
համակարգի վերաբերյալ ընդհանուր և մասնագիտական գիտելիքների մատուցում

 

(հավելվածը փոփ., խմբ. 03.12.09 N 1401-Ն, խմբ. 11.11.10 N 1491-Ն, փոփ. 06.09.12 N 1120-Ն, 02.05.13 N 463-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան