Basic information
Number
ՀՕ-280
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2002-01.01.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2001.12.31/43(175) Հոդ.1038
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
14.12.2001
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
27.12.2001
Effective date
01.01.2002
Interrupt date
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում`

ա) 1-ին կետի աղյուսակի

 

«220410

շամպայն

1 լիտր

300»

 

տողում «300» թիվը փոխարինել «250» թվով.

բ) 1-ին կետի աղյուսակից հանել

 

«2710 00 690

դիզելային վառելիք

1 տոննա

11500»

 

տողը.

գ) 3-րդ կետը «արտադրանքի և» բառերից հետո լրացնել «ներմուծվող դիզելային վառելիքի ու» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 դեկտեմբերի 2001 թ.
ՀՕ-280