Գլխավոր տեղեկություն
Համար
N 561-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.07.01/19(463) Հոդ.571
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2013 թվականի N 561-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հարկային մարմնի կողմից հարկային հաշիվների թղթային ձևերի տրամադրման, դուրսգրման, պահպանման, ստացված հարկային հաշիվների ձևերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացնելու, խոտանված, անվավեր ճանաչված և չօգտագործված հարկային հաշիվների ձևերի վերադարձման կարգը սահմանելու մասին» N 685-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման նախաբանում «20-րդ հոդվածին» բառերը փոխարինել «18-րդ, 20-րդ և 20.1-ին հոդվածներին» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգի՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկային մարմնից հարկային հաշիվների ձևերի ձեռքբերման մասին հայտում (այսուհետ` հայտ) լրացվում են պահանջվող տեսակի (ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, ծառայությունների մատուցման հարկային հաշիվ, ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման հարկային հաշիվ) այն տողերը, որոնք անհրաժեշտ են հարկ վճարողին: Հայտում լրացվում են նաև պահանջվող ձևի (հարկ վճարողի անունից, հատուկ, մատակարարի անունից («Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերի համար` օրենքի 20-րդ հոդվածի համաձայն դուրս գրվող), հանձնարարողի (պրինցիպալի) անունից, հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի անունից) տողերը:»,

բ. 5-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հանձնարարողի (պրինցիպալի), հարկային մարմին համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորություններն ստանձնելու մասին հայտարարություն ներկայացրած անձի անունից դուրս գրվող հարկային հաշիվների ձևերում համապատասխանաբար տպագրվում են հարկային հաշիվ դուրս գրող անձի` հանձնակատարի (գործակալի) համատեղ գործունեության մասնակցի տվյալները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը կիրառվում է 2013 թվականի հուլիսի 1-ից ծագող հարաբերությունների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 5

Երևան