ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 323-Ա
Կ. ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Ղարագյոզյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Կ. Ղարագյոզյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մայիսի 2-ի N 323-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ | |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ | |
Հ. Դարբինյան |
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ | |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | |
Վ. Վարդանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ս. Աֆյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Լ. Թավադյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ) | |
Վ. Հակոբյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (համաձայնությամբ) | |
Վ. Թոփուզյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) | |
Գ. Մանասյան |
- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Մ. Ղարագյոզյան |
- Կ. Ղարագյոզյանի դուստրը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|