Գլխավոր տեղեկություն
Համար
N 425-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.08/24(964) Հոդ.413
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2013 թվականի N 425-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 7-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 1129-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին ենթակետից հանել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի կիրառման իմաստով.» բառերը.

2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված, ներկայումս համայնքին սեփականության իրավունքով փոխանցված, ինչպես նաև համայնքի վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող տարբեր նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ դատական կարգով քաղաքացիների սեփականությունը ճանաչվելու դեպքում սույն որոշման ուժով տվյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխվում է բնակավայրերի հողերի (գործառնական նշանակությունը` բնակելի), որի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով տրամադրվում է հողամասի գլխավոր հատակագիծ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 29

Երևան