ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2013 թվականի N 668-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 82-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 82-Ն որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` ծրագրի ավարտից հետո 1 ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 28 Երևան |