Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 79-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.05.02/13(457).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.03.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 մարտի 2013 թ.

թիվ 79-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՍՈՒՓՐԱ» ՍՊԸ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 790) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի մարտի 27-ի թիվ 14 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՍՈՒՓՐԱ» ՍՊԸ (լիցենզիա թիվ 790) փոխանակման կետը սկսած 01/09/2011թ. մինչև 27/03/2013թ. անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 10-ի թիվ 790-Ա որոշմամբ «ՍՈՒՓՐԱ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 790 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

3. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան


2013 թ. մարտի 29
Երևան