Գլխավոր տեղեկություն
Համար
N 382-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2013 թվականի N 382-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Առողջ բնակչությունը որպես ԱՊՀ պետությունների բարգավաճման հիմք» խորագրով 2-րդ միջպետական համաժողովին մասնակցելու նպատակով 2013 թվականի մայիսի 28-31-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա.Վանյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 29

Երևան 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2013 թ.

 մայիսի 29-ի N 382-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Վանյան -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ (պատվիրակության ղեկավար)
Ե. Դավթյան  -ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ
Ա. Պետրոսյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ի. Հակոբյան -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Սաֆարյան

-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան