Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

25 ապրիլի 2013 թվականի N 304-Ա

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև ի կատարումն 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության հավելվածի դրույթների` 2013 թվականի ապրիլի 24-27-ը հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին՝

1) ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝

1) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով ներկայացուցչական ավտոմեքենա և 1 ավտոբուս.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը, ինչպես նաև նիստերի անցկացման համար հատկացնել համապատասխան տեխնիկական սարքավորումներով հագեցած դահլիճ։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել ներկայացուցիչների մասնակցությունը հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացման և հյուրերի (25 մարդ) Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, մշակութային միջոցառումների անցկացման, հուշանվերների և գրասենյակային պարագաների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 2089500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 25

Երևան