ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2013 թվականի N 262-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրի համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգող հանձնաժողովի նախագահին` ստեղծել Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել նշված ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. ապրիլի 8-ի N 262-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի
Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |