«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 136-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 99-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» N 1 հավելվածի 1.1-րդ և 1.2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Գյումրի քաղաքում`
1) սպառողների առնվազն 96,1 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 71,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 58,6 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.
4) սպառողների առնվազն 41,4 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
5) սպառողների առնվազն 30,1 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
6) սպառողների առնվազն 24,2 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:
1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Մարալիկ քաղաքում և Ախուրյան, Հովունի, Հացիկ, Մայիսյան, Արեգնադեմ, Գետաշեն, Մեղրաշատ, Կառնուտ, Քեթի, Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, ԼենԳԷՍ ավան, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Առափի, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Բայանդուր, Ամասիա, Ջրաձոր, Հայրենյաց, Գոգհովիտ, Հողմիկ, Ազատան, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Այգաբաց, Հոռոմ, Ձորակապ, Շիրակ, Գուսանագյուղ գյուղերում`
1) սպառողների առնվազն 99,5 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.
2) սպառողների առնվազն 99,3 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.
3) սպառողների առնվազն 95,2 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.
4) սպառողների առնվազն 88,6 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.
5) սպառողների առնվազն 87,7 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.
6) սպառողների առնվազն 81,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2016, N 380-Ն | 01.01.2017, N 136-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|