«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2002 թվականի N 1932-Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
(1-ին կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` յուրաքանչյուր տարվա մինչև օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաջորդ բյուջետային տարում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության ու վարձատրության համակարգի մասին զեկույց և հիմնավորված եզրակացություն` ելնելով աշխատանքի շուկայի, ըստ մասնագիտությունների և վարչատարածքային միավորների, վերլուծության արդյունքներից:
(2-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին և մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների ու խորհուրդների ղեկավարներին յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան` էլեկտրոնային եղանակով:
(3-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն, 16.05.13 N 518-Ն)
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`
ա) ըստ ներկայացված տեղեկատվության` յուրաքանչյուր տարի որոշել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմինների աշխատակազմերի աշխատողների գերիշխող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձի չափը.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.13 N 518-Ն)
(4-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն, 16.05.13 N 518-Ն)
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 1-ը, սույն որոշման 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևին համապատասխան տեղեկատվություն` էլեկտրոնային եղանակով:
(5-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն, խմբ. 16.05.13 N 518-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.05.2013, N 518-Ն | 08.06.2013, N 1932-Ն | |
27.03.2008, N 298-Ն | 24.04.2008, N 1932-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|