Գլխավոր տեղեկություն
Համար
N 1932-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.08/26(158) Հոդ.20
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 1932-Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

(1-ին կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` յուրաքանչյուր տարվա մինչև օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաջորդ բյուջետային տարում քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության ու վարձատրության համակարգի մասին զեկույց և հիմնավորված եզրակացություն` ելնելով աշխատանքի շուկայի, ըստ մասնագիտությունների և վարչատարածքային միավորների, վերլուծության արդյունքներից:

(2-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն)

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին և մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` մշտապես գործող հանձնաժողովների, ծառայությունների ու խորհուրդների ղեկավարներին յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևին համապատասխան` էլեկտրոնային եղանակով:

(3-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն, 16.05.13 N 518-Ն)

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը`

ա) ըստ ներկայացված տեղեկատվության` յուրաքանչյուր տարի որոշել սույն որոշման 3-րդ կետում նշված պետական մարմինների աշխատակազմերի աշխատողների գերիշխող մասնագիտությունների ցանկը և միջին աշխատավարձի չափը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 16.05.13 N 518-Ն)

(4-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն, 16.05.13 N 518-Ն)

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին յուրաքանչյուր տարի, մինչև մարտի 1-ը, սույն որոշման 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 572-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևին համապատասխան տեղեկատվություն` էլեկտրոնային եղանակով:

(5-րդ կետը փոփ. 27.03.08 N 298-Ն, խմբ. 16.05.13 N 518-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 


2002 թ. դեկտեմբերի 14
ք. Երևան