Գլխավոր տեղեկություն
Համար
N 340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.06.01/16(460).1 Հոդ.152.8
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.05.2013
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 մայիսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60513196

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

6 մայիսի 2013 թ.

ք. Երևան

N 340-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշմամբ սահմանված հավելվածի`

1) 15-րդ կետի 2-րդ նախադասությունը «իրավական ակտի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում վերջին ատեստավորման թերթի պատճենը» բառերով.

2) 16-րդ կետը «իսկ փաստաթղթային ատեստավորման դեպքում՝ նաև քաղաքացիական ծառայողին առավելագույն դասային աստիճան շնորհելու մասին իրավական ակտի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում վերջին ատեստավորման թերթի պատճենը» բառերով.

3) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար Օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճան կամ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:»:

 

ՀՀ քաղաքացիական ծառայության 

խորհրդի նախագահ

Մ. Բադալյան